Երևան
12 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են նաև Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում: Այստեղ ընտրապայքարի մեջ է 6 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Ազատական», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» և «Միասնական Արթիկ» դաշինքը։
Արթիկում «Հանրապետություն» կուսակցության գրանցումը մերժվել է, քանի որ ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների առնվազն 50 տոկոսը չի եղել Արթիկից և միավորվող համայնքներից:
Այն ուժերը, որոնք գրանցված են, վաղուց քարոզարշավի մեջ են և աստիճանաբար ամբողջացնում են իրենց ակնկալիքները:
Հաղթելու մեծ հույս ունի «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Դրանում վստահ է ՔՊ ընտրացուցակը գլխավորող, Պեմզաշենի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ոսկանյանն ասաց՝ միանշանակ հաղթելու են: Համոզմունքն էլ հիմնավորեց իրենց վերլուծություններով, մարդկանց վերաբերմունքով և ՔՊ-ն ներկայացնող թիմով, որի կազմում տարբեր համայնքների ղեկավարներ կան:
Անկուսակցական Ոսկանյանը նշեց, որ ոչ թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է իրենց առաջադրել, այլ իրենք են թիմով դիմել, որպեսզի առաջադրվեն ու մասնակցեն ընտրություններին:
«Մենք ենք մարդկանց ասել, որ ցանկություն ունենք մասնակցելու, իշխանություններն էլ եկել են եզրակացության, որ ավելի ճիշտ է՝ համայնքների ղեկավարների հետ մասնակցեն ընտրություններին: Ի տարբերություն մյուս թիմերի՝ մենք մարդկանց ներկայանում ենք մեր կատարած աշխատանքով, մնացածը թողնում ենք ժողովրդի դատին»,- նկատեց Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո կքննարկի նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալու հարցը:
Անկուսակցական է նաև «Միասնական Արթիկ» դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀԿ նախկին անդամ, Արթիկը մինչ վերջերս ղեկավարած Մխիթար Վարագյանը:
«Միասնական Արթիկ»-ը ձևավորվել է «Քաղաքացու որոշում» և «Արդարություն» կուսակցություններից:
Վարագյանն ասում է՝ որոշողը ժողովուրդն է: «Ես միշտ ասել եմ՝ եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է հաղթենք, ուրեմն կհաղթենք: Որ թեկնածուին կնախընտրի, բնականաբար, էդ թեկնածուն էլ կանցնի»,- նշեց նա:
2012-2016 թվականներին Արթիկը ղեկավարած Արսեն Աբրահամյանը ևս ցանկություն ունի կրկին դառնալ Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար: Նա ընտրապայքարին միացել է «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանի դաշինք» կուսակցությունով: Ասում է՝ քարոզարշավի արդյունքը թույլ է տալիս հստակ եզրահանգման գալ: «Ընտրողների համակրանքը զգում եմ, ընդունելությունը շատ ջերմ է, հույս ունեմ նույնիսկ հավաքել 50+1 ձայն: Բավական հարուստ կառավարման փորձ ունեմ, նաև՝ համայնքային, ՏԻՄ ոլորտի փորձագետ եմ, կրթության կառավարիչ, Մոսկվայի կառավարման ակադեմիան եմ ավարտել: Կարծում եմ՝ ինձ ամենալավը կհաջողվի ղեկավարել խոշորացված համայնքը»,- շեշտեց թեկնածուն:
Արթիկում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է Արթիկի վիճակագրական վարչության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Մաթիլյանը: Քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին լավ է ճանաչում: Ասում է՝ ինքն է հաղթելու, բայց հեշտ չի լինելու պայքարը: Սակայն, ըստ Մաթիլյանի, միմյանց դեմ չեն պայքարում:
«Ապրելու երկիր» կուսակցությունն Արթիկում ներկայացել է 27 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է «Վոլյում գրուպ» ՍՊԸ տնօրեն Արթուր Աստոյանը: «Ազատական» կուսակցության ընտրացուցակի առաջին համարն էլ Արթիկի քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանն է: Նշենք, որ այս կուսակցությունների համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների հետ կապ հաստատել չհաջողվեց մեզ:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT