Երևան
12 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքում նույնպես սպասվում են ՏԻՄ ընտրություններ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս համայնքում առաջադրել է Արշավիր Խաչատրյանի թեկնածությունը:
Խաչատրյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Խաչատրյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ինչո՞ւ եւ ինչպե՞ս որոշեց առաջադրել Ձեր թեկնածությունը: Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
- Ես մարզի կուսակցության կառույցի ղեկավարն եմ եղել, երկար ժամանակ ապրում եւ աշխատում եմ այս համայնքում: Համարել են, որ ամենափորձառու եւ նպատակային թեկնածուն կարող եմ ես լինել: Իսկ ինչ վերաբերում է իմ շանսերին, ապա նշեմ, որ ցանկացած մարդ, որ մտնում է պայքարի մեջ, իհարկե, ձգտում է հաղթանակի, իսկ ինչ արդյունքներ կգրանցենք, կերեւա ընտրություններից հետո:
- Իշխանության գալու պարագայում ի՞նչ ծրագրեր եք նախատեսել՝ արդեն խոշորացված համայնքում իրագործելու համար:
- Ասեմ, որ երկար ժամանակ ես աշխատել եմ պետական համակարգում: Աշխատելով Կոտայքի մարզպետարանում՝ անմիջական շփումներ եմ ունեցել բոլոր համայնքների ներկայացուցիչների հետ, շատ լավ գիտեմ խնդիրներն ու ի տարբերություն շատերի, որոնք միայն խնդիրները մատնանշելով են սահմանափակվում, ես գիտեմ նաեւ դրանց լուծման մեթոդները: Իմ ընտրվելու դեպքում շատ հարցեր կլուծվեն:
- Իսկ ո՞ր ոլորտների վրա եք առաջնային շեշտը դնելու:
- Որպեսզի ես դրանք առանձին-առանձին չթվարկեմ ու ծրագիրը երկար-բարակ չներկայացնեմ, կարճ կասեմ՝ ամեն ինչ անելու եմ, որ Հրազդանում ապրող բնակիչներն աշխատանքով ապահովված լինեն եւ Հրազդանից դուրս աշխատանք չփնտրեն: Շեշտադրումը դրվելու է մարդկանց աշխատանքով ապահովելու վրա: Ներդրումներ պիտի բերվեն համայնք: Երբեմնի հզոր արդյունաբերական Հրազդանը պիտի նորից ոտքի հանենք, որ մեր լավագույն մասնագետները մնան ու համայնքում աշխատեն: Նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնելու մշակութային կյանքին և սպորտին:
- Ձեր պատկերացմամբ՝ Հրազդանը զարգացվածության առումով շա՞տ է հետ Երեւանից:
- Ես չէի ուզենա, որ Հրազդանն առանձնացնեինք հանրապետության մյուս համայնքներից, այնպես որ միայն մի բան կարող եմ ասել՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նույն մոտեցումն է. ամեն ինչ կենտրոնացված է միայն Երեւանում: Մարզերին, մարզկենտրոններին ոչ մի ուշադրություն չի դարձվում: Բոլոր խոշոր կառույցները կենտրոնացված են միայն Երեւանում, եւ պատահական չէ, որ ներդրումները եւս միայն այնտեղ են արվում:
- Պարոն խաչատրյան, համամասնական ընտրակարգով բացարձակ մեծամասնություն չլինելու դեպքում համայնքապետն ընտրվելու է կոալիցիոն ձևաչափով: Նման արդյունքի դեպքում գնալո՞ւ եք համագործակցության Ձեզ մրցակից քաղաքական թիմերի հետ:
- Ես ոչ մեկի հետ կարմիր գծեր չունեմ: Մենք իշխանության կռիվ չենք տալիս, աշխատում ենք անել առավելագույնը: Եթե ինձ չհաջողվի ընտրվել, եւ ընտրվողը լինի մեկ այլ անձ, պատրաստ եմ նրա հետ աշխատել, եթե այդ անձն աշխատի հանուն համայնքի:
- Ավագանու համամասնական ցուցակն ի՞նչ տրամաբանությամբ է ձեւավորվել, ինչո՞վ եք առաջնորդվել ընտրություն կատարելիս:
- Առաջնային տեղ ենք տվել փորձառու մասնագետներին, պատրաստակամ անձանց, որոնք պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքը ներդնել համայնքի զարգացման գործում: Իրականում մենք ընտրել ենք մարդկանց, որոնք պատրաստ են աշխատել: Մեր թիմում կան ե՛ւ երիտասարդներ, ե՛ւ փորձառու ու տարեց անձինք:
- Ինչո՞ւ պետք է քաղաքացիներն իրենց քվեն վստահեն Ձեզ:
- Ես դիմել եմ իմ բոլոր ընտրողներին, Հրազդան համայնքի բնակիչներին՝ տալով մի խորհուրդ, որ բոլորն անպայման գնան ընտրության: Մեր երկիրն այսօր այս իրավիվիճակին է հասցրել անտարբերությունը: Կոչ կանեմ, որ չնստեն տներում եւ սպասեն, որ ինչ-որ մեկն իրենց փոխարեն ընտրություն կկատարի: Թող նախ վերցնեն, ուսումնասիրեն բոլոր թեկնածուների գործունեությունը, նրանց անցած ճանապարհը, փորձն ու գիտելիքները: Եթե այդ ամենն ուսումնասիրեն եւ համեմատեն, ապա վստահ եմ՝ ճիշտ ընտրություն կկատարեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT