Մեզ մոտ պաշտոնների առևտուր չի եղել. Արամ Խաչատրյան

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է այն լուրերը, թե իրենք կոալիցիա կազմելու վերաբերյալ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ ունեն որոշ ուժերի հետ:

«Հայկական ժամանակ»-ը ՔՊ թեկնածուի հետ զրուցել է քարոզարշավի ընթացքի, իրենց հաղթելու շանսերի և շրջանառվող տարատեսակ խոսակցությունների մասին:

- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

- Նորմալ, իր բնականոն ընթացքով առաջ է գնում: Արդեն իսկ բավականին հանդիպումներ ենք ունեցել բնակավայրերում և Վանաձորի բազմաթիվ բակերում: Անհամեստություն թող չհնչի, բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնում մեզ և մեր քաղաքական թիմին, ինչը նկատվում է ոչ միայն անմիջական շփումներում, այլ նաև տարբեր տեղերից եկող ազդակներից: Սա պայմանավորված է քաղաքական հետագծով, անցած ճանապարհով և  իրականացրած ծրագրերով. մեր խոսքը գործով ենք ապացուցել:

Ինչպե՞ս կգնահատեք մյուս կուսակցությունների քարոզարշավը: Սոցիալական ցանցերում, երբեմն նաև մամուլում հաճախ ենք հանդիպում տարատեսակ քննադատությունների:

- Մրցակիցների հետ լարվածություն և խնդիրներ չկան: Մեզ մի բանի համար են քննադատել, այն, որ իբր մեր գովազդային վահանակները շատ են: Այո՛, մեր գովազդային վահանակները շատ են, և ամեն ինչ կատարվել է օրենքով ու պայմանագրով: Ընտրություններից հետո բոլոր վահանակները կհեռացվեն: Եթե դա է մեր միակ թերությունը, որը մատնանշում են, ուրեմն սա նաև մեր առավելությունն է:

- Վերջերս կուսակցություններից մեկի ավագանու անդամ թեկնածուն համացանցում հայտնել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիա է կազմելու «Ասլանյան» դաշինքի հետ՝ հավելելով, որ արդեն իսկ նման պայմանավորվածություն կա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները:

- Մենք որևիցե քաղաքական ուժի հետ որևիցե պայմանավորվածություն չունենք: Արդեն նշեցի, որ մենք ունենք ժողովրդի մեծ մասի աջակցությունը, ինչը ցույց են տալիս նաև մեր սոցհարցումների արդյունքները: Դրա կարիքն ու անհրաժեշտությունը, համոզված եմ, չի լինելու:

- Իսկ եթե այնուամենայնիվ լինի՞:

- Ես չեմ ուզում «եթե»-ներով խոսել: Ընդհանրապես, քաղաքականության մեջ, եթե անկեղծ խոսենք, որևիցե բան չպետք է բացառել: Սակայն նորից եմ կրկնում՝ մենք ունենք ժողովրդի լայն աջակցությունը, և կարծում եմ՝ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի լինի: Նախապես ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկա: Ես սա հայտարարում եմ պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ: Իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են ասոցացվել մեզ հետ, կան նաև տեղեկություններ, որ դրանց փորձում են կապել մեզ հետ, սակայն, ինչպես նշեցի, նման պայմանավորվածություն չկա:

- Իսկ հիմնական մրցակից ուժ ո՞ւմ եք համարում:

- Բոլորին էլ տեսնում եմ, ոչ մեկին չեմ թերագնահատում և առողջ մրցակցություն եմ ցանկանում: Կան որոշ ուժեր, որոնք փորձում են ինչ-որ արհեստական լարվածություն մտցնել քարոզարշավի մեջ, բայց մենք չենք գնում պրովակացիաների: Մենք հանգիստ մեր քարոզչությունն ենք անում, մյուսներին էլ կոչ կանեմ մեզ հետ կապված թերացումներ գտնելու փոխարեն խոսել իրենց կատարած ապօրինություններից և չարաշահումներից: Թող դրա մասին խոսեն, ժողովուրդը շատ լավ գիտի դա, ու սա է պատճառը, որ իրենք անհանգստություն ունեն: Շատերն են շատ հարցերի պատասխան տալու դեռ, սակայն մենք հիմա ոչինչ չենք անում, որպեսզի դա չկապեն ընտրությունների հետ: Բոլոր նրանք, ովքեր ապօրինություններ ու չարաշահումներ են կատարել, միանշանակ պատժվելու են:

- Պարոն Խաչատրյան, ի սկզբանե այլ անուններ էին շրջանառվում՝ որպես համայնքապետի թեկնածու: Ինչպե՞ս և ինչո՞ւ Ձեզ ընտրեցին:

- Այո՛, քաղաքական թիմում քննարկումներ կային: Վերջում ՔՊ վարչությունը որոշել է, որ ես պետք է գլխավորեմ համամասնական ցուցակը, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Ես պետք է պատվով կատարեմ առաջին համարի պարտականությունները:

- Իսկ Դուք ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

- Մենք ունենք հստակ ծրագիր, որն արդեն իսկ ներկայացված են, մենք գալիս ենք՝ համայնքը շենացնելու: Ես վստահ եմ, որ կարողանալու ենք Կառավարության հետ համատեղ Վանաձորը դարձնել գրավիչ համայնք: Ինչպես շատ համայնքներում, այնպես էլ Վանաձորում մենք ու մեր քաղաքական թիմը հաջողություն ենք գրանցելու:

- Սկզբում որպես ավագանու անդամ, հետո՝ փոխմարզպետ, պատգամավոր, մարզպետ, այսօր արդեն՝ համայնքապետի թեկնածու: Ո՞ր պաշտոնն է գերադասելի Ձեզ համար:

- Ինձ համար պաշտոնը կարևոր չէ. ես 10 տարի պայքարել եմ հանուն արդարության և պետության ապագայի հզորացման համար: Իմ քաղաքական թիմն ինձ որտեղ էլ տեսնի, ես պատրաստ եմ այդտեղ աշխատել՝ հանուն համայնքի, մարզի ու պետության:

- Ձեր ավագանու համամասնական ցուցակում ովքե՞ր են ներգրավված:

- Տարբեր ոլորտներից անձինք են՝ սպորտի, մշակույթի, առողջապահության, բիզնեսի և այլն: Այս ամենի հետ մեկտեղ առաջին հերթին հաշվի է առնվել տվյալ անձի մարդկային հատկանիշները, կրթությունն ու սկզբունքայնությունը: Ես վստահեցնում եմ՝ մեզ մոտ չկան անձինք, որոնք ցուցակում ներառվել են պաշտոններ ստանալու կամ ինչ-որ մրցույթներում հաղթելու երաշխիք ստանալու համար: Մեզ մոտ պաշտոնների առևտուր չի եղել:

- Կային մարդիկ, որոնք ոչ վաղ անցյալում Ձեր թիմում էին, սակայն այսօր նրանց տեսնում ենք այլ կուսակցությունների ցուցակներում:

- Այո՛, եղան նման մարդիկ, որոնք այլ ակնկալիքներ ունեին, երբ ակնկալիքներն իրականություն չդարձան, անմիջապես բացահայտվեցին ու հեռացան: Այս իրավիճակը ե՛ւ սպասելի էր մեզ համար, ե՛ւ օգտակար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4105 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե