Դադարեցնում եմ 7-օրյա հացադուլս եւ մեկնում Սյունիք. Մհեր Արմենիա

17/11/2021 schedule14:41

Երգիչ եւ իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) իր «Ազգի ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ դադարեցնում է շուրջ 7 օր տևած հացադուլը և գնում Սյունիք:

Գրառման մեջ նա նաև գանգատվում է, որ այս օրերի ընթացքում, երբ ինքը հացադուլի մեջ է գտնվել, բացի ոստիկանությունից, այլ պետական մարմիններ չեն արձագանքել, ինչպես, օրինակ, ըստ նրա, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Զգալով, որ 7-օրյա հացադուլից հետո հնարավոր է ճանապարհին առաջանան առողջական խնդիրներ, պաշտոնապես հայտարարում եմ, որ որոշում եմ կայացրել դադարեցնել հացադուլը եւ մեկնել Սյունիք»,- հավելել է Մհերը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը օրերս այցելել էր Մհեր Արմենիային եւ մի շարք հարցեր ուղղել նրան, այդ թվում՝ վարչապետի հետ հանդիպել փորձելու վերաբերյալ: Երգիչը գրառման մեջ եւս մեկ անգամ անդրադարձել է այս հարցին՝ մասնավորապես գրելով.

«Տեղեկացնեմ, որ հացադուլի ընթացքում ինձ այցելել էր «Հայկական ժամանակի» լրագրողը՝ տեղեկանալու՝ արդյոք ձեռնարկե՞լ եմ միջոցներ՝ հանդիպելու վարչապետի հետ: Այդ ժամանակ պատասխանեցի, որ ձեռնարկել եմ, սակայն մնացել են անպատասխան։ Այժմ հայտնում եմ, որ այսօր գնացել եմ ՀՀ կառավարություն և դիմել, որ շտապ հանդիպեմ վարչապետի հետ: Կից ներկայացնում եմ պաշտոնական դիմումի ստացականը, սպասում եմ պատասխանի: Դիմել եմ որպես ոչ միայն ՀՀ քաղաքացի, այլ նաև որպես ՀՀ վաստակավոր արտիստ և արտախորհրդարանական քաղաքական ուժի ղեկավար»,- եզրափակել է Մհերը՝ գրառմանը հետ հրապարակելով պաշտոնական դիմումի ստացականը:

Հետգրությամբ Մհեր Արմեինիան եւս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենց պահանջը մնում է նույնը. «Վարչապետը պետք է հրաժարական տա, և պետք է լինի նոր իշխանություն, որը կլինի պետականամետ, ոչ ռևանշիստական և իր գործունեության ընթացքում որևիցե վնաս չի հասցրել պետությանը, չի օտարել պետական գույք, չի գնդակահարել ոստիկան և քաղաքացի և չի կուտակել պետական պարտք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2976 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է