Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք, Մեղրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթեց Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը:
Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հանրապետություն» կուսակցությունը քվեարկության արդյունքում ստացել է 42,8 տոկոս ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 32,8 տոկոս, «Ազատական» կուսակցությունը՝ 14.4 տոկոս, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 9,8 տոկոս:
Ընտրությունից շաբաթներ անց՝ նոյեմբերի 3-ին, «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց, որում անձամբ հայտարարում էր, որ «Ազատական» կուսակցությունից առաջադրված ավագանու անդամների հետ համաձայնության են եկել և համատեղ հուշագիր ստորագրել: Հուշագրի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմնում երկու քաղաքական ուժերն իշխանությունը բաժանում են միմյանց միջև, 5 տարվա առաջին կեսը պաշտոնավարում են «Հանրապետություն» կուսակցության առաջնորդությամբ, մյուս կեսը՝ «Ազատականի»:
Հիշեցնենք, որ Մեղրիում հոկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով 4 քաղաքական ուժ էր ընտրվել՝ 6 մանդատով՝ «Հանրապետություն» կուսակցությունը, 5-ով՝ «Քաղաքացիական պայմանագիրը», 2-ականով՝ «Ազատական»-ն ու «Ապրելու երկիր»-ը:
Հուշագրի ստորագրումից օրեր անց «Ազատական» կուսակցությունը, որը գլխավորում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը, հանդես եկավ հերքող հայտարարությամբ՝ նշելով, որ «Ազատական» կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել։
«Ազատական» կուսակցության կառավարման խորհրդի քարտուղար Արամ Ղլեչյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով հուշագրի հետ կապված թնջուկին, հայտնեց, որ իրենց կուսակցության ավագանու անդամները կուսակցության հետ քննարկում չեն ունեցել մինչ այդ հուշագիրը ստորագրելը:
«Մեր կուսակցությունը սկզբունքորեն այլ քաղաքական ուժի էր պատրաստվում աջակցել: Մենք եթե այդպիսի որոշում կայացնեինք, իրենց կլիազորեինք, բայց դա չենք արել: Իրենք գործել են իրենց անունից, ոչ թե կուսակցության»,- ասաց Ղլեչյանը՝ չմանրամասնելով՝ ո՞ր ուժին էին ի սկզբանե որոշել աջակցել:
«Ազատական» կուսակցության կառավարման խորհրդի քարտուղարն ընդգծեց՝ ավագանիների որոշումը չի համապատասխանում կուսակցության տեսակետի հետ:
Հարցին՝ այդ քայլից հետո քննարկումներ չե՞ն ունեցել իրենց ավագանու անդամների հետ, Ղլեչյանն ասաց՝ հեռախոսազրույց են ունեցել. «Հանդիպում դեռևս տեղի չի ունեցել: Հեռախոսով հերքում են իրենց արածը, բայց տեսանյութը կա»,- եզրափակեց նա:
«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց՝ հուշագիր կա՞, թե՞ չկա, դա որևէ կերպ կապ չունի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը գումարելու և համայնքապետ ընտրելու հետ:
«Մեղրիի համայնքապետի պաշտոնակատարն այնքան ամուր է կառչած իր աթոռից, որ չի պատրաստվում բաժանվել դրանից, չի գումարում ավագանու նիստ»,- ասաց Անի Խաչատրյանը՝ չցանկանալով մեկնաբանել «Ազատական» կուսակցության հայտարարությունը՝ համարելով դա ներկուսակցական հարցեր:
«Ավագանու անդամներն են որոշել՝ ինչ հուշագիր ստորագրել: Կուսակցության հայտարարությունն առոչինչ է»:
Հարցին՝ ինչո՞ւ «Հանրապետություն» կուսակցությունը որոշում կայացրեց կոալիցիա կազմել հենց «Ազատական» կուսակցության հետ, Խաչատրյանն ասաց.
«Մենք քննարկումներ ենք ունեցել բոլոր ուժերի հետ: ՔՊ-ի թեկնածու Արարատ Թումանյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու մեկ անդամն իրենց հետ է, քանի որ մեզ մեկ ավագանու ձայնը բավական չէր, պետք էր 2 ավագանու ձայն, որպեսզի մեր թեկնածուն ընտրվի համայնքապետ: Մենք որոշեցինք կոալիցիա կազմել հենց «Ազատական» կուսակցության հետ: Բայց նշեմ, որ ՔՊ-ի հետ էլ ենք ունեցել բանակցություն, սակայն մեզանից բացի փոխքաղաքապետի պաշտոնից, ուզում էին նաև կոմունալ վարչության պետի պաշտոնը, ինչը մենք չենք համաձայնել, քանի որ դա այն պաշտոնն է, որի միջոցով համայնքապետը պետք է իր խոստումներն իրականացնի: Բացի դրանից, մեզ համար խնդիր էր նաև այն անձը, որին իրենք առաջադրում էին այդ պաշտոնում: Մեր թիմն այդ անձի հետ ունի անձնական խնդիր»:
Անի Խաչատրյանի խոսքով՝ ՔՊ թեկնածուն, Մեղրիի ներկայիս համայնքապետի պաշտոնակատար փորձում են ձայների մեծամասնությունն իրենց օգտին դարձնել:
«Մենք ունենք 6 ավագանու անդամ, ՔՊ-ն՝ 5, իրենց պետք է ավագանու ևս 3 կողմ ձայն, իսկ մեզ՝ 2՝ համայնքապետի պաշտոնը զբաղեցնելու համար»,- հստակեցրեց Խաչատրյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար Արարատ Թումանյանն էլ մեր հարցին՝ ինչո՞ւ չի գումարում Մեղրիի նորընտիր ավագանու առաջին նիստը, պատասխանեց, որ օրենքի որևէ խախտում տեղի չի ունեցել ավագանու նիստը գումարելու մասով:
«Մանդատները ստանալու օրվանից հետո՝ 20 օրվա ընթացքում, պետք է ավագանու նիստը գումարվի: Մանդատները հաստատվել են հոկտեմբերի 28-ին, դրանից հետո 20 օր անց հնարավոր է ավագանու նիստի գումարում: Այսինքն՝ մինչև նոյեմբերի 17-ը ժամանակ կա՝ նիստն անցկացնելու: Այստեղ ոչ մի խնդիր չկա: Չեմ հասկանում՝ իրարանցումն այս հարցի շուրջ ինչո՞ւ է ստեղծվել»,- ասաց Թումանյանը՝ ընդգծելով՝ «Հանրապետություն»- «Ազատական» կուսակցությունների հուշագրի կնքում կամ չկնքումն էլ ոչ մի կապ չունի նիստի գումարման հետ, քանի որ մանդատներն արդեն բաշխվել են:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT