Երևան
12 °C
Ինչպես հայտնի դարձավ հոկտեմբերի 25-ին, երգիչ և իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան), որը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդպես էլ չէր կարողացել անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի կարողանա մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, իր «Ազգի ձայնը» կուսակցության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով ազդարարեց, որ սկսում է համազգային շարժում և իր երկու համախոհ ընկերների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով գալիս են Հանրապետության հրապարակ:
Իսկ մինչ այդ գրառումներում և հարցազրույցներում Մհեր Արմենիան վստահորեն պնդում էր, որ չի միանալու վարչապետի հրաժարականը պահանջող ուժերին՝ ընդգծելով, որ երկրում տեղի են ունեցել ընտրություններ, եւ ժողովուրդը իր քվեն տվել է գործող իշխանությանը: Իրենց կուսակցությունը սխալ է համարում նման իրավիճակում հրաժարականի պահանջն ու նոր գործընթացներ սկսելը։
Որոշումը կտրուկ փոխած և միայն գործադիրի հրաժարականը պահանջող Մհեր Արմենիան, խոսելով շարժման պահանջների մասին, նշել էր, որ տեղեկություններ ունեն, թե իբր ՀՀ վարչապետը նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրելու է ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք հայ ազգի համար կարող են ցավոտ հետևանքներ ունենալ, և նրանք դեմ են դրան ու թույլ չեն տալու:
Այս ամենին հաջորդեց Մհեր Արմենիայի ֆեյսբուքյան ակտիվ լայվային կյանքը, որտեղ նա ամեն օր օրը մի քանի անգամ ուղիղ եթերով տեղեկացնում էր, թե ինչպես են ընթանում իրենց «արկածները» Սյունիքից դեպի Երևան ճանապարհին:
Մհեր Արմենիայի ուղիղ եթերներից պարզ դարձավ, որ նրան միացած երկու գաղափարակից ընկերները, ինչպես ինքն է բնութագրում այդ անձանց, այդքան էլ պատրաստ չեն եղել Շուռնուխից Երևան ընկած ճանապարհն ամբողջությամբ ոտքով անցնելուն, և նրանք, ժամանակ առ ժամանակ փոխվելով, մեքենա վարելով են ուղեկցում Մհերին: Թեպետ Մհերը դա հիմնավորում էր նաև նրանով, որ իրենք հաճախ գիշերում են այդ մեքենայում:
Մհերը նաև պարբերաբար անդրադառնում էր սոցիալական ցանցերում իրենց ծաղրող և հեգնանքով վերաբերվող մարդկանց՝ ասելով, թե օրենքի առաջ այդ մարդիկ պատասխան են տալու:
Պայքարի դուրս եկած երգիչ-քաղաքական գործիչը հաճախ նաև խոսում էր այն մասին, որ իրենք, իր խոսքերով, այսպես ասած՝ ինչ-որ մեկի պրոյեկտը չեն, այլ հայ ազգի պրոյեկտն են: Ի դեպ, սա չնայած այն հանգամանքին, որ իր գաղափարակից ընկերները՝ Ռոման Նազարյանը և Մարտին Ամիրխանյանը, Ռոբերտ Քոչարյանի ակտիվ համախոհներից են եղել, որի մասին ազդարարում են նրանց ֆեյսբուքյան էջերը:
Ակնհայտորեն էր նաև մի բան, որ Մհեր Արմենիան, քննադատելով բոլոր ներկա և նախկին քաղաքական գործիչներին, զգուշավոր էր Սերժ Սարգսյանի կամ նրա կառավարման տարիների մասին խոսելիս:
Այսպիսով՝ շուրջ 14-15 օր համազգային շարժման մեկնարկի մասին հայտարարած եռյակը այսօր Շուռնուխից, իրենց խոսքերով, ոտքով հասնում է Երևան: Դրա մասին արդեն ուղիղ եթերով հայտարարել է Մհեր Արմենիան՝ կոչ անելով մարդկանց այսօր՝ ժամը 17:00-ին, միանալ իրենց Երևանի Սասունցի Դավթի արձանի տարածքում՝ խոստանալով բացել փակագծեր:
Նկատենք, սակայն, որ Մհերը ի սկզբանե հայտարարել էր՝ իրենց վերջնակետը լինելու է Հանրապետության հրապարակը: Թե ի՞նչն է համազգային շարժման մեկնարկի մասին հայտարարած եռյակի վերջնակետը փոխելու որոշման պատճառ դարձել և 14-15 օրվա ընթացքում ի՞նչ փակագծեր դեռ չեն բացել, որ պետք է նոր բացեն, պարզ կլինի առաջիկայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT