Երևան
12 °C
Լրացավ երեք տարին, ինչ Դիանա Գասպարյանը Էջմիածնի քաղաքապետն է։ Ի դեպ, նա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետն է:
«Հայկական ժամանակը» Դիանա Գասպարյանի հետ զրուցել է իր պաշտոնավարման ընթացքում Էջմիածնում կատարված փոփոխությունների, առաջին կին քաղաքապետը լինելու և առաջիկայում սպասվող ընտրությունների մասին։
- Տիկին Գասպարյան, լրացավ 3 տարին, ինչ Դուք Էջմիածնի քաղաքապետն եք։ Ի՞նչ բարեփոխումներ են արձանագրվել քաղաքում Ձեր կառավարման օրոք։
- Քանի որ լրացավ քաղաքապետ լինելուս երեք տարին, ինձ համար ևս մեկ առիթ է, վերհիշելու՝ ինչ ենք ես և իմ թիմն այս ընթացքում արել քաղաքի համար։ Մարզերի համար առաջնային խնդիրն ասֆալտապատումն է, որը մենք մեծ թափով իրականացրել ենք։ Ասֆալտապատել ենք շուրջ 64 հազար քառակուսի մետր ճանապարհ՝ և՛ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, և՛ համայնքային բյուջեի հաշվին։ 2021 թվականին, այսինքն՝ այս տարի, մենք մինչև 117 հազար քառակուսի մետր ասֆալտապատում ենք իրականացրել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս 3 տարիների ընթացքում ավելի շատ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Էջմիածնում, քան վերջին 25 տարիների ընթացքում։ Այդ աշխատանքներն իրականացվել են Վազգեն Առաջին,Լեոնիդ Ազգալդյան, Սպանդարյան, Կամո և այլ փողոցներում, այս տարի էլ Խորենացի և Բաղրամյան փողոցները, որոնք քաղաքի կենտրոնական փողոցներն են և նորոգվելու են սուբվենցիոն ծրագրերով։ Ինչպես նաև սալիկապատվել են կենտորանական մի քանի փողոցների մայթեր։ Այս տարի աշխատանքներ են նախատեսված նաև ոչ կենտրոնական հատվածների այնպիսի փողոցներում ու բակերում, որտեղ Սովետական միության փլուզումից ի վեր ոչ մի աշխատանք չի արվել։
Էջմիածնի գրեթե բոլոր նախակրթարաններում կատարվել են աշխատանքներ։ Հիմնանորոգվել է 14 մանկապարտեզի տանիք, 13 մանկապարտեզի չգործող մասնաշենք է կառուցվել՝ ժամանակակից վերանորոգմամբ, ինչը թույլ է տվել կրթել շուրջ 120 երեխայի: Հիմնանորոգվել են մի շարք մանկապարտեզների խոհանոցները, դռները, պատուհանները, գույքը: Այլևս չի գործում նույն անկողնում 2 երեխաների միաժամանակ քնելու արատավոր երևույթը մանկապարտեզներում։ 5 և 15 մանկապարտեզներում անցկացվել են ջեռուցման համակարգեր, և դրանով փակվել է քաղաքում վառարաններով տաքացվող նախակրթարանների էջը:
Քաղաքի մի քանի շրջանների խմելու ջրի խնդիրը նույնպես լուծվել է, որոնցից մեկը Չարենց թաղամասն է, որտեղ երկար տարիներ այդ խնդիրը առկա էր։ Կարևոր աշխատանքներից մեկը, որը կարող եմ առանձնացել կոյուղաջրերի անցկացումն է։ 4500 գծամետր երկարությամբ կոյուղի է անցկացվել Արամ Մանուկյան առաջին թաղամասում 2018-2019 թվականներին։ Հիմա էլ ընթացքի մեջ է Արամ Մանուկյան երկրորդ թաղամասի կոյուղագծի անցկացումը։ Բարելավվել է քաղաքի լուսավորության ցանցը։ Կարող եմ ասել՝ Էջմիածնի 90 տոկոսից ավելին լուսավորված է։ Քաղաքի դեկորատիվ լուսավորությանն էլ ենք ուշադրություն դարձրել: Գեղեցիկ, գեղարվեստական լուսավորությամբ զարդարել ենք հրապարակը։ Մենք շուտով ավարտում ենք նաև աղբահանության համակարգի ամբողջական նորացման ռեֆորմը։ 2022 թվականից ունենալու ենք նոր աղբատար մեքենաներ և ժամանակակից աղբամաններ։ Աշխատանքները շատ են, կարող եմ անվերջ թվարկել։
- Էջմիածինը կառավարվող «բարդ» քաղաք է, երկար տարիներ եղել է տարբեր անձանց և քաղաքական միավորումների կառավարման ներքո։ Կին քաղաքապետի համար հե՞շտ էր լինել Էջմիածնի ղեկավարը: Ի՞նչ մարտահրավերներ եք այս ընթացքում ընդունել:
- Այս տարիների ընթացքում ես մի շարք տղամարդկանցից ավելի վեր եմ եղել։ Փորձել եմ չպառակտել քաղաքը։ Ըստ էության՝ ես ճամբարների չեմ բաժանել ոչ ոքի։ Ընտրվելուց հետո խոստացել եմ, որ լինելու եմ բոլորի քաղաքապետը, նույնիսկ նրանց, ովքեր ինձ չեն ընտրել։ Կարծում եմ՝ մեզ համախմբվածությունն է պակասում, իսկ ես փորձել եմ ավելի խաղաղ ու միասնական քաղաքականություն վարել։ Եղել են շատ մարդիկ, որոնք ցանկացել են դրան խոչընդոտել, բայց քաղաքն առանց ցնցումների 3 տարի կառավարելն ինձ հաջողվել է։
- Երբ շրջում եք քաղաքում, զրուցում բնակիչների հետ, ի՞նչ եք հասկանում. Դուք սիրված ու ընդունվա՞ծ քաղաքապետ եք, թե՞ ոչ։
- Մի փոքր անհամեստ կլինի, որ ես պատասխանեմ այս հարցին, բայց իմ կատարած աշխատանքի համար շնորհակալական խոսքեր շատ անգամներ եմ լսել։
- Խոստումներ եղա՞ն, որ այդպես էլ չկարողացաք իրականացնել։
- Այո, կարող են լինել նաև այդպիսի դեպքեր։ Բայց ցանկանում եմ նշել՝ խոստումների մեծ մասն իրականացվել է։ Այնպես է ստացվել, որ նոր ընտրություններ են տեղի ունենալու Էջմիածնում, և իմ պաշտոնավարման ամբողջ ժամկետը դեռ չեմ սպառել։ Եթե կրկին ընտրվեմ, վստահաբար ասում եմ՝ կատարելու եմ բոլոր խոստումները։
- Ինչպես նշեցիք, Էջմիածնում նոր ընտրություններ են սպասվում։ ՔՊ թեկնածուն կրկին Դո՞ւք եք լինելու։
- Վարչությունը քանի որ դեռևս հայտարարություն չի տարածել այդ մասով, ես չեմ ուզում առաջ ընկնել։ Բայց մի բան պարզ է. եթե քաղաքում այսքան բարեփոխումներ են իրականացվել, և դեռ կիսատ մնացած գործեր կան, ապա ցանկություն էլ կա՝ դրանք ավարտին հասցնելու։
- Ամիսներ առաջ Ձեր և ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ձայնագրություն տարածվեց համացանցում, որտեղ Դուք խոսում էիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման բացերի մասին։ Ձայնագրությունից հետո շատերը սպասում էին, որ Դուք կլքեք Ձեր պաշտոնը, իսկ հիմա էլ գուշակում են՝ Դիանա Գասպարյանը չի լինի ՔՊ թեկնածուն Էջմիածնում։ Ձայնագրության տարածվելուց հետո Ձեր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում որևէ բան փոխվե՞լ է, կամ ՔՊ վարչությունում եղե՞լ են տարաձայնություններ։
- Ես այս մասին խոսել եմ ու նշել՝ մեր թիմում բազմակարծությունը չի քարկոծվում։ Իմ հարաբերությունները վարչապետի և քաղաքական թիմի հետ չեն տուժել։ Այս խոսակցությունները պարբերաբար լինում են և՛ քաղաքում, և՛ սոցցանցերում։ Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Շուտով կլինի վարչության հայտարարությունը, և այն բոլոր չարախոսները, որոնք տարածում են այդպիսի բաներ, կտեսնեք, որ բամբասանքներ են։
- Իսկ եթե այլևս չընտրվեք Էջմիածնի քաղաքապետ, Ձեզ էլ ի՞նչ պաշտոնում եք պատկերացնում։
- Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո (որքան նրանք կտան ինձ այդ հնարավորությունը), քաղաքականության մեջ էլ չեմ լինի։ Այս պահին այլ տեղ չեմ պատկերացնում ինձ, քանի որ ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ համայնքը։
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT