Գործընկերություն՝ հանուն բնապահպանության. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել. Վիվա-ՄՏՍ (լուսանկարներ)

22/10/2021 schedule16:10

Շուրջ 15 տարի, Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Հայաստանի տարբեր  մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր են իրականացվում: Երկու կառույցների գործակցության շրջանակում, տարիներ շարունակ իրականացվում է անտառվերականգնման ծրագիր, որն արդեն իսկ դրական արդյունք է գրանցում։ Ինչպես յուրաքանչյուր տարի, 2021թ.-ին ևս, Վիվա-ՄՏՍ-ի և FPWC ջանքերով, վայրի բնության գրկում բազմաթիվ ծառեր կտնկվեն։

e81f4b86-c4da-40ac-bc34-f347f1c29d24.jpg (433 KB)

Հերթական ծառատունկը կատարվել է Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ տնկվել է  վայրի-պտղատու շուրջ 2000 ծառ:   Ծառատեսակների ընտրությունը հետագայում կնպաստի մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հաղթահարմանը։ Ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում․փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակներում։

80c13df8-c6e8-401f-aced-79d003a07eba.jpg (167 KB)

Մինչև այժմ, ծրագրի շրջանակներում տնկվել են վայրի փշատենի, տանձենի, նշենի, իսկ այս տարի, տնկիների ցանկում ավելացել է նաև վայրի խնձորենին։ Ծառատունկից հետո, իրականացվում է նաև նոր տնկված ծառերի հետագա խնամք՝ մինչև դրանց ավելի հասուն դառնալն ու կայուն աճ գրանցելը։  Համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծը մեկնարկել է 2016 թվականից՝ Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Դա հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Այս տարիների ընթացքում, ծրագրի շրջանակներում ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում։

6ace77ce-4697-486c-8915-6898933932d6.jpg (384 KB)

Հատուկ ընտրված՝ «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ, ընտրվել են տեղի բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում՝ դրանք հարմարեցնելով այն տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդը թույլ է տալիս  ապահովել  բույսերի բարձր կպչողականություն։ Այդպիսով,  անտառային տարածքներում կենդանական աշխարհի համար բավարար սնունդ ապահովելու միջոցով, փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի կարգավորմանը:

3beed967-4ecf-44d3-af76-cb5d22b490eb.jpg (208 KB)

«Համայնքների զարգացման հարցը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Այն ենթադրում է բազմաբևեռ գործունեություն. ծառատունկից մինչև ենթակառուցվածքների զարգացում: Թեև դրանք տարբեր խնդիրներ են լուծում և առաջին հայացքից կապ չունեն իրար հետ, սակայն, ըստ էության, կարևոր գործընթացի տարբեր օղակներ են և նույն հարցն են լուծում: Մեր նպատակը երկարաժամկետ ազդեցության ծրագրեր իրականացնելն է: Դա բխում է մեր ԿՍՊ ռազմավարությունից և որդեգրած արժեհամակարգից: Այն ինչ արվում է այսօր՝ արդյունք է տալու երկար տարիներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

3 (1).jpg (460 KB)

Գործընկերները բազմաթիվ ծրագրեր են իրականացրել Գնիշիկ բնակավայրում։ Այս տարի ևս բնակավայրի շահագործմանն է հանձնվել հակահավաք սարք և խոտհնձիչ։ Նոր գյուղտեխնիկան Գնիշիկի բնակիչներին հնարավորություն կտա առավել արագ և արդյունավետ իրականացնել գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները։

Կից տեղեկատվություն

Կենսաբազմազանության պահպանման և կայուն ապրուստի միջոցների ստեղծման նպատակով FPWC-ն հետամուտ է վերականգնելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի տարածքում գտնվող խիստ նոսրացած կամ վերացած անտառների մի քանի հատվածներ: Անտառավերականգնումը կարևոր է անտառի կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունների տեսանկյունից, սակայն դա նաև լուրջ մարտահրավեր է` հաշվի առնելով չոր և կիսաանապատային կլիմայական գոտու ոչ բարենպաստ պայմանները:

57987991-c263-41da-9a23-059a4d67a0f2.jpg (222 KB)

Իրականացվող միջամտությունը նպատակաուղղված է ծառերի անհրաժեշտ տեսակների վերականգնման բարձրացմանը՝ ստեղծելով վայրի բնության, միգրացիոն երթուղիների և կենդանական աշխարհի համար սննդի աղբյուր: Տարածքները կանխարգելելու են հողային շերտը հետագա կորուստից և սպառումից, ծառայեն ջրի պահպանմանը և այլն:

Սա մի դինամիկ, էկոլոգիապես առողջ բնական ռեսուրսների կառավարման համակարգ է, որը վայրի պտղատու ծառերի և գյուղատնտեսական լանդշաֆտի ինտեգրման միջոցով դիվերսիֆիկացնում և հովանավորում է հողօգտագործողների համար բոլոր մակարդակներում ավելացող սոցիալական, տնտեսական և բնապահպանական օգուտները: Տարիների փորձը թույլ է տվել FPWC-ին գրանցել կենսունակության բացառիկ ցուցանիշ՝ մինչև 90%:

2 (1).jpg (322 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1421 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ