Երևան
12 °C
Այս տարի՝ 2021թ․-ին Հարավային Կովկասում առաջին մասնավոր պահպանվող տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր ստեղծման 10-ամյակը։ CWR-ը ստեղծվել և կառավարվում է Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:
Հիմնադրամը 2010թ․-ին ստեղծելով CWR-ը նպատակադրել է պահպանել տարածաշրջանի հազվագյուտ ու էնդեմիկ կենսաբազմազանությունը, նպաստել Հայաստանում կենսաբազմազանության պահպանման առավել արդյունավետ կառավարմանը, բարելավել կենդանական և բուսական աշխարհի պահպանությունը ԲՀՊՏ-ներին կից բուֆերային գոտիներում ու կենդանական աշխարհի միգրացիոն միջանցքներում՝ միևնույն ժամանակ նպաստելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Այս տարվա հոկտեմբերի 8-ին Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկո-կենտրոնում տեղի ունեցավ Ապաստարանի 10-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա են գտնվել FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը, FPWC խորհրդի անդամներ Հարություն Խաչատրյանը, Գագիկ Գինոսյանը, Միքայել Դովլաթյանը, Արցախի բնության հիմնադրամի հիմնադիր Վազգեն Միքայելյանը և բազմաթիվ այլ պատվավոր հյուրեր։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է CWR 10-ամյա աշխատանքի մասին պատմող կարճ ֆիլմը, հյուրերը հանդես են եկել ելույթներով, ինչից հետո Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի հետ համատեղ ցուցադրվել է նաև Վիկտոր Կոսակովսկու «Գունդա» ֆիլմը։
FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն ասել է․ «Արդեն 10 տարի է, ինչ մենք հիմնել ենք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը։ Մենք սկսել ենք 300 հեկտարից, իսկ այժմ այն արդեն 30 000 հա տարածք է զբաղեցնում և այս ամենը շնորհիվ նաև մեր գործընկերների աջակցության՝ IUCN Netherlands, World Land Trust, Artis Amsterdam Royal Zoo, Վիվա-ՄՏՍ, ինչպես նաև բազմաթիվ այլ աջակիցներ, որոնք նաև մեզ տարբեր մրցանակներ են շնորհել այս տարիների ընթացքում, ինչպիսին է՝ Frankfurt Conservation Award-ը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև իմ թիմին, որն ամուր կանգնած է իմ և մեր բոլոր ծրագրերի կողքին, բոլոր անտառապահներին, շնորհակալ եմ նաև պետական կառույցներին՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը մեզ ոսկե մեդալով է պարգևատրել։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնք կանգնած եմ մեր կողքին ու ուժեղ են դարձրել մեզ»։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Վերջինս կանգնած է եղել CWR ստեղծման ակունքներում և մշտապես աջակցել է բնության պահպանությանը։
«Երբ առաջին անգամ այս տարածք եկանք, այստեղ ոչինչ չկար: Ամեն ինչ տափաստան էր հիշեցնում. սակավաջուր և առանց բուսականության հողակտոր, որտեղ ծառ աճեցնելու միտքն անգամ համարձակություն էր պահանջում: Մեծ համառություն և հետևողականություն էր հարկավոր՝ նախագիծն սկսելու և իրագործելու համար: Կյանքն ապացուցում է, որ երբ կա նպատակ և բավարար կամք, հաջողության կարելի է հասնել: Ուրախ եմ արձանագրել, որ տարիներ մեր գործընկերությունն արդյունք տվեց: Այժմ սա հատուկ պահպանվող տարածք է: Ավելին՝ երիտասարդ սերունդը հենց բնական միջավայրի ուսումնասիրության արդյունքում՝ ստանում է էկոկրթություն և սովորում բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստը: Սա բոլորիս հաջողությունն է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Շուրջ 30․000 հա զբաղեցնող CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման գործում: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության ներքո։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին են՝ կովկասյան հովազը, բեզոարյան այծերը, գորշ արջերը, մորուքավոր և սև անգղերը, քարարծիվները, սպիտակագլուխ անգղերը, երկարաոտն սցինկը և այլ հազվագյուտ կենդանատեսակներ:
Միջոցառման ընթացքում Հիմնադրամի թիմը ներկայացրել է CWR-ի գոյության 10 տարիների աշխատանքի արդյունքում գրանցված ձեռքբերումներն ու հետագա զարգացման քայլերը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է ևս մեկ կարևոր իրադարձություն․ բոլորովին վերջերս՝ 2021թ․-ի սեպտեմբեր ամսին, CWR տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին, որն ամենայն հավանականությամբ էգ է։ Այս վարկածը ամրապնդվում է նրանով, որ Խոսրովի անտառ պետական արգելոցում և հարակից տարածքներում արդեն իսկ բնակվում է Նեո անունով հովազը, որն արու է, ուստի նոր հովազը՝ Նովան, հավանաբար եկել է ընկերակցելու Նեոյին։ Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ստեղծման ու կայացման ողջ ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին աջակցել է հիմնադրամի գլխավոր գործընկերը՝ Վիվա-ՄՏՍ-ը։
CWR ստեղծման ու կառավարման գործում Հիմնադրամն ունի նաև միջազգային հավատարիմ գործընկերներ, որոնց աջակցությունն անխոս նպաստել է գաղափարի իրականություն դառնալուն։ Դրանք են՝ World Land Trust-ը, US Forest Service-ը, IUCN Netherlands-ը, International Animal Rescue և բազմաթիվ այլ կազմակերպություններ։
Միջոցառման կայացմանն աջակցել է նաև «Վայն ֆորմուլա» ՍՊԸ-ն «Հովազ» հայկական գինիներով։ Ի դեպ, ապագա սերունդների համար շրջակա միջավայրը պահպանելու նպատակով «Վայն ֆորմուլայի» թիմը «Հովազ» գինիների վաճառքի շահույթի 10%-ը կհատկացնի կովկասյան ընձառյուծի պահպանմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT