Բոլոր ուժերը միասին՝ մեզ դիմադրություն ցույց չեն տալիս. Մեղրիում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար Արարատ Թումանյանն է:

ՀԺ-ի զրույցում Թումանյանն ընդգծեց՝ համայնքում խնդիրները շատ են, դրանք առաջնային և ոչ առաջնային բաժանել չի կարող:

«Մեր թիմը պատրաստվում է գյուղատնտեսության ոլորտում շատ մեծ ներդրումներ ունենալ: Համայնքն ունի սպանդանոցի խնդիր, պատրաստվում ենք այդ խնդրին էլ լուծում տալ: Ավտոտեխսպասարկման կայան չունենք: Մեղրեցիները ստիպված են լինում գնալ Կապան, Գորիս: Այս ուղղությամբ արդեն գործնական քայլեր կիրառված են: Հրատապային հարց է նաև ոռոգման խնդիրը: Մենք պատրաստվում ենք Կառավարության, Ջրային կոմիետի և մարզպետարանի հետ քննարկումներ ունենալ և այս խնդրի լուծումները գտնել: Կարող եմ առանձնացնել նաև ներքաղաքային ճանապարհների հարցը: Արդեն սկսել ենք այս գործընթացը. Մեղրիի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են»:

Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմից հետո կարծրատիպ կա, թե սյունեցիները չեն ընդունում գործող իշխանությանը, ինչպե՞ս են գնահատում իրենց հաղթանակի շանսերը, Մեղրիի համայնքապետի թեկնածուն ասաց. «Դա աղերս չունի իրականության հետ: 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ, որոնց արդյունքները շատ լավ ցույց տվեցին, թե սյունեցիներն ինչ վերաբերմունք ունեն իշխանությունների նկատմամբ»:

Ընտրությունների օրը բախումներ և ընտրակեղծիքների դեպքեր Թումանյանը չի կանխատեսում:

«Բացառում եմ բախումները: Վախի մթնոլորտ չկա այժմ, ուժային կառույցներն էլ իրենց տեղում են: Գումարի բաժանում կամ լցոնումներ չեմ կարծում, թե կլինեն: Մենք ուշադիր ենք այս հարցերում: Բայց կան ուժեր, որոնք իրենց ընտրելու դիմաց պաշտոններ են խոսք տալիս: Խոստացած պաշտոնների մեծ մասն էլ համայնքապետարանում թափուր չեն»,- ասաց ՔՊ թեկնածուն՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ո՞ր ուժերի մասին է խոսքը:

Թումանյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը ոչ մեկի դուռը չի ծեծում, ոչ մեկին չի խոստանում պաշտոններ, այլ ներկայացնում է իրենց ծրագրերը:

Հարցին՝ թեկնածուներից ո՞ւմ է համարում գլխավոր հակառակորդ, Արարատ Թումանյանն ասաց՝ ոչ ոքի:

«Բոլոր ուժերը միասին՝ մեզ լուրջ դիմադրություն ցույց չեն տալիս: Իհարկե, ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններն իրար հետ համեմատելու չեն, բայց ժողովուրդն արդեն տվել է իր գնահատականը խորհրդարանական ընտրություններին, և հիմա նույն ժողովուրդն է, որը լավ հասկանում է, թե ինչ է ուզում: Եթե ժողովուրդն իր ձայնը կտա այլ ուժի, ապա այդպես էլ կլինի»:

Հարցին՝ եթե չհաղթեն, պատրա՞ստ է համագործակցել հաղթող քաղաքական ուժի հետ, ՔՊ թեկնածուն ասաց. «Ես համայնքում միշտ մեծ աշխատանքներ եմ կատարել սպորտի, շինարարության, բիզնեսի ոլորտներում, ունեմ իմ անձնական ներդրումները համայնքի զարգացման գործում»,- եզրափակեց Արարատ Թումանյանը:

Հիշեցնենք, որ Մեղրիի համայնքապետի ընտրություններին մասնակցում է 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6463 դիտում

Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան

ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ

Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում

Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել

Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Կտրիճի փրկիչները կշարունակեն պաշտպանել նրան ու գործակալ եղբորը, նույն գործակալական ցանցին են ծառայում. Չախոյան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Ֆոն դեր Լայենը մանրամասնել է՝ ինչպես կարող են ապասառեցվել ռուսական ակտիվները

Տեղի է ունեցել Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով հանձնաժողովի նիստը

Ասում է՝ ի՞նչ, հիմա էլ եղբայրը եղբոր համար է՞ պատասխանատու. փաստորեն, հնարավոր է համարում հրապարակվածը

Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում. կոչ ենք անում պարզել ծագման աղբյուրը. Մկրտչյան

Տիրադավը նրանք են, ովքեր Աստծուն են դավաճանել. կաթողիկոսը մեր տերը չէ, նա ծառայում է օտարին. սրբազան հայր

Գլինկայի «Ժավորոնոկ»-ի մեջ արծարծվում է նման հերոսների թեման մեկ դար առաջ նույնիսկ. Ղազարյանը՝ Եզրասի մասին

Հե՜յ, ու՞ր եք «գործ տվողների» դեմ պայքարողներ. սովետական ԿԳԲ-ի գործակալին ասելիք չունե՞ք. Իոաննիսյան

Կոմպրոմատներ կան շատ հոգևորականների վրա, դրա համար էլ հլու-հնազանդ են. մասնատվել է եկեղեցին. Տեր Արմեն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Ստորագրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Այսուհետև ովքեր կպաշտպանեն Կտրիճին, եղբորը և նրանց շրջապատին, ՀՀ-ի դեմ գործող գործակալական ցանցի անդամներ են

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորման. Պուտինը պայմաններ է ընդգծել

Գարեգին Բ-ն Քրիստո՞սն է, որ հուդա են գոռում, ուզում են պայթեցնեն եկեղեցին. Հայկ Հովյան. տեսանյութ

Սրանք որ ասում են «տիրադավ»՝ բառի «տեր» արմատի տակ ԿԳԲ-ն նկատի ունեն, սրանց տերը միայն ԿԳԲ-ն է. Ալեքսանյան

Ադրբեջանից նավթամթերքի ներմուծման քաղաքական նշանակությունը հսկայական է. ԶԼՄ

Այդ կինը զոհված զինվորի մայր չէ, քահանային չեմ հայհոյել, այլ բան եմ ասել. Սափեյանը՝ Մայր Աթոռի միջադեպի մասին

Կտրիճ Ներսիսյանին տրված է վերջին շանսը․ կա՛մ բավարարվում է եղբոր գաղտնազերծումով, կա՛մ հաջորդն իր թղթապանակն է

Ձեր ի՞նչ գործն ա՝ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ գործակալ ա, թե՞ չէ. շուտով Երևանի ընդդիմադիր մամուլի էջերում. Եղոյան

Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%

Վարչապետը ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Կտրիճից նույնատիպ փաստաթղթի կարիք կա՞, որ համոզիչ լինի եղբորից բացի նաև իր ԿԳԲ-ի գործակալ լինելը. Հակոբյան

Սա այլևս «եկեղեցական վեճ» չէ․ սա հակահետախուզական, պետականության և ազգային անվտանգության հարց է. Բաբաջանյան

Արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Ծովինար Վարդանյան

Հաստատված խաղաղության հերթական արդյունքը. Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից կաշառք է ստացել

Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից, ծածկանունը՝ «Կարո». փաստաթղթեր ԱԱԾ-ից

Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ

Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք

Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան

Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս