Երևան
12 °C
Սեպտեմբերի 17-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՄԱԱ) Հայաստանի մասնաճյուղը չորսամյա փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Լոռու մարզի 6 համայնքներում (Վահագնի, Եղեգնուտ, Դսեղ, Դեբետ, Չկալով, Ձորագյուղ) կաթնամթերքի արտադրությունը բարելավելու և ընդլայնելու նպատակով։
Բարելավելով արոտավայրերը և անասնակերի արտադրությունը մարզում՝ նախագիծը նպատակ ունի նպաստելու բարձրորակ և բարձրարժեք կաթի արտադրության աճին՝ արտադրությունից մինչև շուկա, ինչպես նաև ապահովելու արժեշղթայի կայունություն և գյուղական բնակավայրերի համար կայուն եկամուտներ։
Համաձայնագիրը հայտնւմ է, որ համաձայնագրի ստորագրմանը, որը կայացավ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, ներկա էին «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ-ի, «Բնության համաշխարհային» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան), «Հայկական Կարիտաս»-ի, «ԱՄՔՈՐ»-ի ներկայացուցիչներն ու ծրագրի շահառու գյուղերի համայնքապետերը։
Տնտեսական զարգացումը ՔՈԱՖ-ի ծրագրերի ուղղություններից մեկն է, որ նպաստում է գյուղական համայնքներում ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրի բազմակողմանի զարգացմանը։ ՔՈԱՖ-ը նախկինում իր տնտեսական ծրագրերի շրջանակում համագործակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակի հետ, ինչի արդյունքում հատապտուղների սերմեր, կաթիլային ոռոգման համակարգ տրամադրելու և 50 տնային տնտեսությունների՝ հատապտուղների աճեցման և մշակման առանձնահատկություններ սովորեցնելու միջոցով Լոռու մարզում ձևավորվել է ազնվամորու արժեշղթա։
Հիմնվելով նախորդ ծրագրի հաջողությունների վրա՝ ՔՈԱՖ-ը ցանկանում է այս մոդելը կիրառել նաև Հայաստանի կաթնարտադրության թերզարգացած ոլորտ ունեցող շրջաններում։ ԱՄԱԱ-ի հետ համատեղ ջանքերով ՔՈԱՖ-ը կկարողանա համապարփակ ազդեցություն թողնել Լոռու կաթնամթերքի արտադրության ոլորտում՝ նորարարական մեթոդներով օպտիմալացնելով գոյություն ունեցող 4 բիզնեսներ: Միաժամանակ, կհիմնվեն կաթնամթերքի 2 նոր բիզնեսներ, որոնք կօգտվեն կենդանիների վերարտադրողականության բարձրացման նախաձեռնությունից: Կաթի բարձրացված որակը նոր բիզնեսներին հնարավորություն կտա բարելավել անասնապահությունը, արտադրել բարձրորակ պանիր և մրցունակ դառնալ տեղական ու միջազգային շուկայում։
Նախագծի շրջանակներում տեղացի գյուղատնտեսները նաև ձեռք կբերեն նոր հմտություններ՝ կենդանիների արհեստական բեղմնավորումից մինչև եգիպտացորենի, կորնգանի և առվույտի դաշտերի մշակում։ Գործընկերների գնահատմամբ նախագծի շրջանակներում կստեղծվեն 70-ից ավելի աշխատատեղեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT