Երևան
12 °C
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Ալեն Մարգարյանի և Վահե Եղիկյանի մայրերին՝ Նազելի Տերտերյանին և Կարինե Մուրադյանին:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ զոհված տղաների մայրերը նշել են, որ հանդես են գալիս նաև մյուս մայրերի անունից ու բարձրացնում են հարցեր, որոնք հուզում են Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված բոլոր երիտասարդների ծնողներին ու ընտանիքների անդամներին:
Նշվում է, որ նախարար Վ. Դումանյանը լսել է անմահացած զինվորների մայրերի պատմությունները հերոս որդիների մասին, նրանց հորդորել ուժ գտնել տղաների գործը շարունակելու և նրանց դավանած արժեքները տարածելու համար՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բոլոր հնարավոր ուղղություններով:
«Մենք հիանալի սերունդ կորցրեցինք, ու կատարվածը պետք է մեզ մղի մտորելու, սխալներն ուղղելու և առաջ նայելու: Կյանքն, անկասկած, շարունակվում է, և դա նշանակում է ամենօրյա քրտնաջան աշխատանք ու պայքար ավելի լավ երկիր ունենալու համար»,- ընդգծել է նախարար Դումանյանը:
Տիկին Նազելին՝ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը, պատմել է, որ մեկուկես ամսվա ծառայող տղան արդեն հասցրել էր աչքի ընկնել. նա անգլերեն է պարապել ծառայակիցների հետ, սփյուռքից եկած հայորդիներին օգնել է հայերենը կատարելագործելու հարցում: 5 օտար լեզուների տիրապետող 21-ամյա Ալենը սովորելու հրավեր ուներ Բոստոնի համալսարանից, բայց դա ու մյուս երազանքները ստորադասվել են հայրենիքին ծառայելու գիտակցական որոշմանը:
Մայրն այսօր որդու անունով կրթական հաստատություն հիմնելու նպատակ ունի, տղայի մահվան տարելիցի օրը՝ սեպտեմբերի 30-ին, միջոցառում է կազմակերպում հերոսի հիշատակին:
Վահեի մայրը՝ տիկին Կարինեն, նույնպես պատմել է որդուց, որ անտեսելով ծնկի լուրջ վնասվածքը՝ վիրակապով կրկին նետվել է առաջնագիծ. դիրքի ավագ էր, պատասխանատու իր 6 զինվորների համար: Նա անձնազոհության աստիճանի ընկերասեր է եղել, վերջին շապիկը կողքինին զիջելու պատրաստ:
Տիկին Կարինեի հիմնած «Հավերժ» կազմակերպությունն արդեն ունի շուրջ 200 անդամ, ովքեր զոհվածների մայրեր, կանայք ու հարազատներ են: «Բոլորի կյանքի նպատակը մեր զավակների սխրանքը սերունդներին ներկայացնելն ու նրանց գաղափարներն ու գործը շարունակելն է»,- ասել է Կ. Մուրադյանը:
Վահրամ Դումանյանը պատմել է, որ պատերազմի օրերին նույն ապրումներն իր ընտանիքն էլ է ունեցել, քանի որ որդին նույնպես ժամկետային զինծառայող է եղել ու չնայած ունեցել է ուսումնառության հիմքով տարկետման հնարավորություն, բայց գերադասել է կատարել պարտքը հայրենիքի առաջ:
«Կյանքը շարունակվում է, բոլորս էլ պարտավոր ենք ապրել, պայքարել ու առաջ շարժվել, որ քարտեզի վրա Հայաստան պետությունը լինի, սերունդներին մեծացնենք մեր հերոսների գործը շարունակելու համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարծիք հայտնելով, որ պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնելուն ուղղված քայլերը պետք է կատարվեն պետական բարձր մակարդակով ու համակարգված:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT