ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են ստեղծվում. մեծ մասի կենտրոնական գրասենյակները մարզերում են

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքական դաշտում նոր ուժեր են ձևավորվում: Ամենայն հավանականությամբ նոր ձևավորվող կուսակցությունների առաջնային նպատակը մեկն է՝ մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Ընդ որում, նոր բացվող կուսակցությունների մեծ մասի կենտրոնական գրասենյակները հենց մարզերում են՝ Արարատ, Կոտայք, Արագածոն և այլն:

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երևան-Երասխ մայրուղի 2/1 հասցեում գտնվող «Արարատ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել «Օրենք և արդարություն» կուսակցության համագումարը: Կուսակցության հիմնադիրներից Գոռ Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, սակայն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ շուտով մամուլի ասուլիս են ունենալու և մեզ հուզող բոլոր հարցերին կպատասխանեն:

«Ամբերդ» ազգայնական  կուսակցությունն էլ ստեղծվել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին, Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում:

Հիմնադիրներից Արտակ Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում են մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Սակայն այլ հարցերի, թե ովքե՞ր են հիմնադիրները, ի՞նչ ուղղվածություն է ունենալու կուսակցությունը և այլն, չպատասխանեց՝ նշելով, որ մամուլի ասուլիսի ընթացքում բոլոր հարցերին կպատասխանեն:

Մյուս՝ «Քրիստոնեա-Սոցիալական Միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակը, որի հիմնադիր համագումարը տեղի է ունենալու շուտով, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում է: Համագումարը տեղի է ունենալու հոկտեմբերի 05-ին՝ ժամը 15։00-ին, Էլիտ Պլազա Բիզնես-կենտրոնում: Սակայն այս կուսակցության հիմնադիրների հետ կապ հաստատել չկարողացանք: Կուսակցության ծրագրային դրույթներից մեկում նշված է, որ «Քրիստոնեա-Սոցիալական Միություն» կուսակցությունը ձգտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում ժողովրդավարական ընտրությունների միջոցով ապահովել իր ներկայացուցչությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում և այդ ճանապարհով մասնակցել պետական իշխանության և ՏԻՄ ձևավորմանը: Այսպիսով՝ կարող ենք կրկին եզրակացնել՝ կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին իր մասնակցությունն ունենալու համար է հիմնադրվում:

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09։00-ին էլ մայրաքաղաքում տեղի կունենա «Ի՛մ պայքար, ի՛մ հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը: Այս կուսակցության հիմնադիրների հետ նույնպես կապ հաստատել չհաջողվեց, սակայն ծրագրային դրույթներից հասկանալի է դառնում, որ այն նույնպես պատրաստվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Դրույթներից մեկում նշվում է՝ կուսակցության նպատակն է ժողովրդավարական ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում իր ներկայացուցչության ապահովումն ունենալը:

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են մի շարք քաղաքական ուժեր, ինչպիսիք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», ՀԱԿ, «Հանրապետություն», «Վերածնվող Հայաստան», «Հանուն հանրապետության», ՀՀԿ և այլն:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45665 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին