Երևան
12 °C
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին։
Նախարար Պետրոսյանի այցը մեկնարկել է շրջայցով օդերևութաբանական դիտարկումների հրապարակ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ: Նախարարին ուղեկցել են «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Թ․ Հայրապետյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ․ Ազիզյանը։
Նախարարը ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման գործընթացին, հետևել աշխատանքների ընթացքին, ապա ընկերության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել։
Նախարարությունը նշում է, որ Պետրոսյանն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի որակից։
«Հետպատերազմյան և կորոնավիրուսի համավարակի մարտահրավերների այս բարդ շրջափուլում կենտրոնն իր գործունեությամբ տարածաշրջանում մրցունակ է և կարողացել է սրընթաց ձեռքբերումների փուլ թևակոխել։Չնայած առաջնահերթությունների վերանայմանը, համատեղ ջանքերով կարողացել ենք կենտրոնը հագեցնել նյութատեխնիկական անհրաժեշտ գույքով, ինչպես նաև լուծել մեր աշխատակիցների սոցիալական ապահովվածության խնդիրը։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել պետական կառավարման, մասնավորպես շրջակա միջավայրի կառավարման ոլորտում ոչ միայն առաջնորդվել իրավական պետության նորմերին հարիր գործիքակազմով՝ վեր դասելով պետական և հանրային շահը, այլև բովանդակային առումով կազմաքանդել ավանդական կարծրացած ստատուս-քվոն և զրոյական կետից կառուցել համակարգը։ Այդ առումով ամենաքիչ անելիքը կար «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում, քանի որ այստեղ մասնագիտական-գիտական միջավայր է և դուք ամենաքիչն եք առնչվում հասարակության մեջ առկա արգահատելի երևույթների հետ»,-նշել է նախարարը։
Նախարարը նաև բարձր է գնահատել կենտրոնը նոր կադրերով համալրելու իննովատիվ մոտեցումը։
«Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Թ․ Հայրապետյանը հանդես է եկել հաշվետու-զեկույցով։ Մասնավորապես, զեկուցվել է իրականացված բարեփոխումների և առաջիկա անելիքների մասին, կառավարման արդյունավետության և ծառայությունների մատուցման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների մասին:
Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ սույն թվականի սեպտեբերի 1-ից միջինում 15%-ի չափով բարձրացվել են կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը։
Համաշխարհային օդերևութաբանության բնագավառի առաջատար «Vaisala» կազմակերպությունից ձեռք է բերվել գերժամանակակից ճշգրտությամբ օդերևութաբանական կայան՝ Հայաստանի հարավում շահագործելու նպատակով։
Նշված կայանից ստացված տեղեկատվությունը կօգտագործվի ինչպես «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, այնպես էլ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար։
Եղանակային պայմանների վերաբերյալ նման գերճշգրիտ տվյալներ տրամադրող կայան Հայաստանում չկա։
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին հետևողական և արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել աշխատակիցներին իրենց չափազանց պատասխանատու գործունեության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT