Օձուն համայնքում ընդօրինակելի գյուղացիական տնտեսություններ են գործում. փոխմարզպետը ծանոթացել է իրականացվող աշխատանքներին

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը եղել է Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքում։ Այցելել է Այգեհատ բնակավայրում գտնվող Աղասի Զավարյանի և Կարեն Դալլաքյանի տնտեսություններ։

Նշվում է, որ Աղասի Զավարյանն արդեն 5-րդ տարին է 21.5 հա-ից ավելի հողատարածքում տնկել և մշակում է ընկույզ (20 հա), ծիրան և խնձոր (մոտ 1,5 հա)։ Այգու տարածքում իրականացվում է կաթիլային ոռոգում։
Պետական աջակցության ծրագրերից չի օգտվել, փորձում է տնտեսությունն ընդլայնել սեփական միջոցներով: Այս տարի ևս ձեռք են բերել 9 հա հողատարածք, կառուցել է 10.000 մ3 տարողությամբ ջրավազան։

Աշնանը նախատեսվում է 3000 տնկիների ներկրում Մոլդովայից և նոր այգու հիմնում։

Մարզպետարանը հայտնում է, որ ընդհանուր առմամբ նախատեսում են 200 հա հողատարածքի մշակություն իրականացնել։

Ներկայումս տնտեսությունն ունի 15 աշխատակից, ովքեր հիմնականում զբաղվում են այգու խնամքով։ Միջշարային տարածքներում իրականացվում է մեխանիզացված փխրեցում։

Հետագայում բերքահավաքը նույնպես նախատեսում են իրականացնել կիսամեխանիզացված տարբերակով։
Մոտ ապագայում նախատեսում են կառուցել 2 արտադրամաս, առաջինը՝ բերքի վերամշակման, երկրորդը՝ պահածոյացման։

Տնտեսվարող Կարեն Դալլաքյանն իր գործունեությունը կազմակերպելու նպատակով օգտվել է «Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական աջակցության ծրագրից, և ձեռք է բերել անձրևացման ոռոգման համակարգ։

Վերջինս նպաստում է տնտեսվարողի կողմից մշակվող մոտ 20 հա (եգիպտացորեն, լոբի, ցորեն) հողատարածքների ոռոգման աշխատանքներին, ինչն ակնհայտ առավելություն ունի ակոսային ոռոգման նկատմամբ։

Տնտեսվարողը նշում է, որ պետական աջակցության ծրագիրը մեծ աջակցություն էր իր տնտեսության համար և այդ աջակցության շնորհիվ առաջիկայում նախատեսում է ընդլայնել մշակովի հողատարածքները:
Գոռ Ասրյանը և ոլորտի պատասխանատուները ողջունեցին տնտեսվարողների գործունեությունը և հույս հայտնեցին, որ նրանց օրինակը վարակիչ կլինի նաև մյուսների համար՝ նշելով, որ Լոռու մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու գյուղացիական տնտեսությունների զարգացմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45764 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ