Առանձնապես խոշոր չափերով խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր Վայոց ձորի մարզպետարանում. ԱԱԾ

Առանձնապես խոշոր չափերով խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր են բացահայտվել Վայոց ձորի մարզպետարանում:

Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն՝ մանրամասնելով.

Վայոց ձորի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են եղել փաստական տվյալներ այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մի շարք կապալառու ընկերությունների միջև կնքված  պետական գնման պայմանագրի հիման վրա 149.160.000 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքները, իսկ պատվիրատուն՝ ի դեմս ՀՀ Վայոց ձորի մարզետարանի, պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար:

Պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպությունների ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար աձանց օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2015-2016 թվականներին Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում կատարել են պակաս ծավալով աշխատանքներ, ներկայացրել են, թե իբր ձեռք են բերել և ճեմուղում տեղադրել շուկայականից անհամեմատ բարձր գներով ապրանքներ, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու ընկերություններին անհիմն փոխանցվել է առանաձնապես խոշոր չափերի 149.160.000 ՀՀ դրամ գումար, որից 16.96 մլն ՀՀ դրամն էլ խարդախությամբ հափշտակվել է:

Միևնույն ժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության իրավասու պաշտոնատար անձինք, պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, հանդիսանալով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձաժողովի նախագահ և հանձնաժողովի անդամ, շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ չեն արձանագրել պակաս ծավալով կատարված աշխատանքների փաստը, այլ թույլ են տվել, որպեսզի կապալառու ընկերությունները 2015-2016 թվականներին Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակեն, որպիսի հանգամանքը թաքցնելու նպատակով շինարարական օբյեկտի շահագործումն ընդունելու վերաբերյալ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում կազմել և օգտագործել են իրավունք վերապահող ակտ, որում այդ աշխատանքները ներկայացվել են որպես իրականացված, ինչն էլ հնարավորություն է տվել այդ աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության օժանդակությամբ կապալառու ընկերությունների ղեկավար անձանց խարդախության եղանակով հափշտակել 16.96 մլն ՀՀ դրամը, որն էլ պետության օրինական շահերի համար անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2130 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ