Վարսեր համայնքում շահագործման է հանձնվել հիմնանորոգված մանկապարտեզը

8-ամյա դադարից հետո Վարսերի հիմնանորոգված մանկապարտեզն իր դռներն է բացել փոքրիկ վարսերցիների առջև: Մանկապարտեզի հիմնանորոգման մեկնարկը տրվել է 2019 թվականին, որի ընթացքում փոխվել է տանիքը, դռներն ու պատուհանները, իսկ 2020-21 թվականներին այստեղ իրականացվել են ներքին հարդարման, գույքի ձեռքբերման և շենքի արտաքին տարածքների բարեկարգման աշխատանքներ:

Մարզպետարանը հայտնում է, որ եռամյա ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի համար ծախսվել է շուրջ 150 միլիոն դրամ: Ծրագիրը 65 տոկոսով կամ մոտ 93 միլիոն դրամով ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը, իսկ 35 տոկոսով կամ մոտ 53 միլիոն դրամով՝ Վարսերի համայնքապետարանը:

Հուլիսի 26-ին հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա է եղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր, վարսերցիներ:

Վարսերցիներին, մանկապարտեզի աշխատակազմին և սաներին շնորհավորել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, հույս հայտնելով, որ Վարսերում գործող այս կառույցն իր բովանդակությամբ այսուհետ կնպաստի մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների լավագույն կազմակերպմանը:

«Ես շնորհավորում եմ բոլորիս և ուրախ եմ, որ Վարսեր համայնքը վերջապես ունեցավ չափազանց կարևոր այս ենթակառուցվածքը ևս: Ես շատ կարևորում եմ մանկապարտեզի դերը մեր համայնքներում, քանզի մեր երկրի համար շատ կարևոր է կրթված ու գրագետ սերունդ ունենալը, իսկ կրթության հիմքը դրվում է հենց մանկապարտեզից: Ուրախ եմ նաև, որ այս կառույցը այսուհետ կծառայի ոչ միայն որպես մանկապարտեզի շենք: Շենքի առաջին հարկը նաև կհանդիսանա սպորտային կենտրոն, որտեղ կգործեն տարբեր խմբակներ և որից կարող են օգտվել արդեն դպրոցահասակները: Այս ծրագիրը իրականություն չէր դառնա, եթե չլիներ նաև համայնքապետարանի շահագրգռվածությունը: Ուստի և շնորհակալություն եմ հայտնում ներդրած ջանքի և եռանդի համար և մաղթում ժամանակակից պահանջներին համապատասխան և շատ հետաքրքիր աշխատանք»,- ասել է մարզպետ Գնել Սանոսյանը:

Հիմնանորոգված մանկապարտեզում ստեղծված է 120 սանի սպասարկման հնարավորություն: Մանկապարտեզի երկրորդ հարկում տեղակայված են խաղասենյակները, ննջասենյակները, սանհանգույցները, իսկ առաջին հարկում՝ խոհանոցն է, լվացքատունը, վարչական սենյակները, բուժկետը և առանձին մուտքով մի քանի դահլիճներ, որոնք կծառայեն համայնքի բնակիչների մարզական կարիքների համար:

Մանկապարտեզի բարեկարգված բակը նաև կահավորված է տարբեր խաղային հնարավորություններով:
Վարսերի նորաբաց մանկապարտեզում առայժմ կհաճախեն 30 սաներ, նրանց թիվն աստիճանաբար կավելանա, քանի որ շատերը համայնքի մանկապարտեզի բացակայության պատճառով ստիպված էին իրենց փոքրիկներին այլ համայնքների մանկապարտեզներ տանել: Մանկապարտեզի աշխատակազմը համալրված է համապատասխան մասնագետներոով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4385 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին