Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատգամավորական լիազորությունների ավարտի հիմքով կդադարեցնի պաշտոնավարել նաև որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման (Մոնիթորինգի) հանձնաժողովի, Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովների անդամ։
Այս մասին Մարուքյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մոտենում է նաև իմ սահմանադրական լիազորությունների դադարման պահը՝ որպես Աժ պատգամավոր և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար:
Լիազորություններիս ավարտի հիմքով կդադարեմ պաշտոնավարել նաև որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման (Մոնիթորինգի) հանձնաժողովի, Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովների անդամ։
Շուրջ 9 տարի մեծ քաղաքականության մեջ եմ: Ամեն ինչ արել եմ, որպեսզի ունենանք ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, զարգացած և արդիական Հայաստան: Հետևողական կերպով մինչև վերջ գնացել եմ այս արժեքները պաշտպանելու և ամենօրյա աշխատանքով առաջ մղելու համար:
Այդ 9 տարիներին մեր օպոնենտներն ամեն գնով վարկաբեկել են ինձ ու իմ թիմակիցներին, փորձել մարդկանց աչքից գցել, մեր նկատմամբ եղած ժողովրդի աջակցությունն ու համակրանքը նվազեցնել, ու պետք է ասեմ, որ բավականին հաջողությունների են հասել այդ գործում: Բայց մենք շարունակել ենք անմնացորդ ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը, հավատալ այն արժեքներին ու նպատակներին, որոնցով մտել ենք քաղաքական դաշտ:
Երկրի համար ամենածանր պահերին ամեն բան մի կողմ ենք դրել ու կանգնել պետության հիմքերն ամուր պահելու դիրքերում: Երբեմն զոհաբերել ենք մեր հանրային վարկանիշը, չենք արձագանքել վարկաբեկիչ քարոզչությանը, սակայն ամեն կերպ պահել ենք ներքին կայունությունը և մեր ներդրումն ունեցել պետությունը ծանր վիճակից հանելու գործում:
Անցած 3 տարիների ընթացքում եղել են թիմակիցներ, ովքեր լքել են ինձ ու մեր թիմը, բայց ես կարող եմ վստահ ասել, որ անձամբ ես երբեք որևէ թիմակցի չեմ լքել:
Անգամ ամենալարված պահերին քաղաքական մրցակիցների հանդեպ փորձել եմ պահել մարդկային հարաբերության առնվազն նվազագույն նշաձողը, որ քաղաքականությունը չխաթարի իրար աչքերի ուղիղ նայելու իմ տեսակի ձգտումը։
Հստակ է մի բան. գլուխներս բարձր է, ճակատներս՝ պարզ, որովհետև անշահախնդիր ծառայել ենք պետությանն ու մեր ազգային շահերին, արել այն, ինչին հավատացել ենք՝ հանուն ավելի ուժեղ Հայաստանի։ Անգամ այն իրավիճակներում, երբ մենք հասկացված չենք եղել մեր ժողովրդի կողմից, միևնույն է, փորձել ենք մենք հասկանալ մեր ժողովրդին ու անմնացորդ շարունակել ծառայել:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձնապես իմ, «Ելք» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր թիմերի օգտին բոլոր ժամանակներում քվեարկած քաղաքացիներին, մեզ բոլոր ժամանակներում հավատացած մարդկանց, մեր աջակիցներին ու համակիրներին, ինչ-որ պահի ու մինչ այժմ մեզ հավատացողներին:
Ուզում եմ ներողություն խնդրել այն քաղաքացիներից, ում հույսերն ու ակնկալիքները չենք արդարացրել և ում համար մնացել ենք չհասկացված։
Վստահ եմ, որ ճիշտ ենք արել, որ գնացել ենք Աժ արտահերթ ընտրության, որովհետև միակ ճանապարհը ճգնաժամը հաղթահարելու համար եղել է այդ միջոցը: «Լուսավոր Հայաստան»-ն այդ ճգնաժամը հաղթահարելու համար թանկ է վճարել՝ իր մանդատների ժամկետը կրճատելու գնով, բայց վստահ եմ, որ ոչ մի մանդատ ավելին չարժե, քան պետության կայունությունն այս ծանր հետպատերազմյան վիճակում։
Հիմա եկել է այն պահը, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պետք է օր առաջ հայանպաստ լուծումներ ստանան և դրա համար անհրաժեշտություն է երկրի ներսում համերաշխության ու միասնականության վերականգնումը՝ ընդդեմ արտաքին սպառնալիքների։
Կարճ պատմական էքսկուրս անենք ՀՀ ԱԺ 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումներից.
2012թ. մայիսի 06-ին, որպես իրավապաշտպան, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների մասնագետ, փաստաբան, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ ԱԺ ընտրություններին և Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից 5 թեկնածուների մեջ ստանալով առավելագույն ձայներ՝ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր: ԱԺ 5-րդ գումարման 131 պատգամավորներից միակ անկախ անկուսակցական առաջադրված և ընտրված պատգամավորն եմ եղել: 5-րդ գումարման 5 տարիների ընթացքում հպարտությամբ ու աշխատասիրությամբ ներկայացրել եմ Վանաձորի, ինչպես նաև ողջ Լոռու մարզի շահերը, միաժամանակ որևէ տարբերություն չեմ դրել, թե ՀՀ որ տարածքում բնակվող քաղաքացին է ինձ դիմել։ Խորամուխ եմ եղել համապետական և միջպետական բազմաթիվ խնդիրների մեջ և 5 տարի զբաղվել այդ խնդիրներով, առաջարկել դրանց օրենսդրական և այլ լուծումներ։ Կարճ ասած՝ ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, բոլոր քաղաքացիներին՝ անխտիր: Ամեն շաբաթ քաղաքացիների ընդունելություններ եմ իրականացրել Վանաձորի իմ պատգամավորական գրասենյակում, ինչպես նաև խորհրդարանում, ամեն տարի ներկայացրել եմ հրապարակային հաշվետվություններ: Պառլամենտ Մոնիթորինգի տվյալներով ճանաչվել եմ ԱԺ 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորը:
2017թ. ընտրություններում առաջադրվել եմ Լոռու մարզում՝ ռեյտինգային ընտրակարգով, սակայն, չստանալով բավարար ռեյտինգային ձայներ, Լոռու մարզից չեմ ընտրվել, այլ ընտրվել եմ որպես «Ելք» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի 1-ին համար։ Ընտրությունների արդյունքում «Ելք» դաշինքն ստել է 9 մանդատ, ինչից հետո շարունակել եմ օրենսդիր գործունեությունս՝ ծառայելով մեր ժողովրդին թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ Հայաստանի ազգային պետական շահերն ուժերիս առավելագույն չափով պաշտպանելով միջխորհրդարանական կառույցներում:
2018թ. Աժ արտահերթ ընտրություններում առաջնորդել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը և պատգամավոր ընտրվել ռեյտինգային ընտրակարգով՝ Երևանի թիվ 3 ընտրատարածքից։ Ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 18 մանդատ:
Այդպիսով, շարունակել եմ օրենսդիր գործունեությունս, նաև ղեկավարել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ թիմակիցներիս հետ ծառայեցնելով մեր գիտելիքները, փորձն ու հմտությունները պետությանն ու ժողովրդին: Օրենսդրական աշխատանքի տարիներին Հայաստանը ներկայացրել եմ Եվրանեսթում, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև մի շարք բարեկամական խմբերում, այդ թվում՝ ղեկավարելով Հայաստան-Մալթա, այնուհետև Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Լյուքսեմբուրգ, Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերը: Աշխատել եմ Աժ Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներում:
Վստահեցնում եմ ձեզ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու անձամբ ես շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին՝ հանուն բոլորիս երազանքների իրագործման:
Մեր երկրին նետված մարտահրավերները չեն ավարտվել ընտրություններով. հետպատերազմյան Հայաստանում, որտեղ ամեն օր կրակում են մեր սահմաններին, խնդիրները հնարավոր է լուծել միայն երկարաժամկետ ներքին կայունության ապահովումից ու արտաքին քաղաքական ճակատն ամրացնելուց հետո:
Վստահ եմ, որ կհանդիպենք, գրկում եմ բոլորիդ»,-ասված է գրառման մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT