Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր. ինչ գումարներ են ստանալու մեր մեդալակիրները

Պատմություն դարձած ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի շուրջ քննարկումները դեռ շարունակվելու են երկար, ընդ որում, քննարկումները վերաբերվում են ոչ միայն զուտ մարզական արդյունքներին, այլ նաեւ մի շարք այլ, անգամ սպորտի հետ քիչ առնչություն ունեցող ոլորտներին: Հիմա ամենաշատը քննարկվում է «Ռիո 2016»-ի մասնակիցների հետագա «ճակատագիրը». լրահոսում գրեթե ամեն օր հանդիպում ենք տարբեր երկրներում իրենց օլիմպիականներին դիմավորելու արտառոց դեպքերի, Օլիմպիական խաղերում աչքի ընկած մարզիկների կարիերայի եւ կյանքի հետաքրքիր մանրամասների մասին տեղեկությունների:

Հսկայական հետաքրքրություն է առաջացրել մեդալակիրների պարգեւատրման չափերը, ընդ որում, այս հարցը արդիական է հատկապես Հայաստանում, քանի որ մեր մեդալակիրների ֆինանսական խրախուսման մասին հստակ տեղեկություններ դեռ չկան: Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում մարզիկների պարգեւատրումը երբեւէ չի ունեցել որեւէ կոնցեպցիա, տրամաբանական բացատրություն, եղել է ուղղակի անձնական ցանկության, սեփական նախաձեռնության, մեծամասամբ էլ՝ շահախնդրության արդյունք:

Նախ ներկայացնեմ այլ երկրներում Օլիմպիական խաղերի մեդալակիրների պարգեւատրման չափերը: Միջազգային հեղինակավոր գրեթե բոլոր պարբերականները նշում են, որ «Ռիո 2016»-ում մեդալ նվաճած մարզիկներին ամենամեծ պարգեւատրման գումարներ խոստացած երկրների լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջանը. ոսկե մեդալի համար Ադրբեջանը ներկայացնող մարզիկը ստանալու է 510 հազար ԱՄՆ դոլար, արծաթե մեդալի համար՝ 250, բրոնզե մեդալի համար՝ 125 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ամենաբարձր պարգեւավճարները սահմանել էր Թայվանը. «Ռիո 2016»-ի չեմպիոն, ծանրորդ Սյու Շուչզինը ստանալու է 952 հազար ԱՄՆ դոլար պարգեւավճար: Սինգապուրը նույնպես ունի ընդամենը 1 Օլիմպիական չեմպիոն, որը ստանալու է 746 հազար ԱՄՆ դոլար:

«Ռիո 2016»-ում ամենաշատ մեդալներ նվաճած երկիրը՝ ԱՄՆ-ը իր պարգեւավճարների չափը չի փոխում սկսած 1984 թվականից. ոսկե մեդալի համար մարզիկը ստանում է 25 հազար ԱՄն դոլար: Մեծ Բրիտանիան, Խորվաթիան, Նորվեգիան, Շվեդիան ընդհանրապես չեն պարգեւատրում Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած իրենց մարզիկներին, իսկ հետխորհրդային երկրներում Օլիմպիական ոսկու համար գործում է հետեւյալ «գնացուցակը». Ղազախստան՝ 250, Ղրղըզստան՝ 200, Լատվիա՝ 190, Ուզբեկստան, Բելառուս, Ուկրաինա՝ 150, Ռուսաստան՝ 60 հազար ԱՄՆ դոլար:

Հայաստանցի մարզիկների պարգեւատրման մասին հստակ տեղեկություններ չկան, հետեւաբար կարելի է միայն ենթադրություններ անել այս առումով: Հիշեցնեմ, որ նախորդ՝ Լոնդոնում 2012 թվականին կայացած Օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր Օլիմպիական չեմպիոնին պարգեւատրել 700 հազար եվրոյով, Հայաստանի կառավարությունն էլ նախատեսել էր 80 հազար եվրո: Սակայն  «Ռիո 2016»-ի համար այս թվերը զգալիորեն կրճատվել են: Հայաստանի կառավարությունը անցյալ տարվա նոյեմբերի 5-ի հ. 1282-Ն որոշմամբ հաստատել է Օլիմպիական խաղերում մրցանակակիրներ դարձած մարզիկներին, նրանց մարզիչներին շնորհվող դրամական մրցանակների չափերը:

Համաձայն այդ փաստաթղթի՝ «Ռիո 2016»-ում ոսկե մեդալ նվաճած մարզիկները պետք է ստանան 20 միլիոն պարգեւավճար, մարզիչները՝ 10 միլիոն ՀՀ դրամ: Արծաթե մեդալի դեպքում մարզիկը ստանալու է 15, մարզիչը՝ 7,5 միլիոն ՀՀ դրամ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) իր հերթին խոստացել է յուրաքանչյուրին պարգեւատրել կառավարությունից հատկացված գումարի կրկնապատիկի չափով: Ստացվում է, որ Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալի համար հայաստանցի մարզիկները պետք է ստանան 60 միլիոն ՀՀ դրամ (20+40), ինչը համարժեք է մոտ 125 հազար ԱՄՆ դոլարի, արծաթե մեդալի համար՝ 45 միլիոն դրամ (15+30). համարժեք է 93 հազար ԱՄՆ դոլարի:

Իհարկե, այս թվերը դոգմատիկ չեն. մեր կառավարությունը, ինչպես նաեւ ՀԱՕԿ-ը հավանաբար կփոխեն, կմեծացնեն այս թվերը, առավել եւս, որ ըստ այս հաշվարկի, մեր չեմպիոնը ստանալու է մոտավորապես այնքան գումար, ինչքան բրոնզե մեդալ նվաճած ադրբեջանցի մարզիկը: Միգուցե մերոնք պարգեւատրեն նաեւ ոչ միայն մրցանակակիրներին, այլ նաեւ Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին՝ աչքի ընկնելու համար մեր կառավարությունից կամ Օլիմպիական կոմիտեից ամեն ինչ սպասելի է: Մերոնք կարող են Օլիմպիական խաղերում իրենց թողտվության պայմաններում ոսկե մեդալից զրկված մարզիկին հայրենիքում հռչակել Օլիմպիական չեմպիոն, սեփական արտադրության ոսկե մեդալ հանձնել, հետեւաբար սպասելի է նաեւ, որ հերոս անվանեն եւ պարգեւատրեն մարդկանց, որոնց մասին չենք էլ ենթադրում:

Տրամաբանական գործողությունների բացակայության պայմաններում ամեն ինչ հնարավոր է, եւ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու ոսկե մեդալով չեն պարգեւատրվում Օլիմպիական խաղերի մեկնած բոլոր հայաստանցիները՝ մարզիկները, մարզիչները, պատվիրակության անդամները, զբոսաշրջիկները եւ այլն: Նաեւ, ինչու ոչ, Ռիո չմեկնած Հայաստանի քաղաքացիները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5071 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ