Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի (լուսանկարներ)

23/07/2021 schedule15:55

Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարում փորձելու են հնարավորինս աջակցել պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնալու է գործընկերների ուշադրության կենտրոնում:

Տարիներ շարունակ երկրին և հասարակությանն օգտակար լինելու՝ գործընկերների պատրաստակամությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման լավագույն օրինակներից է:

12.jpg (248 KB)

Հադրութից Վայոց ձորի մարզ տեղափոխված Միքայելյաններն առայժմ ապրում են վարձակալությամբ Արենի գյուղում: Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Տարոնը՝ ընտանիքի ավագ որդին, տարիներ առաջ իր հոր ճանապարհն է ընտրել. զինվորական է դարձել: Արդեն 11 տարի Տարոնը հավատարիմ է մնում զինվորականի երդմանն ու անմնացորդ նվիրումով պաշտպանում հայրենիքը: Այդուհանդերձ, ո՛չ իր ծառայության, ո՛չ էլ պատերազմի ծանր օրերի մասին խոսել չի սիրում. խնայում է ապագա կնոջն ու մորը: Հադրութում կառուցած տունն ու ապրուստի միջոցները կորցրած Միքայելյանները փորձում են նորից ոտքի կանգնել: Այդ հարցում նրանց կաջակցեն գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Ընտանիքն ընդգրկվել է բնակարանաշինության ծրագրում: Մինչև տարեվերջ Արենիում հիմքից տուն կկառուցվի:

10.jpg (226 KB)

«Արցախ տեղափոխվեցինք, երբ որդիս՝ որպես սպա, նշանակվեց ծառայության: Կիրակի էր, երբ 44-օրյա պատերազմն սկսվեց: Ես աշխատում էի հացի փռում: Առաջին միտքը, որն այդ պահին ունեի՝ ո՞ւր է որդիս: Հետո տեսա նրան. վազում էր…: Առանց հուզմունքի չեմ կարողանում հիշել այդ պահը: Այնտեղ ամեն ինչ ունեինք. տուն էինք ստեղծել: Հետո մի վայրկյանում ամեն ինչ կորցրինք, բայց դա էլ աչքիս չէր երևում. որդիս էր ռազմի դաշտում: Ամուսինս զինվորական է եղել: Ամեն ինչ հասկանում էր ու փորձում ինձ հավատացնել, որ մեր որդուն ոչինչ չի լինի: Երբ Հադրութից շատերն արդեն հեռացել էին, ինձ էլ հանեցին: Ամուսինս մնաց որդուս հետ: Իսկ երբ պատերազմից հետո վերադարձան, ամուսնուս մոտ սուր լեյկոզ հայտնաբերվեց. սթրեսից էր: Իր 50-ամյակի օրը կյանքին հրաժեշտ տված ամուսինս խնդրեց թիկունք լինել մեր զավակներին և տան հարցը լուծել: Տառապանքից չեն մեռնում... ամրանում են: Պիտի տղաներիս ու հարսիկիս կողքին լինեմ և կատարեմ խոստումս»,- ասել է ընտանիքի մայրը՝ Լիլիկ Միքայելյանը:

9.jpg (194 KB)

«Կյանքում լինում են իրավիճակներ, երբ թվում է՝ փակված են բոլոր դռները, ու եղած խնդիրները հաղթահարելու հնարավորություն այլևս չկա։ Որքան էլ բարդ է լավատեսություն փոխանցել ձեր ընտանիքին, պետք է փորձեմ անել դա։ Ընտրեք ոչ թե հուսահատվելու, այլև հավատով առաջ գնալու ճանապարհը։ Մենք մեր գործընկերների հետ ձեր կողքին ենք։ Այս ծրագիրը ձեզ թույլ կտա ոտքի կանգնել։ Իսկ այժմ խոստացեք, որ երբ սկսվի շինարարությունը, տան կառուցվող պատերի, դրվող ամեն քարի հետ ամրացնելու եք ձեր հույսն ու կամքը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

8.jpg (178 KB)

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: 2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն ՀՀ դրամ:

5.jpg (238 KB)

4.jpg (216 KB)

3.jpg (234 KB)

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանց և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից՝ 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին՝ ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1730 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ