Երևան
12 °C
Դերասան, ռեժիսոր, երաժիշտ, դեռեւս նաեւ պատգամավոր Արթուր Մանուկյանը, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո դարձավ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից: Արվեստագետը որոշել է կրկին զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում նա մանրամասներ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում չլինելու պատճառների, տարբերվող քաղաքական հայացքների համար ընկերներ կորցնելու, պատգամավորի կերպարի շուրջ հասարակության շրջանում ձևավորված կարծրատիպերի, առաջիկայում անելիքների և այլ հարցերի վերաբերյալ.
- Պարոն Մանուկյան, երբ մի քանի տարի առաջ մուտք գործեցիք քաղաքականություն, շատերի համար զարմանալի էր: Այսօր, երբ որոշել եք, այսպես ասած, հեռանալ ակտիվ քաղաքականությունից, կրկին շատերը զարմացել են. ամեն կերպ փորձում են իմանալ՝ ինչո՞ւ եք նման որոշում կայացրել: Հնչում են տարբեր ենթադրություններ, այդ թվում, որ հիասթափվել եք գործող իշխանությունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Անկեղծ ասած՝ այդ տրամաբանությունը չեմ հասկանում, երբ մտածում են՝ եթե մարդը (տվյալ դեպքում՝ ես) ընդգրկված չէ քաղաքական թիմի ցուցակում՝ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու համար, ուրեմն հիասթափվել է իր թիմից: Ասեմ, որ այդպես չէ: Անձնական այլ հարցեր և խնդիրներ կան: Բացի դա, նաև այն, թե որքանով եմ ես ինձ տեսնում գործունեությունս շարունակելու որպես պատգամավոր: Սրանք են այդ հարցերի պատասխանները և ոչ թե թիմից հիասթափվելը: Ես բավականին համարձակ մարդ եմ. եթե թիմից հիասթափված լինեի, բաց տեքստով կասեի, որ գիտեք՝ այս, այս, այս հարցերի պատճառով հիասթափվել եմ: Ինչ վերաբերում է մարդկանց զարմանալուն, որ ես, լինելով մշակույթի գործիչ, մուտք գործեցի քաղաքականություն, բազմաթիվ անգամներ ասել եմ, որ ինձ համար արվեստը միշտ եղել է քաղաքականություն: 20-րդ դարում այդ քաղաքական բաղադրիչը ավելի է ուժեղացել: Ավելին ասեմ՝ 21-րդ դարում իմ տեսած բոլոր ժամանակակից ներկայացումները և արվեստում խոսակցությունները, եթե ոչ ամբողջովին, ապա մեծ մասամբ քաղաքական տեքստեր և մտքեր են եղել:
- Հնարավո՞ր է՝ այդ ասեկոսեները տարածողներն այլևայլ նպատակներ են հետապնդում: Օրինակ՝ տպավորություն ստեղծելու, որ օր օրի գործող իշխանությունից ավելի շատ մարդ է հիասթափվում, նույնիսկ՝ թիմի անդամներից:
- Տեսեք, ոմանք մեր իշխանությունից հիասթափված են պատերազմի հետ կապված՝ իրենց տրամաբանությամբ, իրենց ենթադրություններով: Ոմանք էլ, որոնց մեղադրանքների մեջ որոշ չափով առողջ հատիկ կա, որ մենք հին Հայաստանի «ջնջումն» ամբողջովին չենք իրականացրել: Ես կարծում եմ, որ իրենք լեգիտիմ իրավունքն ունեն դրա, բայց նաև կարծում եմ, որ խնդիրներ կան, որոնք ժամանակ են պահանջում լուծելու համար: Դա աշխատանք է, որը կատարվում է: Շատ հաճախ մենք շատ արագ ենք ուզում մեր տունը կառուցել, բայց որքան էլ շատ արագ ես ուզում, միևնույն է, ցեմենտը չորանում է որոշ ժամանակում: Այսինքն՝ ժամանակ է պահանջվում նոր կադրերի համար, ժամանակ է պահանջվում հին կադրերին բացատրելու համար: Գուցե նրանք կհասկանան՝ ինչ պիտի անեն: Հետո ժամանակ է պահանջվում՝ հասկանալու՝ այդ հին կադրերը հասկացա՞ն՝ ինչ պիտի անեն, թե՞ պետք է փոխել նրանց: Ա՛յս է:
- Քաղաքական հայացքների, գաղափարական տարբեր ընկալումների պատճառով շա՞տ ընկերների կորցրիք, այդ թվում՝ մշակույթի ոլորտում գործող:
- Այո՛, եղան ընկերներ, որոնց կորցրի, նաև մարդիկ, որոնց հետ միշտ բարի էինք եղել իրար հանդեպ, չար նկատառումներ դրսևորեցին իմ նկատմամբ: Նախընտրական շրջանում, երբ Ռոբերտ Քոչարյանին սատարող հայտարարությամբ էին հանդես եկել մտավորականները, ծանոթներիցս մեկին ասացի, որ եթե դու կոչ ես անում ինձ ընտրել մի մարդու, ում ասել են՝ «Պրիվետ, Ռոբ», և նա այդ արտահայտության համար կարգադրել է՝ ասողին ունիտազի վրա ծեծելով սպանեն, ապա դու ո՛չ խիղճ ունես, ո՛չ սիրտ ունես: Իսկ եթե դու կարծում ես, որ այս պարագայում Հայաստանի բոլոր խնդիրներն ի վիճակի է այդ մարդը լուծել, դու նաև խելք չունես: Ստորագրած մտավորականների թիվը հստակ չեմ հիշում, բայց բոլորին էլ ասել եմ՝ դուք ո՛չ սիրտ ունեք, ո՛չ էլ՝ խելք: Դուք ուղղակի վախկոտներ եք:
- Ինչի՞ց են վախենում: Կախո՞ւմ ունեն նախկին իշխանություններից:
- Ինչպես ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը մոնղոլ-թաթար է, այսինքն՝ նկատի ունի նրա կառավարման ձևը: Էրիխ Ֆրոմը մի շատ հետաքրքիր գիրք ունի, որը կոչվում է «Փախուստ ազատությունից»: Եվ այդտեղ ասվում է՝ թվում է՝ մարդը ձգտում է ազատության, բայց իրականում փախչում է ազատությունից: Էրիխ Ֆրոմը նաև խոսում է հասարակություն-իշխանություն սադոմազոխիստական հարաբերություններից: Այն հասարակությունները, որոնք տեսել են մոնղոլ-թաթարական կառավարման ձևը, և հանկարծ վերանում է դա, նրանք սկսում են մարդ փնտրել, որպեսզի այդ խոռոչը փակեն: Շատ հաճախ գտնում են հին խանին և ասում՝ մենք կրկին ուզում ենք, որ հին խանը մեզ ասի, թե ինչպես ապրենք: Որովհետև մենք չենք իմանում՝ ինչպես ապրել: Մի ռեժիսոր ինձ մի անգամ շատ տարօրինակ բան ասաց, որ գլխի վրա շուռ եկա: Հարցնում էր՝ պետությունը չի՞ ուզում մեզ ասի՝ ինչ բեմադրենք: Ես չէի իմանում, որ նման մարդիկ գոյություն ունեն: Հասկանո՞ւմ եք՝ իրենք ուզում են, որ պետությունը պատվեր տա և այլն էլ թեմատիկ պատվեր: Այսպես ասած՝ մտրակի իրենց: Դա ֆանտաստիկ մոնղոլ-թաթարական և սադոմազոխիստական ապրելակերպ է, որը ես և էրիխ Ֆրոմը միասին քննադատում ենք:
- Մի անգամ դուք ասել եք, որ ուզում եք կոտրել այն ըմբռնումը, թե քաղաքական գործիչն այլմոլորակային է, մի ուրիշ տեսակի մարդ: Արդյոք կարողացա՞ք ինչ-որ չափով հասնել դրան, թե՞, այնուամենայնիվ, հասարակության մեջ ձևավորված կաղապարները դժվար են կոտրվում՝ հաշվի առնելով նաև տարբեր իշխանությունների օրոք տարբեր քաղաքական գործիչների դրսևորած վարքագիծը:
- Գիտեք, ես դրա համար առանձնապես ջանքեր չեմ թափել, այլ ինքս իմ մեջ ասել եմ, որ պետք է իմ օրինակով կոտրեմ այն ստերեոտիպը, որ քաղաքական գործիչը պետք է լինի ինչ-որ ֆորմայի մեջ և վերջ: Ես շատ հաճախ կարդացել եմ մեկնաբանություններում ինձ ուղղված մեղադրանքներ, գրում էին՝ սրա մազերին, մորուքին, հագուստին, շարժուձևին, խոսելու ձևին նայեք: Ես ինչո՞ւ պիտի նմանվեմ իրենց: Այդ ո՞վ է որոշել, որ պատգամավորն իրենց նման պետք է լինի: Ես էլ որոշել եմ, որ պատգամավորը հենց ինձ նման պետք է լինի: Նախկինում, երբ պատգամավոր էր մտնում որևէ խանութ, բոլորը խառնվում էին իրար, զգաստանում. օ՜, պատգամավոր է մտել: Իսկ ես ասում եմ՝ այդ պատգամավորը պետք է խառնվի, որ մտել է ինչ-որ մեկի տարածք, որովհետև իրեն հարցեր են տալու, պահանջներ ներկայացնեն: Ու ինքը պետք է այդ բոլոր հարցերին պատասխանի: Բայց խոստովանեմ, որ ինձ մի հարցում կարողացել են կոտրել. երկար ժամանակ համոզում էին, որ գոնե լիագումար նիստերին փողկապ կապեմ: Սակայն արդեն մի քանի ամիս է՝ նորից չեմ կապում, ազատվել եմ փողկապից: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կոստյո՞ւմն է, որ պետք է քեզ գեղեցկացնի:
- Ո՞ր քննադատությունն է, որ Ձեզ ամենից շատն է հունից հանել:
- Ինձ ամենից շատ հունից հանեցին համավարակի ժամանակ դիմակների հետ կապված բողոքները, մանավանդ, երբ դրանք ներկայացնում էին բժիշկները: Ես ուղղակի բառեր չեմ գնում: Բժշկական կրթություն ստացած մարդը, որը պետք է առողջապահական հարցերում ամենից բարձր գիտակցությունն ունենա, ընդդիմանում էր դիմակներին: Ասում էին՝ սա ոչնչի չի օգնում, չի փրկում: Արդեն երկրորդ տարին է լրանում, ինչ ապրում ենք համավարակի պայմաններում և տեսնում ենք, որ դիմակները շարունակում են ակտուալ մնալ: Եթե այն փրկում է մեկ մարդու կյանք թեկուզ կամ նվազեցնում մահացության ռիսկը 0,5 տոկոսով, ցանկացած բժիշկ պետք է հասկանա՝ 0,5 տոկոսն ինչ թիվ է: Կյանք փրկելը բժշկի սրբազան պարտականությունն է:
- Վերջին շրջանում մենք ավելի ահավոր հայտարարություն լսեցինք, որն արեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմը, երբ նրանք պահանջում էին ազատ արձակել բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին: Ասում էին, որ կարող է չկարողանան հավատարիմ մնալ Հիպոկրատի պատգամներին՝ բուժել հոգով և սրտով և այլն, և այլն:
- Եթե մենք լիարժեք պետություն լինեինք (ես նախ և առաջ սրա համար ինձ եմ մեղադրում), պետք է այդ մարդկանց զրկեինք բժշկելու իրավունքից: Տեսեք, կանչել է մի բժիշկ 100 բժշկի և պարտադրում է ընտրել ինչ-որ մեկին: Մեզ մեղադրում են նրանում, որ մենք չենք հարգում այս բժշկին: Իսկ այդ բժշկին մեղադրո՞ւմ են նրանում, որ նա չի հարգում այդ 100-ին: Եվ այդ մարդն ասում է՝ դուք ընտրում եք իմ թոռների համար: Այսինքն՝ այն 100 բժշկի թոռները երկրորդական մարդի՞կ են, Հայաստանի Հանրապետության երկրորդական քաղաքացինե՞ր են, իսկ ինքն առաջնակա՞րգ քաղաքացի է, որովհետև ինքը բժշկական կենտրոնի տնօրե՞ն է: Ո՛չ: Այն բժիշկները, որոնք ասում են՝ Հիպոկրատի երդումը չենք պահելու, նախ խիստ կասկածում եմ, որ մինչև հիմա պահել են, երկրորդը, ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները անհապաղ, «Subito»՝ լատիներեն եմ ասում, որ իրենք լավ հասկանան, պետք է այդ մարդկանց զրկեն բժշկությամբ զբաղվելու լիցենզիայից:
- Պարոն Մանուկյան, Ձեզ մի օր կրկին կտեսնե՞նք որևէ պետական կառույցում որպես պաշտոնյա գործունեություն ծավալելիս, թե՞ ակտիվ քաղաքականությամբ այլևս չեք զբաղվի:
- Ես երբեք քաղաքականությունից դուրս չեմ եղել: Նույնիսկ այն ժամանակ, երբ ակտիվ քաղաքականության մեջ չէի: Երբ ոտքս դրել եմ թատրոն, ես զբաղվել եմ քաղաքականությամբ: Որովհետև այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են ցանկացած պիեսում, դրանք քաղաքական խնդիրներ են ինձ համար: Ինչ վերաբերում է որևէ պետական կառույցում լինելուն, սպասենք՝ մինչև ձևավորվի Կառավարությունը: Եթե կհամարեն, որ իմ գիտելիքի, իմ ներուժի կարիքը կա, ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը: Որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից մեկն եմ, իսկ հանրության մեծ մասը վստահել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ես՝ որպես կուսակցության հիմնադիր անդամ, ունեմ քաղաքական պատասխանատվություն:
- Իսկ ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:
- Ես մասնագիտությամբ դերասան եմ, ռեժիսոր և երաժիշտ, նաև երաժշտություն եմ գրում: Շատ տարբեր բաներ կարող եմ անել և կզբաղվեմ դրանցից մեկով: Ասեմ նաև, որ Դրամատիկական թատրոնից էլ առաջարկ ունեմ, որը սիրով ընդունել եմ և մտքով արդեն այնտեղ եմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT