Երևան
12 °C
ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին ադրբեջանական կառավարությունը 46 երկրի դեսպանների հրավիրել էր այցելել Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի: Սակայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանները բացակայել են: Շուշիում այցին մասնակցած դեսպաններին ուղեկցել է Ալիևի արտաքին քաղաքականության հարցով օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա հայտնել է, որ հրավերն ու այցելությունը կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով:
Ադրբեջանական մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ դեսպանների մերժումը մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել Բաքվում. այնտեղ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, մեղադրում են «հայամետ» քաղաքականության համար:
Հիքմեթ Հաջիևն այս կապացությամբ տարածել է հայտարարություն, որտեղ այցին չմասնակցած դեսպանների քայլը որակել է որպես դեմարշ: «Այս քայլը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը հասարակության աչքում լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Շուշի այցելությանը մասնակցել են հետևյալ երկրների դեսպանները՝ Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Բրազիլիա, Չինաստան, Աֆղանստան, Ալժիր, Պաղեստին, Վրաստան, Խորվաթիա, Հորդանան, Իսրայել, Շվեդիա, Շվեյցարիա, Իտալիա,Կոլումբիա, Կորեա, Կատար, Լատվիա, Հունգարիա, Մալազիա, Մեքսիկա, Մարոկկո, Նիդերլանդներ, Պակիստան, Լեհաստան, Սերբիա, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան, Թուրքիա, Ուկրաինա,Ճապոնիա, Հունաստան, Բելգիա, ԱՄԷ, Չիլի, Էստոնիա, Իրաք, Իրան, Ղազախստան, Լիտվա, Լիբիա, Ռումինիա, Սլովակիա, Սուդան, Վենեսուելա: Շուշի են այցելել նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը մեր զրույցում շուրջ չորս տասնյակ դեսպանների այցը Շուշի խնդրահարույց որակեց. «Պարզ հարց՝ նրանք արդարացնո՞ւմ են հանցագործությունը և մարդու իրավունքների խախտումները, շատ լավ հասկանալով Շուշիի սիմվոլիկան»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանների՝ Շուշի չայցելելուն, Հայրապետյանը նկատեց՝ երկրներն այս քայլով ևս մեկ անգամ հաստատում են իրենց դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և լուծումը կարող է լինել միայն խաղաղ բանակցության պայմաններում: «Ես նկատեցի, որ Շուշի այցելած երկրների շարքում են ԵՄ երկրների ներկայացուցիչներ նույնպես, որոնք այդ քայլով հակասում են ԵՄ որդեգրած քաղաքականությանը: Այդ երկները պետք է ցուցաբերեն համապատասխան սկզբունքայնություն՝ իրենց ստանձնած դիրքորոշումը չխախտելու ուղղությամբ»:
Պատգամավորի խոսքով՝ դիվանագիտական հարաբերություններում առկա են խնդիրներ՝ որոնք պայմանավորված են ԱԳՆ-ի շուրջ ստեղծված իրավիճակով. «ԱԳՆ-ի նախարարի և փոխնախարարների հրաժարականներից հետո, այո, մենք ունենք խնդիրներ: Սակայն Մինսկի համանախագների այս դիրքորոշումը Հայաստանի համառ ու բարդ աշխատանքի արդյունքն է նաև, հսկայական աշխատանք է այս ուղղությամբ տարվում, և ես ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել»,-նկատեց Հայրապետյանը:
Դիտարկմանը, որ այցին ներկա է եղել նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը, հարցին՝ ՀՀ-ն ի՞նչ կարող է սպասել ՄԱԿ-ի այս քայլից, Տաթևիկ Հայրապետյանը նշեց. «Դժվարանում եմ այս հարցով որևէ բան ասել: ՄԱԿ-ը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում հումանիտար օգնության ցուցաբերման հարցում: Այս այցը ակնհայտ քաղաքական ուղերձներ է իր մեջ պարունակում, խնդրահարույց եմ համարում Շուշի գնալը»:
ԱԺ պատգամավորը հիշեցրեց՝ Ադրբեջանի ԱԺ-ի ամփոփիչ նիստը, որում անդրադարձել է եղել Զանգեզուրին. «ԱԺ փոխխոսնակը բաց տեքստով ասել էր՝ որքան Ղարաբաղի հարցն էր կարևոր և այն լուծվեց, այդպես էլ պետք է լուծել Զանգեզուրի խնդիրը, որը իրենք դիտարկում են որպես «ադրբեջանական հող»: Այսինքն՝ այդ այցին մասնակցություն ունենալը և ագրեսիան արդարացնելը հրահրում է նոր ծավալապաշտական նկրտումներ: Եվ Շուշի այցելած երկրների ներկայացուցիչները ակամայից այս ամենի մի մասն են դառնում»,-ընդգծեց պատգամավորը:
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն էլ մեր զրույցում շեշտեց՝ այն երկրները որոնք գնացել են Շուշի, լեգիտիմացրել են պատերազմը:
«Սա շատ տհաճ երևույթ է, միջազգային իրավունքի և ընդանրապես բարոյական նորմերի կոպիտ խախտում: Ի՞նչ է ստացվում՝ դեսպաններն այլևս այլ բան չունեն անելու, գնում են ու լեգիտիմացնում են Ադրբեջենի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր քաղաքականությունը: Ինչպես կարող են երկրները, որոնք մարդու իրավուքների և ժողովրդավարության ջատագովն են համարվում, այդպիսի քայլի գնան: Եթե իրենք կարծում են, որ վաղը այդ նույն ահաբեկիչներն իրենց դուռը չեն ծեծելու, չարաչար սխալվում են: Շատ ուրախ եմ, որ ԵԱՀԿ Միսնկի համանախագահ երկրներից որևէ մեկի դեսպանը ներկա չէր այդ հանդիպմանը, դա մեզ համար շատ կարևոր է»:
Խոսելով՝ ՀՀ-ի ու Արցախի կատարած դիվանագիտական աշխատանքի և դրա արդյունքների մասին, Բաբայանը շեշտեց՝ մենք այլևս չպետք է հլու հնազանդ հետևենք այս ամենին.«Սա ևս մեկ անգամ մեր աչքերը բացում է և մենք տեսնում ենք իրականությունը: Այլևս ոչինչ չպետք է մոռացության մատնենք: Մեր քայլերի համար այլևս չպետք է պատասխան տանք որևէ մեկին, պետք է գործենք հանուն մեր ազգային շահի՝ առանց նայելու որևէ մեկի թույլտվությանը ու կարծիքին»,-եզրափակեց պաշտոնյան:
Դիվանագիտական կորպուսի ղեկավարների Շուշի այցի մասին զրուցել ենք նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:
- Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Շուշի այցից հրաժարվելը:
- Սա շատ զգայուն խնդիր է: Հարցը միայն մեծաթիվ զոհերը չեն, մասնակցելու դեպքում՝ իրենք հաստատելու էին այն տեսակետը, որ հարցերի լուծումը պատերազմն է: Իսկ Մինսկի խումբը նախկինում հայտարարել է արդեն, որ խնդրի լուծումը պետք է լինի բանակցային եղանակով: Դրանից հետո պետք է գնային մի տարածք որտեղ վերջերս արյունալի պատերազմ է եղե՞լ, ինչպես նաև հիշենք Շուշիի անկումը, որը տարօրինակ պայմաններում տեղի ունեցավ, ինչը ռուս-թուրքական, ադրբեջանական համաձայնության արդյունք էր, գնան այնտեղ ի՞նչ անեն:
- Մոտ 4 տասնյակ երկներ են այցելել Շուշի: Կարո՞ղ ենք սա համարել ՀՀ կառավարության և ԱԳՆ-ի բացթողումը, դիվանագիտական թերի աշխատանք: Ո՞րը պետք է լիներ ՀՀ-ի անելիքը:
- Այո, իհարկե, թերացում է սա: Մենք պետք է այնպես աշխատեինք, որ Շուշիի այցելած երկների ցանկը մեծ չլիներ: Պետք էր աշխատել, հասկացել երկրներին, որ այս թեման «դժվար է մարսվում»: Ես կարծում եմ, դժվար չէր լինելու բացատրել օրինակ՝ Հունաստանին, Բուլղարիային կամ Լատվիային: Այդ երկրներին շատ բան պետք չէր բացատրել, ընդամենը պետք էր ասել այն, որ դա Ալիևի կողմից պատերազմը լեգտիտիմացնելու ու արդարացնելու քայլ է, ինչը վտանգավոր հետևանքներ է ունենալու: ՀՀ-ի անելիքը բացատարական աշխատանքներ կատարելն էր: ...Այո, Արտաքին գործերի նախարարի բացակայությունը թուլացնում է մեզ: Ստորին օղակի բացակայությունը խնդիրներ է ստեղծում մեր երկրի համար: Նոր կառավարություն ձևավորելիս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել երկու կետի՝ սահման և դիվանագիտական հարաբերություններ: Ի վերջո հաջորդը այսպես կոչված «Զագեզուրի միջանցքի» հարցն է դրված: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի օրինականացվի Արցախի հետ կատարվածը: Եթե մենք դա թույլ տանք, կնշանակի՝ ճանապարհ բացել մյուս ալիքի համար:
-Այսինքն՝ կարո՞ղ ենք համարել, որ այն երկրների դեսպանները, որոնք մասնակցել են այս այցին, լեգիտիմացնո՞ւմ են պատերազմը:
- Այո, կարող ենք: Այնտեղ գովերգում են հաղթանակը, պատերազմն են փառաբանում: Սա եղել է պատերազմը օրինակացնելու ակցիա, իսկ երկների ներկայացուցիչները, իրենց կամքից անկախ, դարձել են դրան մասնակից:
- Պարոն Սաֆարյան, Շուշի այցելել է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը: Սա ի՞նչ կարող է նշանակել: ՀՀ-ն այս այցից ի՞նչ եզրահանգման պետք է գա:
- Այս հարցով մենք մեր դժգոհությունը պետք է արտահայտենք, որովհետև պատերազմի ընթացքում այս նույն գործակալությունը հրաժարվեց մուտք գործել այդ տարածք, պատճառաբանելով, թե Ադրբեջանը չի թողնում հումանիտար օգնություն ցուցաբերել: Ես հիշում եմ, որ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը անթույլատրելի, անհավասար հայտարարություն արեց՝ Գանձակի օդանավակայնի պայթյունի հետևանքով եղած զոհերի կապացությամբ, սակայն նույնպիսի մտահոգություն չհայտնեց Ստեփանակերտի կամ Շուշիի քաղաքացիական օբյեկտների վրա կրակելու և զոհերի վերաբերյալ: ՄԱԿ-ն իրավունք չուներ մասնակից լինելու այս ամենին: Պետք է նրանց բացատրել, թե ինչի մեջ են ներքաշվել: Այցի նպատակը եղել է հայկական տարածքների բռնի ազատագրման հերոսացումը՝ որը եղել է արյունալի ճանապարհով:
Նշենք, որ թեմայի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ին, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արենի համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամաս. Դատախազության հայցը բավարարվել է
Ադրբեջանի և Վրաստանի միջոցով բեռնափոխադրումները դեպի Հայաստան ձեռնտու են բոլոր կողմերին. ՌԴ փոխվարչապետ
Փլուզում Երևանում․ վնասվել է մեքենա, փրկարարները տարհանել են 13 բնակչի
«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036 թ., բայց Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը
Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ
Ողբերգական ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին
ՔՊԿ գրասենյակում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի անդամները, ծանոթացել ՀՀ ներքաղաքական զարգացումներին
Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է
Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում
Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը, չենք թաքցնում հարցը մեր ռուս գործընկերներից
ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, կապերը խորն են, քննարկման ենթակա չեն
Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին
Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում
Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ
Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա
Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը
Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից
Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ
Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները
ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան
Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին
Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ
Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա
31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին
Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել
Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ
«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ
Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան
2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն
ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար
Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT