Երևան
12 °C
Արդարադատության փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն այսօր օրվա երկրորդ կեսին Սահմանադրական դատարան է ներկայացրել իրենց դիրքորոշումը՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ ներկայացված դիմումների մասին:
Վաղը ՍԴ-ում նախատեսված է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» ու «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա միավորված գործով առաջին նիստը, եւ Սուրեն Գրիգորյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը դատարանում կներկայացնեն գործով 3-րդ անձ ներգրավված ՔՊ դիրքորոշումները:
«Հայկական ժամանակը» մի քանի հարց ուղղեց Սուրեն Գրիգորյանին.
- Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշեց ներգրավվել Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով որպես 3-րդ անձ: Ընտրությունների արդյունքները արձանագրել է ԿԸՀ-ն եւ ներկայացված դիմումն էլ, ըստ էության ԿԸՀ դեմ է:
- «Քաղաքացիական պայմանագրի» ներգրավումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի համապատասխան մասով նախատեսվում է, որ այն ուժերը, ում շահերը կարող է շոշափվել, որոնց շահերի վրա կայացված որոշումը տեսականորեն անգամ կարող է ազդեցություն ունենալ, կարող են ներգրավվել գործին: Հիմա քանի որ երկու կուսակցության եւ երկու դաշինքի կողմից ՍԴ-ում վիճարկվում է ԿԸՀ որոշումը եւ իրենք խնդրում են այդ որոշումը անվավեր ճանաչել (այսինքն ըստ էության ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, իսկ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն այնքան մանդատ է ստացել, որ կարողանա միայնակ ձեւավորել կառավարություն եւ կազմել մեծամասնություն ԱԺ-ում), բնական է որ կուսակցության շահերը կարող են շոշափվել: Այդ հանգամանքները հաշվի առնելով ՔՊ-ն դիմել է Սահմանադրական դատարանին, Սահմանադրական դատարանն էլ ըստ էության համաձայնելով այս փաստարկներին՝ ՔՊ-ին ներգրավել է որպես երրորդ անձ: «Քաղաքացիական պայմանագրին» ներկայացնելու լիազորագիր ստացել է պարոն Բադասյանը, ստացել եմ ես եւ այսօր ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի կողմից նման լիազորագիր է տրվել նաեւ Վահագն Հովակիմյանին: «Սահամանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործին մասնակցող անձը կարող է ունենալ մինչեւ 3 ներկայացուցիչ:
- Վարչապետի պաշտոնակատարի որոշումից տեղեկանում ենք, որ պարոն Բադասյանը արձակուրդում կլինի վաղվանից մինչեւ հուլիսի 13-ը: Կարծում եք մինչեւ ամսի 13-ը ՍԴ-ն կավարտի՞ գործի քննությունը:
- Իրականում դիմումները ներկայացնելու պահից սկսած 15 օրյա ժամկետում պետք է քննվի գործը: Դիմումները ներկայացվել են հուլիսի 2-ին, ըստ այդմ 15-օրյա ժամկետը լրանում է հուլիսի 17-ին՝ շաբաթ օրը: Այդ ժամկետում պետք է Սահմանադրական դատարանը որոշում կայացնի: Առաջին նիստը նախատեսված է վաղը, բայց հաշվի առնելով փաստաթղթերի այն ծավալը, դիմումատուների թիվը, որոնք բոլորն էլ պետք է հնարավորություն ունենան պատշաճ դիրքորոշում արտահայտելու (նաեւ հավանաբար տեղյակ եք, որ հարակից պատասխանողներ են ներգրավված ոստիկանությունը, դատախազությունը), ողջամիտ կանխատեսում ենք անում, որ հնարավոր է գործը զուտ ամսի 9-ի նիստով չավարտվի եւ դատարանը չհեռանա խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այլ կարող է ավելի երկար ձգվել: Հավանաբար նշվածով պայմանավորված պարոն Բադասյանը մի քիչ ավելի երկար ժամանակով է արձակուրդ վերցրել:
- Դուք է՞լ եք նույնքան ժամանակով արձակուրդ վերցրել:
- Եթե չեմ սխալվում մինչեւ ամսի 12-ն եմ վերցրել, բայց եթե լինի անհրաժեշտություն՝ լրացուցիչ օրեր էլ կվերցնեմ, որպեսզի պատշաճ ներկայացչությունը իրականացվի: Ասեմ ձեզ, որ դե յուրե տառացի ինչ-որ պահանջ չկա՝ պարտադիր արձակուրդում գտնվելու, օրենսդրությունը սեւը սպիտակով չի նախատեսում դա, բայց հաշվի առնելով, որ կարող են լինել համապատասխան շահարկումներ, արձակուրդը վերցրել ենք:
- Երեկ մեր զրույցում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն ասում էր, որ եթե պարզվի, որ Արդարադատության նախարարն է ներկայացնում «Քաղաքացիական պայմանագրին», ապա դա եւս կօգտագործվի որպես հիմք՝ վարչական ռեսուրսի չարաշահման իրավիճակը հաստատելու համար: Սա՞ նկատի ունեք՝ շահարկում ասելով:
- Ես ուղղակի պարոն Վարդեւանյանի խոսքը չեմ լսել, իր ասածի վերաբերյալ իմ դիրքորոշումը ներկայացնեմ այնքանով, որքանով դուք մեջբերեցիք նրա խոսքը: Ասեմ հետեւյալը. նախ, կարծում եմ, պարոն Վարդեւանյանը որպես իրավաբան պետք է վկայակոչի, թե որն է այն իրավական հիմքը, որն արգելում է Արդարադատության նախարարին կամ տեղակալին՝ տվյալ դեպքում ինձ, ովքեր գտնվում են արձակուրդում, իրականացնել ներկայացուցչություն: Սա մեկ: Երկրորդը՝ շատ հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչպես է, որ 2013 թվականին Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հնարավորություն ունեցել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը լինել՝ լինելով համապատասխան պաշտոններում, իսկ մեզ չի կարելի: Եթե չեմ սխալվում՝ նրանցից մեկն այդ ժամանակ զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը: Այդ ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են եղել, որ 2013-ին նույն բանը կարելի էր, 2021-ին՝ ոչ: Եվ վերջինը՝ ճիշտն ասած շատ հետաքրքիր է պարոն Վարդեւանյանի դիրքորոշումը՝ վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից: Նախ՝ ո՞րն է նման պնդման իրավական հիմքը, երկրորդ, մի քիչ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր արդեն իսկ ավարտված ընտրություններից հետո չարաշահել վարչական ռեսուրս: Մեղմ ասած մի քիչ տարօրինակ է, ճիշտն ասած այդ տեսանկյունից:
- Պարոն Գրիգորյան, ծանոթացե՞լ եք Սահմանադրական դատարան ներկայացված գործի նյութերին: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը:
- Նախ ասեմ, որ այո, ծանոթացել ենք, եւ շուրջ 10 րոպե առաջ ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը ներկայացված դիմումների վերաբերյալ: Իրատեսական չէ՝ հիմա բոլոր ներկայացված փաստարկներին անդրադառնալը եւ ներկայացնելը, թե ինչ հակափաստարկներ ենք ներկայացրել: Ընդհանուր առմամբ ասեմ, որ մեր կարծիքով բացարձակապես անհիմն դիմումներ են ներկայացվել, այսինքն հիմքեր՝ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար ներկայցաված դիրքորոշումների եւ ապացույցների շրջանակներում համոզված ենք, որ չկա, բայց որոշումը բնականաբար կայացնելու է Սահմանադրական դատարանը:
- Կարելի՞ է եզրակացնել, որ ձեր կարծիքով Սահմանադրական դատարանը չի բավարարի 2 դաշինքի, 2 կուսակցության կողմից ՍԴ ներկայացված դիմումը:
- Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու լիազորություն ունի, բայց մեր համոզմունքն է, որ առկա չեն պատշաճ հիմքեր՝ նման որոշում կայացնելու համար:
Հիշեցնենք, ԿԸՀ ամփոփ տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրություններում ստացել է 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս ձայն:
Այս արդյունքների վիճարկման վերաբերյալ ՍԴ որոշումից է կախված նոր խորհրդարանի, հետեւաբար նաեւ Կառավարության ձեւավորումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT