Երևան
12 °C
Փողոցային առևտուր իրականացնողների ու քաղաքապետարանի՝ տարիներով շարունակվող պայքարը դեռևս չի ավարտվել: Չնայած վարչական շրջանների աշխատակիցների պարբերաբար զգուշացումներին, տուգանումներին՝ փողոցային առևտրով զբաղվող մարդիկ տարիների ընթացքում ավելանում են: Օրինակ՝ Երևանի Մաշտոցի պողոտայի ընդամենը մի հատվածում կարելի է հանդիպել փողոցային առևտրով զբաղվող 12 մարդու:
Պայքարը շարունակվում էր նաև երեկ, երբ Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները փողոցից հեռացնում էին Մաշտոցի պողոտայի երկայնքով առևտուր իրականացնող մարդկանց: Նրանք հավաքում էին առևտրականների մթերքներով լի և դատարկ արկղերը: Թվում էր՝ հարցը լուծված է, առևտրականները լացելով ու հուսահատ պետք է տուն գնային, բայց թաղապետարանի աշխատակիցների գնալուց 15 րոպե հետո Մաշտոցի պողոտան կրկին վերածվեց փողոցային առևտրի կենտրոնի:
Այսինքն՝ տարիներ շարունակ փողոցային առևտրով զբաղվող մարդկանց հետ քաղաքապետարանի պայքարը սա է. աշխատակիցները գալիս, հեռացնում են նրանց ավելի կոշտ կամ պակաս կոշտ մոտեցումներով, կարճ ժամանակ անց նրանք նորից վերադառնում են և սկսում փողոցում վաճառել իրենց ապրանքը:
Երևանի քաղաքապետարանից փորձեցինք հասկանալ՝ ի վերջո, քաղաքապետարանը մտածում կամ քննարկում է վերջնական տարբերակ այս պայքարին վերջ դնելու համար: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Քաղաքապետարանը հիմա որոշակի օրենքներում փոփոխության նախագիծ է մշակում, որը հնարավորություն կտա առևտրի և սպասարկումների վարչության աշխատակցին որպես տուգանքի վճարման երաշխիք առգրավել փողոցային ապօրինի առևտրի կետում վաճառվող ապրանքը, այն վերադարձնել այն դեպքում, երբ քաղաքացին կվճարի տուգանքը: Գործող օրենսդրությամբ վարչության աշխատակիցը տուգանում է փողոցային առևտրով զբաղվող անձանց, վերջինս չի վճարում, և հարցը դրանով փակվում է»,- ասաց նա: Այս տարբերակը, Կարապետյանի կարծիքով, կանխարգելիչ ազդեցություն կունենա փողոցային առևտրի դեմ պայքարում:
Իսկ եթե քաղաքացին այդ դեպքում այլեւս հետ չվերցնի ապրանքը, փոխարենը այլ ապրանք բերի և վաճառի, Կարապետյանը նշեց՝ ինքն իր ապրանքը կկորցնի, ապրանքը կորցնելով՝ կկորցնի նաև գումարը, դա անվերջ չի կարող շարունակվել: «Բայց եթե մեր քաղաքացիները պատրաստ են դրան, ուրեմն իրենք ապօրինի ապրանք կբերեն փողոցում վաճառելու և կկորցնեն: Մենք ակնկալիք ունենք, որ դա արդյունավետ կերպով կաշխատի և կօգնի լուծել խնդիրը»:
Փորձեցիք պարզել նաև՝ իսկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս հարցին որևէ կերպ միջամտո՞ւմ է, ի վերջո, փողոցում ապրանքը վաճառվում է 40 աստիճանի տակ: Տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեր զրույցում ասաց՝ խնդիրը ոչ մի կերպ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տիրույթում չէ: Տեսչական մարմինը չի ստուգում նաև փողոցում վաճառվող մթերքը. «Եթե ինչ-որ մեկը փողոցից գնած պանիրը բերի լաբորատորիա և խնդրի ստուգել, մենք չենք ստուգի, որովհետև ի սկզբանե ինքը արդեն վտանգավոր է, փողոցից է և խնդիր ունի: Այդ ամբողջ մթերքները, եթե փողոցում են վաճառվում, արդեն վտանգավոր են, մենք չենք ստուգում: ՍԱՏՄ-ն զբաղվում է միայն առևտրի իրացման և արտադրությունների հարցով, այսինքն՝ այն ամենը, ինչը վերահսկելի է և կապ չունի անհատի հետ: Փողոցում վաճառվող սննդամթերքը, հատկապես՝ կենդանական ծագման, արդեն վտանգավոր սննդամթերք է համարվում, անկախ նրանից, թե ինչ աստիճանի տակ է, էլ չեմ ասում՝ եթե դա ամռանն է, ապա որևէ սննդամթերք, որ վաճառվում է փողոցում, չի կարելի գնել»,- ասաց նա:
Ըստ մամուլի պատասխանատուի՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նաև ահազանգեր է ստանում՝ կապված փողոցից գնած մթերքների թունավորումների հետ, սակայն այս պարագայում ևս տեսչական մարմինը ինչ-որ գործողություն անելու լիազորություն չունի. «Զանգեր լինում են, ասում են՝ այս ինչ փողոցից այս ինչ մթերքն եմ գնել, և ինձ վատ եմ զգում: Մենք հիշեցնում ենք, որ իզուր եք գնել, եթե փողոցում է վաճառվում, դուք դրանից արդեն պետք է զգուշանայիք և չգնեիք, հիմա արդեն դիմեք բժիշկի և ստացեք որակյալ բուժօգնություն, որովհետև փողոցի վաճառողին գտնել, հասկանալ՝ ինչ մթերք է վաճառել, դա անհնար կլինի»,- եզրափակեց Հարությունյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT