Երևան
12 °C
«Դատախազի կողմից ՍԴ որոշումը քննադատելն անթույլատրելի է, դատախազը մարդ չէ, նա հանդես է գալիս ՀՀ-ի անունից»:
Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատախազի միջնորդությանը գործը կասեցնելու եւ ՍԴ դիմելու վերաբերյալ:
«ՍԴ որոշումը վերջնական է: Որոշումը կայացված է բարձրագույն մարմնի կողմից: Ցանկացած անհատ կարող է դիրքորոշում հայտնել այդ որոշման մասին, բայց Հայաստանի Հանրապետությունը և դրա անունից պաշտոնապես հանդես եկող ոչ ոք իրավունք չունի այդ դատական ակտը պաշտոնական իր ելույթում քննադատել»,- ասաց Քոչարյանի պաշտպանը:
Հիշեցնենք, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը Վերաքննիչ դատարանին միջնորդեց սույն գործով դիմել Սահմանադրական դատարան՝ նշելով, որ ՍԴ-ի որոշումն առաջացրել է որոշակի իրավակիրառ հարցեր և հավելեց, որ սույն գործով մասնակցող տուժողներն ունեն արդար դատաքննության իրավունք, բայց հայտնվել են մի վիճակում, երբ ՍԴ-ի որոշումից հետո արարքին տրված ճիշտ իրավաբանական որակումը արտահայտող նորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և այլևս չի գործում:
Հայկ Ալումյանը դատարանին խնդրեց տրամադրել Բաղդասարյանի միջնորդության ձայնագրությունը և ժամանակ՝ միջնորդությունը վերծանելու և դիրքորոշում հայտնելու համար։
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նույնպես նշեց, որ իր դիրքորոշումը մանրակրկիտ կհայտնի դատախազների միջնորդության ձայնագրությունը լսելուց հետո: Ալեքսանյանը նաև նկատեց, որ դատախազների ներկայացրած միջնորդությունից տպավորություն է ստանում, որ դատախազությունը ՍԴ դիմելու վերաբերյալ միջնորդությամբ հաջողության չի հասել առաջին ատյանի դատարանում, քանի որ հիմքերը բացակայել են, որոշել է հաջողության հասնել Վերաքննիչ դատարանում, ինչը պաշտպանը ոչ արդար գնահատեց:
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ նկատեց՝ տպավորություն է, որ եթե միջնորդությունը մերժվի, դատախազությունը կդիմի ՄԻԵԴ և հավելեց, որ միջնորդությանն ավելի լավ ծանոթանալուց հետո նոր մանրամասն իր դիրքորոշումը կհայտնի:
Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ նշեց՝ ՍԴ դիմելու կարիք չի տեսնում, ինչպես նաև առարկեց փաստաբանների միջնորդության դեմ՝ ասելով, որ, իր համոզմամբ, լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա, և պատասխանը պաշտպանյալները հիմա էլ կարող են ներկայացնել:
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը եւ այն նշանակել հուլիսի 15-ին՝ ժամը 11։00-ին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT