Երևան
12 °C
Երեւանում տարօրինակ բաներ են կատարվում: Մայրաքաղաքում ապրող թերեւս ամեն մի բնակիչ է նկատել, որ իր շուրջը նորանոր շինություններ են հայտնվում, ինչպես սունկը՝ անձրեւից հետո: Ընդ որում, դա նոր երեւույթ չէ: Բայց եթե քաղաքացիները վստահաբար հույս ունեին, որ վերջին տարիներին նման ապօրինություններ չպետք է տեղի ունենան, պարզվեց, այդպես չեղավ: Երեւանի քաղաքապետը ավագանու վերջին նիստում բացատրեց, որ մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում բանդա է գործում, որը կազմված է պետական տարբեր մարմիններում աշխատող մարդկանցից ու թաղային հեղինակություններից ու խոչընդոտում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը: Բայց եթե վաղուց ապօրինի շինության աղմկոտ քանդում ու ապամոնտաժում տեղի չէր ունեցել, հենց ավագանու այդ նիստից հետո երեկոյան քաղաքապետարանը տեսանյութ հրապարակեց ապամոնտաժումների մասին: Շինությունները, որոնց կառուցման ընթացքը չէր կասեցվել, մեկ էլ հանկարծ բուլդոզերի տակ հայտնվեցին: Անհասկանալի մնաց, թե ուր էր խանգարող «բանդան»:
Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը: Հայկական ժամանակի հարցին, թե Մհրյանի ազատման պատճառն Աջափնյակում կատարվող իրադարձություննե՞րն են, քաղաքապետի խոսնակը բացասական պատասխան տվեց: «Եթե հիշում եք, երեկ Երեւանի ավագանու նիստում էլ քաղաքապետն արձանագրեց, որ Աջափնյակ վարչական շրջանում դեկտեմբերից իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը՝ համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հողամասի։ Քանդում եւ ապամոնտաժում են իրականացվել 34 հասցեներում»,- հիշեցրեց Հակոբ Կարապետյանը: Դիտարկմանը՝ այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ Հայկ Մարությանը չփորձեց պահել իր աշխատանքը լավ կատարող թաղապետին, Կարապետյանը պատասխանեց. «Քանի որ դա պարոն Մհրյանի որոշումն էր: Կարծեմ նա տեղափոխվելու է այլ աշխատանքի»:
Քաղաքապետարանը նաեւ տեղեկացրել է, որ ապօրինի շինությունները քանդվում են ոչ միայն Աջափնյակում ու դա շարունակակն է լինելու: Իսկ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը քաղաքապետարանին հորդորել էր այս ամենը չներկայացնել որպես իր աշխատանք: «Հորդորում եմ քաղաքապետարանին, որ այսուհետ լինի իրապես հետևողական, որպեսզի համայնքային հողը չբռնազվթվի ինքնակամ շինության անվան տակ ոչ մի քաղաքացու կողմից, իսկ արդեն իսկ բռնազավթված տարածքները պետք է շատ արագ ապամոնտաժվեն... Նաև հորդորում եմ, որ նմանատիպ գործերը ծածկելու համար ոչ մի պատճառաբանություն չբերեն՝ թե բա բանդաները չէին թողնում և ոստիկանները վախեցան... Այսօր ինքս ականատես եղա ոստիկանների հետևողական աշխատանքին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել հավուր պատշաճի հասարակական կարգը պահպանելու համար: ...այս ամենը արդյունքն է բարեխիղճ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետևողականության»: Ի դեպ, այս ամենին զուգահեռ երեկ մի պատկեր եւս ուրվագծվեց. քաղաքացիների շրջանում այն մտայնությունը կա, թե ոչ թե ապօրինի կառուցապատումը մերժելի է բոլոր դեպքերում ու անկախ ամեն ինչից, այլ դա կարող է արդարացվել որոշակի ծանոթությունների կամ կատարած լավ գործի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT