Կալանավայրերում «Հայաստան» դաշինքը հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին». քվեարկության արդյունքները

Հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցել են նաեւ կալանավորներն ու դատապարտյալները:

10 ՔԿՀ-ներում ընտրությունների արդյունքների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ կալանավորների ու դատապարտյալների գերակշիռ մասը իր ձայնը տվել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին: 2-րդ տեղում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրն» է: 

Այսպես, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (10/56 տեղամաս) պատկերը հետեւյալն է. 

ընտրելու իրավունք ունեցող 154 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 139:

Ամենաշատ թվով՝ 76 քվե, ստացել է «Հայաստան» դաշինքը, 22 քվե՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Այս ՔԿՀ-ում 3-րդ տեղում է ԲՀԿ-ն՝ 7 ձայնով:

10/57 տեղամասում («Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ) ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 71 կալանավորներից ու դատապարտյալներից 69:

«Հայաստան» դաշինքը ստացել է 46 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 17:

«Հայաստան» դաշինքը վստահ առաջատար է նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ում (14/58 տեղամաս): Այստեղ ընտրելու իրավունք ունի 425 կալանավոր ու դատապարտյալ, ընտրությանը մասնակցել է 302 անձ:

Նրանցից 202-ը իրենց ձայնը տվել են «Հայաստան» դաշինքին, 41-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 18 ձայն «Արմավիր» ՔԿՀ-ում ստացել է «Պատիվ ունեմ» դաշինքը, 12 ձայն ԲՀԿ-ն:

«Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում (9/61), որ հայտնի է «ԱԱԾ-ի պադվալ» անունով, ընտրությանը մասնակցել է 10 ընտրող: Ընտրելու իրավունք այստեղ ունի 15 անձ:

Ձայներն այստեղ բաշխվել են հետեւյալ կերպ. «Հայաստան» դաշինք՝ 4 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 2 ձայն: Եվս 2 ձայն էլ ստացել է «Պատիվ ունեմ» դաշինքը:

23/59 տեղամասն ընդգրկում է «Վանաձոր» ՔԿՀ-ն: Ընտրությանը մասնակցել է 63 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցող 69-ից:

«Հայաստան» դաշինքն այստեղ ստացել է 26 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 16: «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը այս ՔԿՀ-ում տվել են 2 քվե, ԲՀԿ-ին ու «Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը»՝ 3-ական: 

«Հրազդան» ՔԿՀ-ում (26/41) եւս առաջատարը «Հայաստան» դաշինքն է: Ընտրելու իրավունք ունեցող 82 կալանավորից ու դատապարտյալից քվեարկությանը մասնակցել է 75-ը:

«Հայաստան» դաշինքը ստացել է 42 ձայն: 2-րդ տեղում այստեղ ԲՀԿ-ն է՝ 13 ձայնով: «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 12 ձայն: 

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում քվեարկել է 50 մարդ՝ ընտրելու իրավունք ունեցող 73-ից:

38 քվե ստացել է «Հայաստան» դաշինքը, 6 ձայն՝ ՔՊ-ն:

«Կոշ» ՔԿՀ-ն (18.71 ընտրատեղամաս) ամենափոքր թվով ընտրողներն ունի. ընտրելու իրավունք ունեցող 9 անձից այստեղ քվեարկել է 8-ը, որից 5 կալանավոր կամ դատապարտյալ իր ձայնը տվել է «Հայաստան» դաշինքին, 2 անձ էլ՝ «Քաղաքացիական պայմանագրին»:

Այն տեղամասերը, որտեղ «Հայաստան» դաշինքը պարտվել է, 2-ն են: Մասնավորապես՝ «Սեւան» ՔԿՀ-ում դաշինքը ստացել է 0 քվե: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող բոլոր 11 անձինք քվեարկել են, որից 6-ը իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 անձ՝ «Ազատ հայրենիք» դաշինքին: 

33/55 տեղամասում եւս, որ ընդգրկում է «Արթիկ» ՔԿՀ-ն, հաղթողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: 21 անձ քվեարկել է այդ ուժին. 8 անձ՝ «Հայաստան» դաշինքին, 3 անձ՝ ԲՀԿ-ին: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ քվեարկության իրավունք ունեցող կալանավորվածներից եւ դատապարտյալներից 812 անձ է մասնակցել ընտրությանը։ Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ հունիսի 20-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2019 կալանավորված անձինք և դատապարտյալներ։

Նրանցից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակներում ընդգրկված են և ընտրության իրավունք ունեն 999-ը: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9603 դիտում

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը