ՀՀ 4 կալանավայրերի դատապարտյալներ համաձայնեցված կարգով կեղծ ՍՊԸ են հիմնել, այդ կնիքով՝ արել խոշոր հափշտակություններ. ՔԿ

«Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մի շարք դատապարտյալներ համաձայնեցված կարգով խարդախություն են կատարել՝ իրականացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների խոշոր չափով գույքի հափշտակություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ նրանց օգնել է Երևանի 45-ամյա մի բնակչուհի: Մեղադրանք է առաջադրվել մի շարք անձանց:

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն օրենքով արգելված եղանակով ձեռք բերված բազմաթիվ բջջային հեռախոսների և այլ անձանց տվյալներով հաշվառված բաժանորդային քարտերի, ինչպես նաև կապի այլ միջոցների գործածմամբ, հանցավոր համաձայնության գալով միմյանց, այնուհետև՝ ազատության մեջ գտնվող քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված մի շարք քաղաքացիների հետ, խաբեության եղանակով իրականացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017թ. մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 37-ամյա դատապարտյալը բջջային հեռախոսով կապ է հաստատել «Հրազդան» ՔԿ հիմնարկի՝ իր ծանոթ դատապարտյալի հետ՝ առաջարկելով նրան այլ անձի տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և տնտեսվարողների միջավայրում հեղինակություն վայելող կոնցեռնի անվան բառերի այլ համադրությամբ։ Նախնական տվյալների համաձայն՝ «Հրազդան» ՔԿ հիմնարկի կալանավորը, տեղեկացված չլինելով իր ծանոթի իրական դիտավորությանը, իր հերթին խնդրել է «Հրազդան» ՔԿՀ նախկին դատապարտյալին ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իր տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի փաստաթղթերը և կնիքը միջնորդավորված եղանակով փոխանցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կողմից մատնանշված անձին։

Այնուհետև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալը համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում գտնվող «Սևան» ՔԿՀ դատապարտյալի, ինչպես նաև Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում բնակվող իր համախոհների հետ, տեղեկություններ հավաքել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, ինչպես նաև մասնավոր կարգով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վերաբերյալ, այնուհետև կապ հաստատելով բազմաթիվ ընկերությունների հետ՝ դերերի բաշխմամբ ներկայացել են Հայաստանի Հանրապետությունում գործող հեղինակավոր ընկերությունների ղեկավարի, հաշվապահի, աշխատակցի անունից, վստահություն առաջացնելու նպատակով սակարկել իրացվող ապրանքի գնի, որակի, քանակի վերաբերյալ՝ անկանխիկ եղանակով ապրանքի ձեռքբերման համաձայնություն կորզելով վերջիններից, որից հետո մասնավոր եղանակով բեռնափոխադրումներ իրականացնող, սակայն կատարվող հանրորեն վտանգավոր արարքին անտեղյակ վարորդների միջոցով հափշտակություններ իրականացնելու նպատակով արդեն հիմնված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կնիքով հաստատել են հարկային հաշիվները՝ այդ կերպ տուժողի մոտ վստահություն առաջացնելով թվացյալ գործարքների նկատմամբ, այնուհետև ստանալով իրացվող ապրանքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն՝ դրանք տեղափոխել են այլ վայր և հափշտակել։   

Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հափշտակության դրվագներից մեկով դատապարտյալների հետ համագործակցել է Երևանի 45-ամյա բնակչուհին:

Բացի այդ, 37-ամյա տղամարդը, նույն քրեական գործի շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գտնվելով ազատության մեջ, խուսափել է քննությունից և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և 2020թ. հուլիսի 20-ից գտնվելով հետախուզման մեջ, կատարել է հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքի նոր դրվագներ, որոնցից մեկի իրականացման ընթացքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (7 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ)։ Վերջինս կալանավորվել է:

«Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալին և 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Դատապարտյալների հետ համագործակցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3005 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը