Երևան
12 °C
Այսօր առավոտյան կոտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող շտաբի ապակե դռները:
Շտաբի ղեկավար Անահիտ Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց հետեւյալը.
«Առավոտյան ժամը 7-ի սահմաններում տարածքի տնօրենի կինը մոտակայքում գտնվող իրենց խանութ գնալիս է եղել, նկատել է, որ նախընտրական պաստառի վրա Նիկոլ Փաշինյանի նկարի աչքերից մեկը կլոր կտրված, պոկված է եղել: Որից հետո հետ վերադառնալուց տեսել է, որ արդեն ապակիներն են ջարդել: Դա եղել է առավոտյան 7:00-8:00-ի սահմաններում: Ինչքան հասկացա, դռներին հարվածել են մեծ քարի կտորներով: Ժամը 9:00-ի սահմաններում մենք եկանք, ոստիկաններին տեղեկացրինք: Եկել են, ամեն բան արձանագրել են»:
Հարցին՝ կասկածներ ունե՞ն, թե ովքեր կարող են արած լինել այդ ամենը, Պետրոսյանն ասաց, որ այդ կասկածները առկա են՝ հաշվի առնելով օրեր առաջ տեղի ունեցած մեկ այլ միջադեպ.
«Մի քանի օր առաջ, երբ մեր շտաբի անդամները այստեղ քարոզարշավ էին անում, քարոզարշավից հետո ինչ-որ երեխաներ՝ 4-12 տարեկան, մեր բուկլետները ճղրտում էին, բերում թափում շտաբի մոտ, հող, ցեխ, խոտեր լցնում մուտքի առաջ: Տարածքի բնակիչներն իմ նկարագրածով ասացին, որ կողքի շտաբի ղեկավարի երեխաներից է եղել մեկը: Դրանից հետո երեխաները դինամիկներ էին բերել, փորձում էին խանգարել, անկարգություններ անել, փորձեցի նկարել մեկին, 5-6 տարեկան տղա երեխա էր, թաքնվում էր ավտոտնակների հետեւում: Նկարեցի, ասացի՝ եթե դու մեկ անգամ էլ գաս, ես քո լուսանկարը փոխանցելու եմ ոստիկաններին, ու քեզ պատժելու են: Դրանից հետո էլ չեկավ: Երեկ կուսակցության անդամները նկատել են, որ կարծես թե սեւ գույնի «Տոյոտա»-ով ինչ-որ մարդիկ են եկել, նայել են՝ ովքեր են ներսում, թողել, գնացել են»,- ասաց շտաբի ղեկավարը:
Մեր հարցին, թե կողքի շտաբ ասելով՝ ի՞նչ նկատի ունի, հավելեց, որ հարեւանությամբ միայն մեկ շտաբ կա, եւ դա «Հայաստան» դաշինքի շտաբն է:
«Ես տեսնում եմ, որ այնտեղից երեխաները գալիս են ու հետ են գնում նորից այդ շտաբ, հետո այնտեղից կրկին ուղղորդում են, գալիս են այստեղ, անկարգություններ են անում, նորից հետ գնում»:
Անահիտ Պետրոսյանն ասաց, որ վարձակալած տարածքը կվերանորոգեն, կշարունակեն աշխատանքը՝ հույս ունենալով, որ ոստիկաններին կհաջողվի բացահայտել տեղի ունեցածը եւ նաեւ կանխել հետագա միջադեպերը:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի






Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT