Երևան
12 °C
Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող 27 կուսակցությունների թվում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի խոսքով՝ իրենք ունեն իրական հնարավորություն՝ ընդգրկվելու ձեւավորվելիք խորհրդարանում: Ու այդ դեպքում, ըստ Նահապետյանի, ատելության որեւէ քարոզիչ ՔՈ-ի քվեով վարչապետ չի դառնալու՝ լինի գործող կառավարությունից, թե ընդդիմադիր ճամբարից:
Միքայել Նահապետյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Նահապետյան, ՔՈ-ն հանրությանը առավել հայտնի է դարձել նախորդ ընտրություններից, սակայն կարծիքներ կան, որ որպես ընդդիմություն այս 2.5 տարում առանձնակի ակտիվությամբ աչքի չեք ընկել (համենայնդեպս որոշ քաղաքական ուժերի ակտիվության ֆոնին): Ի՞նչն է եղել դրա պատճառը:
- Ցանկացած երկրում, հատկապես՝ 2018 թվականի նման՝ «Հեղափոխության» պրոցեսով անցած երկրում, քաղաքական գործընթացների բնույթն ու որակը խոշոր հաշվով կախված է օրվա քաղաքական ուժի վարած քաղաքականությունից: Երբ դու վարում ես ցեղախմբային ոճի, կոլեկտիվներին հարիր քաղաքականություն, այսինքն՝ բովանդակային խոսակցության մեջ չես մտնում, ու երբ քեզ չի վիրավորում այն, որ ասում են՝ էս ինչ բանն անարդար ես անում, էս ինչ հարցում անսկզբունքային ես, բայց վիրավորվում ես, երբ քեզ ասում են, օրինակ, «բոմժեր», «նարկոմաններ», քաղաքականությունը դեգրադացվում է:
Երբ որ սրտիդ մոտ ես ընդունում այն քննադատությունները, որոնց որակը ցեղախմբային է, ու դու էլ վարում ես այդ ոճի քաղաքականություն, այսինքն՝ քո բառամթերքն էլ է նույն ոճի, այդտեղ քաղաքական խոսակցությունը դեգրադացվում է: Այդ պայմաններում լինել ընդդիմություն, որը կբավարարեր այդ քննադատությունը հնչեցնողներին, կար մեկ ճանապարհ. մենք պետք է սկսեինք ընդդիմադիր եւ կառավարող մարդկանց ճամբարներում գտնվող տարբեր մարդկանց կանանց եւ երեխաների հասցեին տարածել ամենազզվելի եւ մարդուն ոչ հարիր խոսակցությունները:
Երկրի քաղաքական համակարգն իր դեգրադացվածությամբ ու ժողովրդի մոտ չափն անցնելը էնքան է խորացել, որ հասել է մի կետի, երբ մարդն ընդդիմություն է ընկալում միայն մի դեպքում, երբ վիրավորում ես դիմացինիդ սրբությունները, խոսակցությունը՝ տանում տղայական հարթություն: Այդ ժամանակ ասում են՝ հա՜, այ հիմա դժվար իրենք իրար հետ որեւէ գործարքի մեջ լինեն: Ընդդիմությունը ո՞րն է, էն որ 6 ամիս պապայի արեւ էր երդվում, որ, իրենց ձեւակերպմամբ, դավաճանի կազմակերպած ընտրությանը չի մասնակցի, հետո գյուլլա գցում, թե ով է լինելու այդ մարդու կազմակերպած ընտրությունների ամենաառաջանցիկ ընդդիմությո՞ւնը: Այդ հարթության մեջ նայող մարդկանց մենք ապացուցելու ընդհանրապես ոչինչ չունենք: Իսկ քաղաքացիները, որոնք մտածում էին, որ մենք ավելի լավը կարող էինք լինել, իրենց հետ ես համաձայն եմ: Այո՛, մենք կարող էինք ավելի կտրուկ լինել, ավելի քիչ համբերող ու քիչ ներող:
- Իսկ ի՞նչն էր խանգարում ձեզ ավելի կտրուկ եւ քիչ համբերող լինել:
- Այն ժամանակներում, որոնց մասին ասում են, որ այ էդ ժամանակ կտրուկ չեղանք, այդ նույն քաղաքացիները, որոնք այսօր դա մեզնից պահանջում են, եթե այն ժամանակ լինեինք, իրենք մեր նկատմամբ հարգանքը կկորցնեին ու կմոռանային, թե ինչից է դա ձեւավորվել: Այն հարցերը, որոնք մեզ համար սկզբունքային են եղել, առաջ ենք տարել մինչեւ վերջ: Հետեւաբար մենք վերցրել ենք քաղաքական գիծ: Մեզ համար կարեւոր օրակարգային հարցեր ենք առաջ տարել: Մինչեւ այսօր Ամուլսարը սար է: Մեր ջանքերով, իհարկե, շատ փոքր, բայց դրական փոփոխություններ կան: Այդ նույն քննադատողները, որ մեզ այսօր քննադատում են, կուսակցություն չէին կարող հիմնել, եթե մեր առաջարկած ռեֆորմները չընդունվեին: Օրինական կուսակցություն հիմնելու հնարավորություն ուղղակի չէին ունենա, որովհետեւ անդամների թվի նվազեցումը եղել է մեր առաջարկն ու առաջ մղած օրակարգը:
- Նախընտրական ծրագրում արտաքին քաղաքականությանը վերաբերող ձեր քայլերից մեկը նշել եք, որ բանակցություննրի միջոցով հասնելու եք Հադրութի, Շուշիի, նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի: Ո՞րն է լինելու այդ ուղղությամբ դիվանագիտական ձեր առաջնային անելիքը:
- Պետություններն իրենց շահերը կարողանում են պաշտպանել երեք հիմանական հիմքերն ունենալու դեպքում, առաջինն ինքնիշխանությունն է, երկրոդը՝ աշխարհաքաղաքական բալանսը, երբ դիվանագիտորեն շուրջդ ձեւավորում ես մի միջավայր, որտեղ բոլորը քո դեմ դուրս չեն գա, իսկ քո հարցով առնվազն վեճ կծագի աշխարհում, եւ երրորդը՝ միջազգային իրավունքն է, այսինքն՝ այն, ինչ անում ես, զոռբայության արդյունք չէ, դու հիմքեր ես ունենում՝ այդ քայլն այդպես անելու:
Հադրութի, Շուշիի, նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի հասնելու համար առաջին հերթին մենք չենք ստորագրելու որեւէ փաստաթուղթ, դա ամենակարեւոր քայլն է: Շարունակաբար մենք պետք է գիծը պահենք. չստորագրել մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ մեզ համար նորմալ է այդ տարածքների օկուպացված լինելը: Երկրորդի կետի դեպքում մենք տեսնում ենք հետեւյալ ճանապարհը. գտնել հետաքրքրված պետություններին, շահերի համադրման դաշտ ստեղծել, այդ մարդկանց հետ աշխատել: Հասնել նրան, որ երբ հարց ծագի, թե իսկ ինչպե՞ս է պետք այսինչ հարցին մոտենալ, առնվազն քո կողմնակից կարծիքներ էլ գոյություն ունենան: Եվ երրոդրը՝ մեր անվտանգային համակարգի վերականգնումն է, որով մենք մեր նպատակներին հասնելու ռեսուրս կունենանք:
Սա մի կառավարության անելիք չէ: Եթե մենք 5 տարում հասնենք արդյունքի, լավ, եթե չէ, թող ժողովուրդը իր քվեն տա այն մարդկանց, որոնք կասեն, որ այդ կուրսը շարունակելու են: Երբ որ այդ ամեն ինչը անենք, ինչ-որ կետում (լինի դա 5, 10 կամ 20 տարում) հանգելու ենք մի վիճակի, որ ունենալով ներքին ռեսուրս՝ բարեկրթորեն Ադրբեջանին ասելու ենք ազատել այն տարածքները, որոնք իրենցը չեն: Եթե իրենք բարեկրթորեն չազատեն այդ տարածքները, ՀՀ-ն կունենա ռեսուրս՝ իր տարածքում ապօրինի կերպով հայտնված մարդկանց դուրս հանելու:
- Ձեր ներկայացրած ծրագրի առանձնացված կետերից մեկում նաեւ նշել եք, որ քաղաքական մաքուր անցյալ ունեք: Ըստ ձեզ՝ պայքարող 27 ուժերից որոնք են, որ համեմատաբար թափանցիկ ու մաքուր քաղաքական ուղով են անցել, եթե, իհարկե, այդպիսիք կան՝ ըստ ձեզ:
- Դա առաջին հերթին քաղաքացիների տալու գնահատականն է, բայց մենք հիմա ավելի շատ խոսում ենք մեր մասին: Ես կասեմ մեր չափանիշները, թե ինչ ասել է քաղաքական մաքուր անցյալ, ըստ այդմ՝ թող քաղաքացիները գնահատեն: Մաքուր անցյալ է այն, որ տարբեր ժամանակաշրջաններում քեզ առաջարկել են տարբեր դերեր ստանձնել կառավարական կոնյուկտուրայում, երեւալ, փող աշխատել կամ հայտնի դառնալ, բայց դու չես գնացել: Մաքուր անցյալ է այն, որ ինչ-որ մեկի ցուցակում քո տեղը չես առել, դարձել պատգամավոր, հետո դրա վրա քաղաքական կարիերա կառուցել, որից մարդկանց մոտ սրտխառնոց կարող է առաջանալ: Մաքուր անցյալ է այն, որ կոռուպցիոն համակարգում չես եղել, չես արդարացնում ու չես անում բաներ, որոնք նախկինում խիստ քննադատում էիր: Մաքուր անցյալ է այն, որ քո ցուցակի կազմում օլիգարխներ չկան: Այն է, որ մարդ չենք սպանել: Մաքուր անցյալ է այն, որ ամեն մեկիս մեր ոլորտում, միջավայրում հարցեր տաք՝ օբյեկտիվ, ոչ շահագրգիռ մարդիկ առավելապես դրականն են պատմելու մեր մասին: Թող ամեն մեկին մարդիկ այդ արշինով չափեն:
- Քարոզարշավն ինչպե՞ս եք պլանավորել իրականացնել, ստանդարտ, մեծամասնության պե՞ս, թե՞ նորարարական տարբերակով: Նախորդ ընտրություններին մանդարիններ էիք բաժանում:
- Ստանդարտը մեր ոճը չէ: Ստանդարտ գործիքներ ենք կիրառում հիմա, բոլորը պիտի ստանդարտ գործիքներ կիրառեն: Բայց տարբեր հարցերի դեպքում ոչ ստանդարտ ենք լինելու մեր մատուցման ոճով: Քարոզարշավի ընթացքում մեր գլխավոր մեխերից մեկը կլինի շուտով մեկնարկելիք ծրագիրը: «Ռեալիթի շոուի» պես մի բան է, որի ընթացքում մինչեւ ընտրությունների օրը քաղաքացիները հնարավորություն կունենան ամեն վայրկյան տեսնել՝ ուր ենք, ինչ ենք անում: Անընդհատ մարդիկ մեր մեջ «աչք» են ունենալու ու դրանով կարողանալու են տեսնել, ինտեգրվել ընթացող պրոցեսներին: Կլինեն նաեւ մարքեթինգային հետաքրքիր տրյուկներ:
- Վերջին շրջանում շատ են այն կարծիքները, որ մարդիկ փոխվել են, ու եթե նախկինում կաշառքի դիմաց կարող էին քվե տալ առաջին պատահածին, հիմա էդպես չէ:
- Ցավոք սրտի, քանի որ մենք ունենք իր բոլոր խոստումները խախտող Կառավարություն, կաշառք բաժանողներ էլ են լինելու, կաշառք վերցնողներ էլ: Լինելու է այնպիսի տոկոս, որոնք կաշառքով են ընտրություն կատարելու: Բայց առավելապես մարդիկ սթափ են: Ես դա եմ տեսնում օրական մի քանի հազար մարդու հանդիպելով: Մարդիկ փորձում են որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով ճշմարտությունը եւ այն, ինչ իրենք տեսնում են:
- Ինչպե՞ս եք գնահատում ձեր քաղաքական ուժի հնարավորությունները, կարո՞ղ եք հաջողություններ գրանցել:
- Մենք ունենք իրական հնարավորություն՝ լինելու պառլամենտում: Մենք լուրջ աշխատում ենք դրա համար ու հասնելու ենք այդ արդյունքին:
- Որո՞նք են այն ուժերը, որոնց հետ ձեր համագործակցությունը բացառում եք կամ անհնարին համարում:
- Ատելության որեւէ քարոզիչ մեր քվեով վարչապետ չի դառնալու, դա կլինի գործող կառավարությունից, թե, էսպես կոչված, ընդդիմադիր ճամբարից: Կարծում եմ՝ այս փուլում քիչ են նրանք, որոնք էդպիսին չեն: Ընդգծված, մեկ միասնական ատելության բեւեռ կա, որն ինքն իր մեջ է ատելություն տարածում, այդ բեւեռի որեւէ մասնակցի մենք քվե չենք տալու: Ինձ թվում է՝ ակնհայտ է՝ խոսքն ում մասին է, նրանց, որոնց այսօր մեդիան ներկայացնում է որպես հիմնական խաղացողների, նրանց, ովքեր իրար հետ մենամարտերի ու հայհոյափոխությունների մեջ են: Այդ մարդկանց մենք վարչապետ չենք սարքելու, եթե դա կախված լինի մեզնից: Հայաստանը չի ունենալու քինախնդիր վարչապետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանը հետևել է Լոռի բերդի և Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին
Ընդդիմադիր շրջանակների նպատակը ՀՀ անկախության ոչնչացումն է՝ հանուն իրենց իշխանության և անձնական բարեկեցության
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Միացյալ Նահանգներ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը հետաձգվել է
Ազատավան գյուղում ավտոմեքենան բախվել է մոտակա տան պարսպին․ վարորդը մահացել է
Փարիզում հանդիպել են Խուդաթյանն ու Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը․ ինչ է քննարկվել
Ջերմ հանդիպում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ․ Միրզոյան․ տեսանյութ
Իրանի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով 30 մարդու են ձերբակալել
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ․ տեսանյութ
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել․ ՊՆ
Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ վարչապետ
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ Ջերմուկի խաչմերուկից Կապան կցորդով մեքենաների համար ճանապարհը փակ է
Հայերին հավաքագրում են. Ռուսաստանն ուզում է ազդել մեր ընտրությունների արդյունքների վրա. Գրիգորյան. տեսանյութ
ԵՄ-ն 2023 թվականից ի վեր ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի աջակցությանը
Իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում․ Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան
Ամիրյան փողոցում առաջին անգամ իրականացվում է երկկողմանի մայթերի հիմնանորոգում․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Երբվանից հասանելի կլինի փետրվարին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը
ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը․ Օդիլ Ռենո-Բասսոն՝ Նիկոլ Փաշինյանին
Հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Յուրաքանչյուր անձին՝ 10 հզր դրամ․ ի պաշտպանություն Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար գումար են տվել
Գլուխդ միշտ այսպես բարձր, Հայաստա՛ն ջան․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Փաշինյանն ու Գրոսսին խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Ես մեղավո՞ր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրելու են բերում․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Հաղորդումը ստացվել է, ուսումնասիրվում է․ ՔԿ-ն՝ ընտրական գործընթացներին միջամտելու հայտարարության մասին
Հանդիպում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ․ վարչապետ․ տեսանյութ
Վիետնամում մնացած, Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են
Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ընտրական պրոցեսներին նպատակ ունի ՀՀ-ն վերածել գուբերնիայի
Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիան՝ որպես էներգետիկ անվտանգության գործոն պահպանելու քաղաքականություն
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին
Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է
Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը
Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը
Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան
Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT