Երևան
12 °C
Փարաքարից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի հաջորդ կանգառը Էջմիածին քաղաքն էր: Քաղաքի հրապարակում հայրենիքի համար մարտերում իրենց կյանքը զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Շատերը ձեզ փորձում են էսօր համոզել, որ ահա, տեսա՞ք, է՞դ էիք ուզում, ստացա՞ք, բա լավ չէ՞ր՝ ընտրությունները կեղծվում էին, թալանվում էիք, տներից դժվարությամբ էիք դուրս գալիս, բայց գոնե մեր հայրենիքի ամբողջականությունը եւ անվտանգությունն ապահովված էին: Սո՛ւտ է, չհավատա՛ք դրան, ընդհակառակը, էս հանգրվանին մենք հասել ենք այն պատճառով, որ երկար տարիներ ՀՀ քաղաքացին ազատություն չի ունեցել ստեղծագործելու, արարելու, թեկուզ՝ բիզնեսի ասպարեզում»:
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացին հենց թեկուզ գործարարության ասպարեզում պետք է ազատ աշխատելու եւ ստեղծագործելու հնարավորություն ունենար, որ պետական բյուջեն լիներ կրկնապատիկ եւ եռապատիկ, որ անվտանգության ոլորտի ծախսերը լինեին կրկնապատիկ եւ եռապատիկ:
«Ձեզնից շատերի երեխաները այս ընթացքում ծառայել են բանակում, եւ դուք գիտեք տասնյակների, հարյուրների, որոնք ազատվել են բանակից առանց դրա համար որեւէ պատճառ ունենալու, որովհետեւ բանակի ամբողջ հոգսը դրված է եղել շարքային քաղաքացիների ուսերին: Զինվորին ուղարկել եք, հետեւից՝ կոշիկ, սնունդ, քիչ էր մնում՝ զենք-զինամթերքի ձեռքբերումն էլ դնեին ծնողի վրա»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ «էս ընտրությունների ամենակարեւոր որոշելիքը հետեւյալն է. ժողովուրդը պետք է դատի Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին»:
Իր անունից վստահեցրեց՝ ենթակա է ցանկացած դատավճռի:
Խոսելով այն մասին, թե հնարավոր է՝ ընտրությունները կեղծվեն, որեւէ մեկի ձայնը տեղ չհասնի՝ Փաշինյանն ասաց. «Չհավատաք որեւէ մեկին, որ կասի, թե ձեր ձայնը կասկածի տակ է: Սա 2013 կամ 2017 թիվը չէ, կամ 2008, 2003 թվականը, որ ասեն՝ ինչքան կուզենք, կխփենք: Էս ընտրություններում միայն ու միայն ժողովուրդը ինչքան կուզի, կխփի»:
Վարչապետի պաշտոնակատարը նաեւ Էջմիածնում խոսեց բանակում իր իշխանության օրոք արված բարեփոխումների մասին:
Նախ՝ թվելով, թե ինչ գնումներ են իրականացրել եւ այլն, Փաշինյանը շեշտեց. «Եթե դուք բանակում մեր արածի տեմպի մեկ երրորդը նախորդ 20 տարում պահեիք, մենք կունենայինք իսկապես անպարտելի բանակ... Մենք եկել ենք եւ ժառանգել ենք ստահոդ պետություն, որտեղ կա ֆուտլյար եւ չկա բովանդակություն, որտեղ բոլոր պետական պաշտոնյաները առավոտ գործի են գնում ոչ թե պետությանը եւ մարդկանց ծառայելու, այլ գռփելու: Պետական կառավարման ամբողջ համակարգը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ, բանակից սկսած՝ դատարաններով վերջացրած»:
Նա խոստովանեց՝ գիտի, բոլոր խնդիրները ամբողջությամբ չեն լուծել, բայց նաեւ հիշեցնելով Սոդոմ-Գոմորի հայտնի պատմությունը՝ հավելեց. «Մենք պետական համակարգում կադրային ջարդ չենք արել, որովհետեւ հավատացած ենք եղել, որ այնտեղ գոնե 100 արդար կա, դատական համակարգը չենք ավերել, որովհետեւ հավատացած ենք եղել, որ 30 արդար դատավոր կա: Բոլորին տվել ենք շանս, եւ, այո՛, շատերը այդ շանսը օգտագործել են մեր դեմ, պետության դեմ: Բայց ես չեմ փոշմանում դրա համար, մենք մաքուր ենք մնացել Աստծո առաջ, ժողովրդի առաջ եւ ուզում ենք, որ դուք մեր դատը անեք»:
Վերջում Փաշինյանը էջմիածինցիներին կոչ արեց հունիսի 20-ին գնալ տեղամաս եւ ցույց տալ Նիկոլ Փաշինյանին իր տեղը, Սերժ Սարգսյանին իր տեղը, Ռոբերտ Քոչարյանին իր տեղը, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT