Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հունիսի 7-ին, նախընտրական իր քարոզարշավն սկսում է Հայաստանի երկու հատվածներից:
Մի շարք կուսակցականներ, որոնց թվում են ԼՀԿ պատգամավորներ Անի Սամսոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գևորգ Գորգիսյանը, Սյունիքում են, իսկ Էդմոն Մարուքյանը և իր թիմի այլ անդամներ՝ Երևանում:
Լրագրողների հետ զրույցում Մարուքյանը նշեց, որ, եթե միասնականությունը երկրում չհաղթի, ապա թշնամին է մեզ հաղթելու:
Լրագրողների հարցին, թե՞ ինչ միասնականության մասին է խոսում Մարուքյանը, եթե ընտրություններին մասնակցող ուժերից մի կողմը խոսում է «ոհմակի ատամները ջարդելու», իսկ մյուս կողմը խոսում է դուելի ու «մինչև քոքը ուժերից մեկի ռեյտինգը մաշեցնելու մասին», ԼՀԿ վարչապետի թեկնածուն ասաց.
«Եթե կողմերն ագրեսիվ չլինեին, միմյանց եղբայրաբար վերաբերվեին, մեր օրակարգն այլ կլիներ. թուրքերը մեր սահմանները հատած չէին լինի»:
Մարուքյանի խոսքով՝ ԼՀԿ-ի համար բոլորը մի խրամատի մեջ են.
«Հայկական խրամատի մեջ լինել ու միասին վիճել, ներքին տարաձայնություններով չկարողանալ համախմբվել ընդդեմ թշնամու, դա պետականակործան մոտեցում է, և հայոց պատմությունն ունի նման նախադեպ»:
Անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի՝ միմյանց մասին վիրավորանքներ հնչեցնելուն՝ նա նշեց, որ հունիսի 21-ն այն գիծն է, որից հետո երկրում պետք է միասնականությունը վերականգնվի։ Մարուքյանի խոսքով՝ լարվածությունն այնքան է սրվելու, որ մարդկանց, իրենց հետևորդներին տանելու են քաղաքացիական բախումների․
«Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն հավաքի 40% չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունն ու պարտադրի այդ կողմերին համերաշխություն, այլապես եթե մի կողմը հաջողություն ունեցավ, օրակարգ է բերելու՝ ոչնչացնել մյուս կողմին»։
Էդմոն Մարուքյանը նշում է՝ երկրում տիրող գզվռտոցին վերջ տալու համար կա այլընտրանք, և այդ այլընտրանքը «Լուսավոր Հայաստանն է»:
Լրագրողների այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե Տավուշից հանձնվող տարածքների վերաբերյալ խոսվել է նոյեմբերին՝ իր այդ հայտարարությունն ուղղելով Օնիկ Գասպարյանին, և հարցին՝ ԱԽ փակ հանդիպումներին ինքն է՞լ է եղել ներկա, այդպիսի քննարկում է եղե՞լ է, Մարուքյանն ասաց, որ դա նորություն է:
««Լուսավոր Հայաստանն» այն ուժն է, որ պատերազմից անմիջապես հետո առաջարկել է պարիտետային փաստահավաք խումբ ստեղծել, Փաշինյանն էլ, նախկին իշխանություններն էլ մերժել են այդ խումբը ստեղծելու առաջարկը։ Հիմա որևէ մեկը պատերազմի մասին որևէ բան որ ասում է, պետք է հիշի՝ ինքը մերժե՞լ է այդ օբյեկտիվ քննությունը, թե՞ ոչ, եթե մերժել է, ապա այդ փաստարկները լեգիտիմ չեն։ Եթե դու անկեղծ էիր ու ուզում էիր դա բացահայտվի, ոչ թե դու քննեիր, այլ անկախ մարմինը բացահայտեր, պետք է կողմ լինեիր մեր առաջարկին»,- ասաց Մարուքյանը։
Լրագրողների հետ զրույցից հետո Էդմոն Մարուքյանը և իր կուսակիցները քայլեցին Երևանի կենտրոնում՝ թռուցիկներ բաժանելով ճանապարհին հանդիպող քաղաքացիներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT