Երևան
12 °C
Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում ներառված բազմատեսակ զբաղվածության տեր մարդկանց թվում կան նաեւ մշակույթի տարբեր գործիչներ: Նրանց մի մասը հանրությանը բավականին հայտնի են, մի մասը՝ ոչ:
«Հայկական ժամանակը» առանձնացրել է ընտություններին մասնակցող ռեկորդային շատ կուսակցությունների (23) ու դաշինքների (4) ցուցակներում ընդգրկված մշակույթի գործիչներին:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակում ընդգրկված են հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, ռեժիսոր, «Չէին սպասում» հաղորդաշարի հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, նկարիչ Տիգրան Բաղդասարյանը:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում է «Սահակյանց անիմացիոն ստուդիա» ՍՊԸ համահիմնադիր Դավիթ Սահակյանցը:
Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ներառված են մշակույթի երկու գործիչներ՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Ժասմեն Ասրյանը եւ ռեժիսոր, սցենարիստ Վարսենիկ Եղոյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում ներառված են ՀՀ ազգային կինոկենտրոնի կինոգետ Սաթիկ Ստեփանյանը եւ Նկարիչների միության անդամ, նկարիչ Արման Հովսեփյանը: «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը:
«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակում է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը:
Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ցուցակում է ՀՀ նկարիչների միության անդամ, նկարիչ Մուշեղ Գրիգորյանը:
«5165 Ազգային պահպանողական շարժում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը, ցուցակում երկրորդը կուսակցության անդամ, երգիչ Մրոն է (Արսեն Գրիգորյան): Ցուցակում ընդգրկված են նաեւ Մատենադարանի ավագ նկարիչ Արտավազդ Այվազյանը, Հայաստանի պետական ազգային ակադեմական երգչախմբի երգչուհի Կարինե Եզեկայնը:
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ Արա Սահակյանը, ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Արմեն Թորոսյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը:
«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախընտրական ցուցակում ներառված է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա երկրոդ համարի ներքո է: «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» ղեկավարում է Տիգրան Խզմալյանը, որն ինքն էլ մշակույթի գործիչ է՝ ռեժիսոր, սցենարիստ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը գլխավորում է Խաչիկ Ասրյանը: Մշակույթի գործիչներից ցուցակում է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտ Լեւոն Հարությունյանը:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գլխավորած «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ցուցակում ներառված է նկարչուհի Մարգարիտա Հարությունյանը:
«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի ցուցակում մշակույթի որորտի ներկայացուցիչներից ընդգրկված է Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասան, Հայ կառուցողական կուսակցության անդամ Ստեփան Շահինյանը: Ցուցակը գլխավորում է Միքայել Հայրապետյանը՝ «Պահպանողական» կուսակցությունից:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության ցուցակում է ներառված Երեւանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի երաժիշտ Աիդա Բատիկյանը:
«Վերելք» կուսակցությունը գլխավորում է՝ «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի ռազմական գժով փոխտնօրեն Ալեքսյան Մինասյանը: «Վերելքի» ցուցակում ներառված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ջութակահար Գայանե Մինասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT