Երևան
12 °C
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ բյուջետային հարցերին: Նա պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից խնդրեց ներկայացնել 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման տվյալները՝ նախորդ տարիների հետ համեմատելով:
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ 2021 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ, իսկ հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները՝ 68.6 մլրդ դրամ: Նրա խոսքով՝ նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն ե՛ւ 2020, ե՛ւ 2019 թվականի համեմատելի տվյալների համեմատ: 618.4 մլրդ հավաքագրված եկամուտները 47.2 մլրդ-ով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից եւ 34.8 մլրդ դրամով ավելի են 2020 թվականի համադրելի տվյալներից:
«Վերադարձված գումարների մասով նշեմ, որ 2021 թվականի ընթացքում վերադարձված 64.6 մլրդ դրամը մոտ 25 մլրդ դրամով ավելի է 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարներից եւ 15 մլրդ դրամի չափով ավելի է 2020-ի ընթացքում վերադարձված գումարներից»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2019 թվականի ամբողջ տարվա արդյունքներով հարկային եկամուտների մոտավորապես 40 տոկոս աճ էր արձանագրվել. «Հիմա 2019-ի համեմատությամբ ունենք 8.3 տոկոս աճ»:
«Ուզում եմ նաեւ ընդգծել, որ այս ամեն ինչը տեղի է ունենում գումարների վերադարձի ֆոնին: 2021-ի 5 ամիսներին վերադարձված 68.6 մլրդ դրամը ակցիզային հարկի, ավելացված արժեքի եւ հիփոթեքային վարկով եկամտահարկի վերադարձին է վերաբերում: Սա նույնպես կարեւոր ցուցանիշ է, որովհետեւ մենք հարկային հավաքագրումների այսպիսի առաջանցիկ աճ ապահովում ենք՝ բիզնեսին եւ քաղաքացիներին վերադարձնելիք գումարն ամբողջությամբ վերադարձնելով»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կարեւոր է արձանագրել, որ Կառավարությունը շարունակում է բիզնեսի եւ հանրության նկատմամբ պարտքերը զրոյացնելու քաղաքականությունը:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ օրը քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահն ասել է, որ երբ բիզնեսը ԱԱՀ-ի վերադարձի հարցով դիմում է գրում ՊԵԿ-ին, 3-4 օրվա ընթացքում գումարը հետ է վերադարձվում: Նա Էդվարդ Հովհաննիսյանին ասաց, որ հանրությանը ներկայացնի դա:
Արձագանքելով ՊԵԿ նախագահն ասաց. «ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ եկամտահարկի գծով վերադարձվող փոխհատուցվող գումարների դիմումները հիմնականում ամսի 20-ից հետո, այսինքն՝ հաշվետվությունները ներկայացնելուց հետո ստացվում են ՊԵԿ-ում, եւ ձեռնարկվում է դրանք ուսումնասիրելու, իսկ որոշ դեպքերում՝ պարզեցված եղանակով վերադարձվում են: Այսինքն՝ ձեռնարկվում է այդ գործընթացը, եւ հաշված օրերի ընթացքում հարկ վճարողի ունեցած գերավճարները փոխանցվում են նրա բանկային հաշվեհամարներին ֆինանսների նախարարության կողմից՝ ՊԵԿ-ի կատարած տվյալների ուսումնասիրության հիման վրա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT