Ֆիլհարմոնիկի երաժիշտները 1 օր անվասայլակով. նրանք իրենց օրինակով ցույց տվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն այսօր անվասայլակով դուրս էին եկել փողոց՝ իրենց մաշկի վրա զգալու բոլոր այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնց հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձինք՝ ընդամենը փորձելով անվասայլակով զբոսնել մայրաքաղաքում:

Ֆլեշմոբն իրակացվում էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների կողմից: Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ սա մեծ հնարավորություն է երաժիշտների միջոցով, ովքեր սիրված են հայ հասարակության կողմից, ցույց տալ հաշմանդմություն ունեցող անձանց առօրյա դժվարությունները:

188671770_209822824137566_659296803696371887_n.jpg (628 KB)

«Որոշեցինք իրազեկման միջոցառում կազմակերպել, որ հասարկության լայն շերտը պատկերացնի՝ ինչպիսի խոչընդոտների են հանդիպում իրենց հետ նույն քաղաքում բնակվող կամ զբոսնել ցանկացող հաշմանդամություն ունեցող անձինք: Այսինքն՝ ցույց տանք անհարմարությունները կապված թեքահարթակների հետ, փողոցների հետ: Առաջարկեցինք, որ ֆլեշմոբին մասնակցեն  ֆլիարմոնիկ նվագախմբի երաժիշտները, և դիմեցինք նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխվոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, ով էլ սիրով համաձայնեց մեր առաջարկին, և այսօր իրականացնում ենք իրազեկման մեր արշավը»,- մեզ հետ զրույցում ասաց Հույսի կամուրջ կազմակերպության  ծրագրերի համակարգող Անի Միքայելյանը:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ավելացել է, ուստի այսօր ցանկացած մարդ պետք է մտածի՝ ինչ անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք ապրեն լիարժեք:

«Այս ֆլեշմոբը շատ կարևոր է, և ես երբ առաջարկը ստացա ուրախությամբ համաձայնեցի մասնակցել: Ես կողմ եմ, որ ոչ մի մարդ դժվարության մեջ չլինի, ես ընդհանրապես հավասարության կողմնակից եմ, անկախ որևէ ակցիայից, ամեն մեկս ինչ-որ մի բան կարող ենք անել, որ բոլոր մարդիկ, հատկապես հաշմանդամություն ունեցող, հաղթահարեն իրենց կյանքում հանդիպած դժվարությունները»,- ասաց Թոփչյանը շեշտելով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նաև «Արամ Խաատրյան» համերգասրահի դահլիճներում կկառուցվեն վերելակներ, որոնց միջոցով նրանք կկարողանան առանց որևէ խնդրի բարձրանալ համերգասրահի դահլիճներ:  

192028948_2960507670896521_1507502226495186861_n.jpg (293 KB)

Ֆլեշմոբի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակից, որտեղ մասնակիցները բախվեցին առաջին խոչընդոտին՝ մեքենաների սխալ կայանման պատճառով փակվել էր մուտքը անվասայլակով անձանց համար, մինչդեռ հաշմանդամություն չունեցող անձինք անխոչընդոտ անցան այդ տարածքով: Անվասայլակով մարդիկ հնարավորություն ստացան անցնել միայն այն ժամանակ, երբ վարորդը տեղափոխեց ավտոմեքենան: 

Նվագախմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով՝ լինելով հաշմանդամություն չունեցող անձ և մեկ օր վարելով անվասայլակ, Ասատրյանը նշեց՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրը թեքահարտակների և փողոցների ոչ հարմարավետ լինելն է, մեքենայի սխալ կայանման դեպքը վառ ապացույցն էր այդ խնդիրների առկայության: Նա հույս հայտնեց, որ այս ակցիան կօգնի մարդկանց ուշադրություն դարձնել անվասայլակից օգտվող անձանց խնդիրներին:  

191023832_227251895493060_6093814007521779086_n (1).jpg (404 KB)

Ֆիլհարմոնիկի մեկ այլ երաժիշտ Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց՝ հիմա է հասկանում, թե ինչ են զգում հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ամենօր անվասայլակ են վարում: Հովհաննիսյանի խոսքով, եթե անձը լինի նաև ֆիզիկապես թույլ, անվասայլակից օգտվելը էլ ավելի բարդ խնդիրներ կառաջացնի:

188548212_312376483686659_8560813616655041555_n.jpg (569 KB)

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն արձանագրելու համար ակցիային էին միացել նաև հենց իրենք՝ հաշմանդամություն ունեցող անձինք: Արևիկը, օրինակ, երկար տարիներ է անբաժան է իր սայլակից, այսօր եկել էր նվագախմբի երաժիշտներին սովորեցնելու՝ ինչպես պետք է վարեն և օգտվեն անվասայլակից:

«Հաշմանդամ անձինք միշտ բախվում են մատչելիության խնդրին, տանից դուրս գալու, շենք շինություն մտնելու համար  չկա որևէ հարմարություն և այս ակցիայի միջոցով ուզում ենք ցույց տալ հենց այդ  դժվարությնները: Մենք, ճիշտ է, նման ակցիաներ միշտ կազմակերպել ենք, մատչելիության հետ կապված խնդիրները ներկայացրել ենք  քաղաքապետարան, բայց զգալի արդյունք մինչ օրս չունենք, միայն  Երևանի  փողոցներն են հարմարեցվել,  բայց ոչ այքդքան լավ»,- ասում է հույսի կամուրջ կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանը: Ըստ նրա՝ բացի քաղաքապետարանից, խնդիրները ներկայացվել են նաև տարբեր գերատեսչությունների, բայց միևնույն է որևէ փոփոխություն չի նկատվում:    

191219228_1427239751008166_1091235199286836761_n.jpg (454 KB)

Ակցիայի մասնակիցները օգտվեցին նաև «Քայլտեք» ընկերության հայկական արտադրության էլեկտրական կցորդիչից: Ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը մեզ հետ զրույցում նկատեց՝ անվասայլակին ամրացվող էլեկտրական շարժիչը որոշ առումներով կհեշտացնի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը, և կօգնի նրանց էներգիա խնայելու հարցում. «Օրինակ՝ անվասայլակով թեքվելիս անձինք ձեռքերը պետք է անընդհատ շարժեն, երեք անգամ թեքեն, սա բերում է նրան, որ շուտ են հոգնում են և ի վիճակի չեն լինում այլևս  շարժվել: Կամ նրանք շատ չեն զբոսնում, որովհետև նույն ձեռքերը հոգնելու խնդիր կա, անվասայլակը հրելուց հոգնում են և իրենք և ուղեկցողները, իսկ շարժիչը նրանց համար հաճելի զբոսանք կապահովի»:

Էլեկտրական շարժիչից օգտվող անձինք նշեցին՝ էլեկտրական կցորդիչը ավելի լայն հնարավորություն է տալիս առանց խոչընդոտի վարել անվասայլակը, բարձրանալ թեքահարտակով, մեծ ուժ և ջանք չի պահանջում ինչպես սովորական անվասայլակները:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբ երաժիշտները, անվասայլակով անցնելով Ազատության հրապարակից մինչև Կոմիտասի պուրակ, հանդիպեցին բազմաթիվ խնդիրների՝ սկսած թեքահարթակների բացակայությունից մինչև փողոցն անցնելը: Հետաքրքրիր էր նաև անցորդների արձագանքը, ովքեր հաշմանդամության սայլակին նստած անձանց նայում էին կամ  խղճահարություն կամ կարեկցանք արտահայտող   դեմքի  արտահատությամբ: Անցորդները երբեմն  չէին պատկերացնում, որ դա իրազեկման արշավ է: Նրանցից ոմանք, օրինակ, մեզնից հետաքրքրվում էին՝ ինչ ֆիլմ է նկարահանվում և ինչի մասին է:

191475149_992819931545906_6439943102659376271_n.jpg (448 KB)

Ֆլեշմոբի վերջում   հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին իրազեկող արշավի անդամները կարծիքներ փոխոնակեցին: Ընդգծեցին՝  հաշմանդամություն ունեցող անձինք Երևանի փողոցներում հանդիպում են բազմաթիվ դժվարությունների և խոչընդոտների, բացի դրանից դժվարությունները կապված են ինչպես փողոցների, այնպես էլ ֆիզիկական խնդիրների հետ:

 Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2184 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ