Դատախազը պահանջեց Գյումրիում մանկահասակ երեխային սպանելու մեջ մեղադրվող մորը դատապարտել 11 տարվա ազատազրկման

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը: 

Գործով ամբաստանյալի աթոռին է երեխայի 20-ամյա մայրը:

Այսօրվա նիստին հրապարակվեցին գործով վկաների ինչպես դատաքննության, այնպես էլ  նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Մեղադրող դատախազ Արտյոմ Ավետիսյանը ընթերցեց ամբաստանյալի նախաքննական  ցուցմունքը: «Ցուցմունքներից ակնհայտ է, որ մայրը սպանել է իր մակահասակ, անօգնական դստերը՝ ոտնձգություն է կատարել իր երեխայի կյանքի նկատմամբ՝ առանց  խղճի խայթ զգալու: Դրա մասին է վկայում  այն հանգամանքը, որ երեխային աղբամանի մեջ դնելուց հետո, լսվել է լացի ձայնը, սակայն, նույնիսկ դա հետ չի պահել վերջինիս այդ հանցավոր արարքը կատարելուց: Ավելին, անտեսելով դա, հեռացել է՝ ինչը դուրս է մարդկային բանականությունից:

Ըստ մեղադրողի ճառի՝ Անի Մինասյանը, նախաքննության ընթացքում, իր կողմից կատարած առանձնակի ծանր հանցագործությունը արդարացնելու համար նշել է, որ այդ քայլը կատարել  է, քանի որ ունեցել է ֆինանսական խնդիրներ և չի կարողացել երեխային պատշաճ խնամել»,-նշեց դատախազը: «Անի Մինասյանը՝ մայր լինելով, երեխայի նկատմամբ չի դրսևորել գորովանք, կարեկցանք, այլ փորձել է իր խնդիրները լուծել երեխային սպանելով: ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն),  նախատեսվող արարաքը նույն օրենսգրքի 19 հոդվածի համաձայն համարվում է առանձնապես ծանր հանցագործություն, որի  համար,  որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 8-ից 15 տարի ժամկետով:

Դատախազի խոսքով՝ Անի Մինասյանի դեպքում, պատիժն ու պատասխանատվությունը  մեղմացնող հանգամանքները բացակայում են. Վերջինս՝ թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում կատարվածի համար զղջալու գեթ մեկ նշույլ անգամ չի  արտաբերել, իսկ որպես ծանրացնող հանգամանք կարելի է մատնանշել, որ վերջինս  հանցանք է կատարել մանկահասակ երեխայի նկատմամբ, ով գտնվել է անպաշտպան և անօգնական վիճակում»,- հավելեց մեղադրողը:

Այսպիսով դատախազ Արտյոմ Ավետիսյանը դատարանին խնդրեց 20-ամյա Անի Մինասյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով սպանության համար:

Պաշտպանական կողմը ճառի համար ժամանակ խնդրեց։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 23-ին:

Հիշեցնենք, որ մանկահասակ երեխայի դին հայտնաբերվել էր 2019 թվականի օգոստոսի 31-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 23:30-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, 20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու  դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46112 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը