Նոր ներդրումային նախագիծ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում

Մայիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնք՝ ծանոթանալու «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» կողմից իրականացվող «Գագարին նախագծի» մանրամասներին։

Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանը և նախարարության այլ աշխատակիցներ։ Հանդիպման ընթացքում «ԴԱՐ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը ներկայացրել է նախորդ տարիներին հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև նախագծի շրջանակում նախատեսվող միջոցառումների ժամանակացույցն ու դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը նոր հնարավորություններ են ստեղծում ոչ միայն զբոսաշրջային հնարավորությունները զարգացնելու համար, այլև նպաստում են գյուղական համայնքների բնակիչների կյանքի որակի բարելավմանը։

«Կարևոր է, որ լինի որակյալ ծրագիր և այդ ծրագիրն իրագործող, իսկ նախարարությունն իր կողմից կանի հնարավորինը այն կյանքի կոչելու համար», - նշել է նա։

«Գագարին նախագիծն» ուղղված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Այն նպատակ ունի ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։ Համախմբելով թիրախային համայնքների բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի և համաներդրողների՝ նախագիծը կուրվագծի համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել, որը կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսևորմանը։

«Գագարին նախագծի» շրջանակում իրականցվող պիլոտային նախագծերից մեկը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի կենտրոնի վերակառուցումն է։ Հաշվի առնելով, որ Ծաղկունք համայնքը վերջին մի քանի տարիներին հանդիսանում է ներքին և արտաքին զբոսաշրջիկների գրավչության վայր, «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամը» Ծաղկունքի կենտրոնի վերակառուցմամբ նախատեսում է հիմնանորոգել Հրազդան-Սևան Հ29 հանրապետական նշանակության ճանապարհի գյուղամիջյան հատվածը՝ գյուղի կենտրոնի հատվածում՝ ձևավորելով գյուղական յուրահատուկ հրապարակ։ Ճանապարհի կառուցմանը զուգընթաց փոխվելու են նաև անհրաժեշտ ստորգետնյա ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով ապագա հեռանկարային զարգացման հնարավորությունները։ Նախատեսվում է նաև առկա պուրակի բարեկարգում, ինչպես նաև նոր զբոսայգու կառուցում և կանաչապատում։ Նոր զբոսայգու հողատարածքը, որը պատկանում է Հիմնադրամին, փոխանցվելու է Ծաղկունք համայնքին: Գյուղի կենտրոնում նախատեսվում է նաև զբոսաշրջային տեղեկատվական-կենտրոնի, համատեղ աշխատանքային հարթակի (co-working space) և համայնքային հավաքատեղիի (վարսավիրանոց, խանութ-սրճարան, մեծահասակների խաղասրահ) կառուցում։

Ծրագրի շրջանակում մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը եղել է Ծաղկունք համայնքի կենտրոնական հատվածում գտնվող վերակառուցված և տուրիստական գրավչության վերափոխված 19-րդ դարի գլխատանը, նորակառույց հյուրատներում և Սբ․ Սարգիս եկեղեցում, որին տանող ճանապարհը նույնպես վերանորոգվել է Հիմնադրամի կողմից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3112 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը