Երևան
12 °C
Երկնիշ տնտեսական աճ էիք խոստացել, սակայն այս պահին երկնիշ աճ միայն գներն են գրանցում: Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին:
«Ի՞նչ է անում Կառավարությունը՝ գնաճը զսպելու համար: Երեկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացել է: Դրա հետևանքով մենք կարող ենք արձանագրել, որ վարկերը կարող են ավելի թանկանալ, եւ այն թանկացման տոկոսը ապրանքների մեջ է ներառվելու, բերելու է լրացուցիչ թանկացումների»,- ասաց Սիմոնյանը:
Արձագանքելով Վահան Քերոբյանն ասաց, որ, ՀՀ Սահմանադրության համաձայն, գնաճի եւ գների կայունության պատասխանատուն Կենտրոնական բանկն է:
«Բայց մենք, իհարկե, շատ անհանգիստ ենք գների աճով: Էկոնոմիկայի նախարարությունը շատ սերտ համագործակցությամբ աշխատում է ԿԲ-ի հետ, որպեսզի ոչ միայն դրամավարկային գործիքների միջոցով գնաճը զսպենք, այլեւ տնտեսական միջոցառումների միջոցով: Ինչպես վերջերս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարեց, մենք շուտով կվերադառնանք նախատեսված գնաճի միջակայք, այն է՝ 4 պլյուս-մինուս 1.5 տոկոս»,- ասաց Վահան Քերոբյանը:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ այս ապրիլին 6.2 տոկոս գնաճ է եղել, որը երկնիշ չէ. «Մենք, իհարկե, շատ անհանգիստ ենք եւ աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերադարձնենք իր շեմին: Այս տարի շատ բարձր գնաճ է ամբողջ աշխարհում: Թուրքիայում մարտի գնաճը եղել է 15 տոկոսից ավելի: ԱՄՆ-ում, Եվրոպայում կա մեծ գնաճ, եւ մեծ ընկերությունները հայտարարել են, որ բարձրացնելու են գները: Մենք չենք պատրաստվում սպասել, թե ինչ կկատարվի եւ պրոակտիվ գործողություններով զսպում ենք գնաճը»:
Խոսելով տնտեսական աճի մասին՝ Քերոբյանն ասաց, որ երեկ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենց նախնական կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ հոռետեսական են եղել, եւ տնտեսությունն իրեն ավելի լավ է պահում, քան նրանց կանխատեսումները:
«Ես կարող եմ իսկապես խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մենք մեր երկնիշ տնտեսական աճը կկատարենք»,- նշեց նա:
Ի պատասխան՝ Կարեն Սիմոնյանն ասաց, որ քաղաքացու գրպանի վրա աճում է ավելի շատ, քան այդ 6.2 տոկոսն գնաճն է: Նա հետաքրքրվեց՝ կա՞ն այլ խնդիրներ, անբարեխիղճ տնտեսվարողներ:
Քերոբյանն ընդգծեց, որ, ինչքանով տեղյակ է, սպառման զամբյուղի մեջ ընդգրկված են առաջին անհրաժեշտության ապրանքները. «Որոշ ապրանքների հարցում գուցե ունենք երկնիշ գնաճ, նույնիսկ կարող է 30-40 տոկոս հասնել դա: Բայց դա Հայաստանի ներքին իրավիճակից չէ կախված: Տարբեր ապրանքային խմբերի վերաբերյալ շուկաներում լինում են վայրիվերումներ: Մենք տնտեսական միջոցառումների միջոցով փորձում ենք կարգավորել գնաճը: Ինչ վերաբերում է հակամրցակցային պայմանավորվածություններին, դրա համար կա այլ մարմին՝ ՏՄՊՊՀ-ն, եւ ես ձեզ կխնդրեմ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել մեր գործընկեր Գեղամ Գեւորգյանին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT