Երևան
12 °C
3 օրից՝ մայիսի 3-ին Ազգային ժողովում տեղի կունենա վարչապետի ընտրության հարցի քննարկում: Եթե պահպանվեն քաղաքական պայմանավորվածությունները, ապա ԱԺ-ն վարչապետ չի ընտրի:
Սա նշանակում է, որ գնալով մոտենում ենք խորհրդարանի լուծարմանը եւ արտահերթ ընտրությունների փուլին: Իսկ որքան մոտենում ենք, այնքան ավելի հստակ է ուրվագծվում այն ընտրապայքարը, որին ականատես ենք լինելու շուտով: Երեկ հայտնի դարձավ, որ 2018-ին համաժողովրդական շարժման միջոցով մերժված եւ իշխանությունից հեռացված իշխանությունը՝ ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին, եվ ոչ ավել, ոչ պակաս՝ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքի» հետ միասին: Մամուլում տեղեկություններ կան նաեւ, որ ընտրություններին մասնակցելու է Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՅԴ-ի ու մեկ այլ ուժի հետ դաշինքով: Չնայած նախկինների այս ակտիվացմանը՝ ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ բոլորովին վերջերս ստեղծված կուսակցություններ:
Քաղաքական ուժերի շանսերի մասին զրուցել ենք քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի հետ.
- Պարոն Խաչատրյան, հունիսի 20-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ նշմարվում են առաջին դաշինքները: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն ու «Հայրենիքը» որոշել են միասին մասնակցել ընտրություններին: Խնդրում եմ ձեր կարծիքն այս մասին՝ մանավանդ որ Վանեցյանը մեկ տարի առաջ մերժում էր նախկինների վերադարձը՝ ասելով, որ դա ինքը թույլ չի տա, իսկ Սերժ Սարգսյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում բացառել էր այս իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցությունը:
- Ամեն ինչ բացահայտ է, կարծում եմ մեկնաբանելու շատ բան չկա: Կարելի է ասել, որ Վանեցյանը բացահայտվեց:
- Ինչպե՞ս եք գնահատում այս դաշինքի շանսերը, կանցնե՞ն խորհրդարան:
- Ի սկզբանե համարում եմ տապալված այս դաշինքը: Ես կարծում եմ, որ չափազանց քիչ ժամանակ է անցել, որ հանրությունը մոռանա, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀԿ-ն եւ առավել եւս թարմ է հանրության հիշողությունը Վանեցյանի մասին, որի վերաբերյալ դուք կարծեմ ակնարկեցիք որոշ երեւույթներ: Այնպես որ չեմ կարծում, որ այս միությունը վստահություն կներշնչի հասարակության մոտ:
- Այդ դեպքում, ինչո՞ւ, օրինակ, Սերժ Սարգսյանը որոշեց մասնակցել ընտրություններին:
- Ակնհայտ է, որ այն բոլոր անձերն ու քաղաքական ուժերը, որոնք մեր ենթադրությամբ ձգտում են ռեւանշի՝ այսինքն հին համակարգը վերականգնելու, նրանք գործելու են լայն ճակատով եւ չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանից իշխանությունը վերցնելն է, զավթելը: Հետեւաբար նրանք լայն ճակատով նախապատրաստվում են նաեւ կեղծիքների, շատ մասնակիցներով ենթադրում են ունենալ շատ հանձնաժողովի անդամներ, շատ վերահսկողներ, բայց այդ ամենի նպատակը կեղծելն է, ոչ թե արդար արդյունք ունենալը: Նրանք ուզում են վերջ տալ ժողովրդի իշխանությանը Հայաստանում եւ նորից վերադառնալ ամենաթողությանը:
- Բայց գեղեցիկ խոստումներ են հնչում՝ տնտեսությունը վերականգնելու, բանակը վերազինելու մասին:
- Նրանք գիտեն՝ ինչպես մանիպուլացնել: Տեսեք, նրանք երբեք չեն ասում, որ իշխանության են գալիս դատական համակարգը բարելավելու, որն ակնհայտորեն այսօր անկախ չէ, չեն ասում, որ Մարտի 1-ը բացահայտելու են, որը 10 տարում չարեցին... Նրանք նույնիսկ աչք են փակում վերջին 3 տարում խոսքի ազատության այն առաջընթացի վրա, ինչպիսին մենք երբեք չենք ունեցել, չեն խոստովանում, որ Հայաստանում ակնհայտորեն համակարգված կոռուպցիան վերացել է, չեն ասում, որ երբեք իշխանությունը այսքան թափանցիկ չի եղել:
Ստացվում է, որ այս 3 տարիների ընթացքում այն հաջողությունները, որոնք թվում էին անհնար Հայաստանում, եւ դարձել են իրականություն, չեն նկատում, որովհետեւ ուզում են վերացնել դա:
Բայց նրանք որեւէ հաջողություն չեն ունենա, որովհետեւ թեեւ թվում է, թե շատ են իրենց սատարողները, բայց իրականում նրանք ներկայացնում են հասարակության մի փոքր թեւի շահերը, որը շահագրգռված է ապրել զոռբայությամբ, ունենալ պաշտոններ: Լայն աջակցություն չեն ունեցել ու չունեն: Եվ նրանց հաշվարկը, որ ինչ-որ մարդիկ հիասթափվել են Նիկոլ Փաշինյանից, սխալ է: Նիկոլ Փաշինյանից հիասթափվածները փնտրելու են Նիկոլ Փաշինյանի ավելի լավ տեսակը, ոչ թե նրա հակապատկերը: Եվ այդ տեսակը նշմարվում է քաղաքական դաշտում, կան նոր ձեւավորվող ուժեր, որոնք ռեւանշիստների համար անսպասելիորեն կստանան լուրջ հավանություն եւ մենք կունենանք խորհրդարանում իրար լրացնող իշխանություն եւ ընդդիմություն:
- Անուններ կարո՞ղ եք տալ նոր ձեւավորվող ուժերից, որոնք նման հավակնություն ունեն ըստ ձեզ:
- Օրինակ ես կարծում եմ, այդ ուժերից է Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետություն»-ը, Դավիթ Սանասարյանի, Նորայր Նորիկյանի կուսակցությունները, Լեւոն Շիրինյանի կուսակցությունը, «Քաղաքացու որոշումը», եթե մասնակցի, ինչ-որ տեղ նաեւ Արամ Սարգսյանի կուսակցությունը: Կարծում եմ, որ նրանք պետք է դաշինք կազմեն եւ պայքարեն խորհրդարան գնալու համար: Մենք պետք է խորհրդարանում ունենանք միմյանց լրացնող, ոչ թե միմյանց բացառող, հոշոտող քաղաքական ուժեր: Իշխանություն, ընդդիմություն, բոլորի նպատակը նույնը պետք է լինի, տարբեր պետք է լինեն միայն խնդիրների լուծման ձեւերը: Ժամանակի մեջ նրանք կարող են իրար փոխարինել, նայած ում լուծումն է ավելի լավը:
Եթե այս տեսանկյունից ենք նայում, ապա սա գործող իշխանության ամենամեծ ձեռքբերումն է, որ ստեղծվել են այս ուժերը: Ի տարբերություն նախորդ քաղաքական ուժերի՝ այս իշխանությունը իր քաղաքական հաճախորդներին չստեղծեց: Դա մի այլանդակ երեւույթ էր եւ ընտրողին խաբելու ամենազազրելի ձեւը, երբ որ մարդիկ հանդես էին գալիս որպես ընդդիմություն հասարակության աչքերին, հետո խորհրդարանում միանում էին իշխանությանը եւ սկսում արհամարհել հասարակության շահերը:
2,5 տարում քաղաքական դաշտում նշմարվեցին նոր որակի քաղաքական ուժեր, որոնք առաջներում ասպարեզ չէին գալիս, որովհետեւ չէին կարող. խանձարուրում խեղդվում էին: Այսինքն եթե մենք ուզում ենք ավելի լավ իշխանություն, քան այսօր ունենք, այս իշխանությունը պետք է պահենք: Սա է այսօրվա առանձնահատկությունը: Այսօրվա իշխանությանը պահում ենք, այն ունենում է ադեկվադ ընդդիմություն, որը սկսում է զարգացնել հասարակությունը եւ պետությունը զարգանում է, կամ մենք այս զգացմունքների ֆոնի վրա այս մարդակերներին բերում ենք իշխանության: Այնպես որ այս ընտրությունները ամենակարեւորը կլինեն Հայաստանի զարգացման հեռանկարը որոշելու հարցում, որովհետեւ շատ կարեւոր է ոչ թե ինչպիսի իշխանություն կունենանք, այլ նաեւ ինչպիսի ընդդիմություն:
- Այդ առումով բացառո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն, օրինակ, որ սատարում է Քոչարյանին, կարող է լինել խորհրդարանական ընդդիմություն:
- Դաշնակցությունը հարյուրքանի տարվա կուսակցություն է, վերջին 20 տարում եղել է իշխանության եւ այսօր վարչապետի թեկնածու իր քաղաքական ուժի ներսում չունի: Դրանից ավելի լավ գնահատական վատ վիճակի մասին լինո՞ւմ է: Դա ուժ չէ, դա իշխանությունը չարաշահելուն միտված խմբավորում է:
- Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չմիացավ Քոչարյանին:
- Դա հերթական հնարքն է՝ խաբել հասարակությանը: Նրանց միջեւ ոչ մի տարբերություն չկա: Նրանց համար այսօր էականը նոր քաղաքական սերնդին քաղաքական ասպարեզից դուրս շպրտելն է, մնացածը հեշտ է, կպայմանավորվեն: Էս մարդկանց էությունը հո 3 տարում չի՞ փոխվել, նրանք դարձյալ առաջնորդվում են «ամեն ինչ փողն է որոշում» սկզբունքով: Բայց շատերը այս ամենը լավ գիտեն: Չեմ պատկերացնում որեւէ մարդու, որը իրեն քիչ թե շատ հարգում է եւ մտահոգված է իր զավակի ապագայով, եւ գնա քվեարկի մի ուժի, որը իշխանության է բերելու Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին: Էդ մարդը ինչքա՞ն պիտի արժանապատվությունը կորցրած լինի, որ իրեն թույլ տա նման քվեարկություն:
- Կարող ենք ենթադրել ձեր խոսքերից, որ անհավանական եք համարում Քոչարյանի կողմից իշխանությունը վերցնելը: Իսկ խորհրդարանում հայտնվե՞լը:
- Դա արդեն կարելի է եւ չբացառել: Իմ խորին համոզմամբ նրանք կարող են այնպես մանիպուլյատիվ քաղաքականություն վարել, որ հասարակության այս կամ այն շերտին մոլորության մեջ գցեն: Դրանք մոտ ապագայում կլինեն հիասթափված ընտրողներ:
- Գալով գործող խորհրդարանական ընդիմությանը: Ինչպե՞ս եք գնահատում ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի շանսերը: Երկուսն էլ գնում են հաղթելու եւ վարչապետ ընտրելու:
- Չեմ կարծում, որ ԼՀԿ-ն որեւէ շանս ունի ընտրվելու, որովհետեւ խորհրդարան եկավ որպես նոր գաղափարներին աջակցող քաղաքակն ուժ եւ ամեն ինչ արեց, որ այդ նոր գաղափարները իշխող քաղաքական ուժը չիրականացնի: Իհարկե դա չի արդարացնում իշխող ուժի վրիպումները, բայց ակնհայտորեն նրանք ոչ թե լրացնում էին իշխող ուժին, այլ տորպեդահարում վերջինիս գործողությունները՝ միտված ապագայի խնդիրների լուծմանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, այստեղ իներցիայով աշխատում է Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը: Նկատի ունենալով նյութական հնարավորությունը՝ հնարավոր է մարդիկ դեռ քվեարկեն, բայց չեմ կարծում, որ նրանք կունենան այն հաջողությունը, ինչ 2018-ին: Ենթադրում եմ ավելի շատ նախապատվություն կտան նոր մտածողությանը, քան զոռբայությանը եւ մանիպուլյատիվ քաղաքականություն վարող թայֆաներին, որոնց համար իշխանությունը հարստանալու միջոց է:
- Եվ վերջում, պարոն Խաչատրյան, խնդրում են ասել՝ ինչպե՞ս եք գնահատում «Քաղաքացիական պայմանագրի» շանսերը:
- Այդ ուժն, իմ կարծիքով կունենա ազդեցիկ մեծամասնություն: Նախ, բավականին լուրջ փոփոխություններ են մտցրել հանրային, տնտեսական կյանքում, որոնք այս պատերազմը, համավարակը թույլ չի տալիս կարեւորելու: Իրենք ավելի լավ են հասկանում՝ ինչը չեն արել եւ ինչպես պետք է անեն: Այդ առումով նրանք կարծում եմ վստահություն կստանան եւ կստանան նաեւ հասարակական պատվեր՝ գործելու ավելի վճռական ու համարձակ: Ասել, որ նրանք չեն սխալվել, չեն վրիպել՝ սուտ կլինի, բայց այդ սխալների հիմնական մասը եկել է անփորձությունից: Բայց էս երեք տարում մեր աչքի առջեւ էդ մարդիկ աճում են եւ փորձ են ձեռք բերում եւ ավելի շրջահայաց ու համարձակ են դառնում: Կարծում եմ շատ վճռական քայլեր են անելու ընտրություններից հետո եւ շատերին հաճելիորեն կզարմացնեն:
Նրանց հաղթանակը ընտրություններում կլինի ամենալավ գրավականը, որ մենք հետագայում կունենանք ավելի զարգացած, ավելի հասուն քաղաքական ուժեր, դեմքեր, կձեւավորենք քաղաքական մրցակցային դաշտ՝ առանց հաճախորդների: Ռեւանշիստների համար մրցակցային դաշտը գերեզմանի նման մի բան է: Նրանք ամեն ինչ անում էին մրցակցային դաշտը վերացնելու: Այս քաղաքական ուժը 3 տարի ամեն ինչ արեց, որ մրցակցային դաշտ առաջանա, սա ամենակարեւոր նվաճումն է իրենց:
Իհարկե, հեշտ է կողքից քննադատելը, ասելը ուսապարկեր, բայց բոլոր փորձերը՝ նրանց ներկայացնել ուսապարկ, դատապարտված են անհաջողության, որովհետեւ այնտեղ ուսապարկ չկա, ուսապարկերը դուրս եկան այդ խմբակցությունից, չդիմացան: Այ դրանք ուսապարկեր էին, որ թռան «Իմ քայլից»՝ մտածելով, որ հեռանկար չունեն: Հիմա կթարմանա «Քաղաքացիական պայմանագրի» ցանկը, այդ մարդիկ չեն լինի: Այնպես որ շատ հետաքրքիր ընտրություններ են լինելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT