Երևան
12 °C
Ախուրյանի ջրամբարում քիչ ջուր է ամբարվել: Նախորդ տարվա համեմատ ջրամբարը մոտ 100 մլն խմ մետր պակաս լցվածություն ունի:
Պատճառը մեկն է. Թուրքիայի տարածքից ջուր չի գալիս: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:
«Թուրքիայի կողմից ջուր չի գալիս, ջրամբարներ են կառուցում: Իրենք իրենց ջուրը կօգտագործեն, էլ չի գա մեզ: Մեր գետի ջուրը լրիվ լցվում է Ախուրյանի ջրամբար, էնտեղից էլ հավասար օգտագործվում է»,-ասաց Նալբանդյանը:
Այս ջրամբարից Շիրակի մարզը ոռոգման ջուր չի օգտագործում: Ախուրյանի ջրամբարը հիմնականում Արարատյան դաշտավայրն է սնում: Ջրամբարները, որոնք ապահովում են Շիրակի մարզի ոռոգումն, այս տարի բավարար չափով ջուր են կուտակել: Նախորդ սակավաջուր տարվա համեմատությամբ հիմա մի բան էլ ավելի է ամբարվել: Խնդիրներ կան, սակայն մարզի ոռոգման ծանրությունն իր վրա վերցնող Կառնուտի ջրամբարում:
Գրեթե ամեն տարի Կառնուտի ջրամբարի հետ կապված մտավախոթյուն է առաջանում: Շիրակի մարզպետարանի գյուղբաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը մանրամասնում է, պատճառը դեռ ԽՍՀՄ տարիներից եկող նախկին Լենգեսի ՀԷԿ-ի հետ կնքված պայմանագիրն է: ՀԷԿ-ն այսօր կոչվում է Կապսի, գործում է նույն պայմաններով, ինչը տասնամյակներ առաջ է ամրագրվել: Պայմանագիրը, սակայն, ըստ Նալբանդյանի, բացթողումներ ունի:
«Պայմանագրի մեջ օր ու ժամկետ չկա գրված: Ընդամենը գրված է ոռոգման ժամանակահատված: Այսինքն՝ ոռոգման սեզոնին նոր պետք է ջուր տա ՀԷԿ-ը: Իսկ էդ ՀԷԿ-ի տերը լավ խորամանկ է էլի, երբ հարմար է իրեն, ասում է դեռ ժամանակը չէ: ՀԷԿ-ի հետ խնդիր կա, բոլորն էլ տեղյակ են:
Էդ պայմանագիրը սովետից է եկել, ուղղակի ղեկավար կա ոռոգման սեզոնը հենց գարունը կհասկնա, ղեկավար կա, երբ կարտոֆիլի ջուր ուզին, էդ ժամանակ կհասկնա: Էդ է խնդիրը:
Շիրակի մայր ջրանցքի սկզբնամասում ջուրը բաժանվում է: ՀԷԿ-ին մի հատ կանալ կար ու մնացախը Շիրկանալ է լցվում: Իսկ հիմա Շիրկանալը լրիվ փակ և ՀԷԿ-ին կերտա ջուրը մինչև ոռոգման սեզոնի սկսվելը»,-մանրամասնում է պատասխանատուն:
ՀԷԿ-ի պատասխանատուն մեզ հետ զրույցում շեշտեց, որ իրենք որևէ խախտում չեն անում, ինչ սահմանված է ունեցած պայմանագրով, կատարում են:
«ՀԷԿ-ն օրենքով աշխատում է, ամեն մի կայան ունի իր ջրային ռեսուրսը: Լիցենզավորված է, ոչ մի խախտում չկա: Ես չգիտեմ ինչի եք զբաղվում դուք էդ հարցերով, ոչ մի թեմա չկա դրա հետ կապված»,-ասաց ՀԷԿ-ի պատասխանատուն՝ տիկին Նառան:
Հիմա դեռ Շիրակում ոռոգման սեզոնը չէ, սակայն պատասխանատուները չանհանգստանալ չեն կարող: Կառնուտի ջրամբարից են սնվում Ախուրյանի հարթավայրը, Ազատան, Արևիկ, Բայանդուր, Երազգավորս, Այգաբաց համայնքները, պոմպակայանով Մեղրաշենն է ջուր ստանում: Մարզի բերրի հողերի ընդհանուր ցանքը ոռոգվում է Կառնուտի ջրամբարից:
«Կոմիտեից ասում են՝ խնդիր չկա, երբ պետք եղավ, ջուրը կդարձնենք, բայց մենք մտավախություն ունինք, որ կարող է չկուտակվի շատ ջուր ու խնդիր ունենանք: Կարող է եղանակը միանգամից տաքանա ու մայիսի 10-ից էլ ոռոգման ջուր պետք գա»,-ասում է մարզպետարանի պատասխանատուն:
Մյուս ջրամբարներում խնդիրներ չկան, անգամ Արփին է իրեն արդարացրել: Տեղումները շատ են եղել, նախորդ տարվա բաց թողնված ջրի քանակը գրեթե լրացվել է: Բայց մարզի բոլոր ջրամբարները մեկ ընդհանուր խնդիր ունեն: Տասնամյակներ շարունակ Սառնաղբյուրի, Վարդաքարի, Կառնուտի ջրամբարների պատվարների ամրացում չի եղել, վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Սրանով էլ բացատրվում է առկա ջրի կորուստները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT