«Գրականություն» առարկայի անվան մեջ «հայ» բառը կավելացվի, իսկ «եկեղեցու պատմությունը» առանձին նախատեսվում է ավագ դպրոցում

Հանրակրթության պետական նոր չափորոշիչը վերջին մեկ տարում հանրության մի հատվածի քննարկումների ու բողոքների կիզակետում էր: Քննադատություններն առավելապես կապված էին «Հայ գրականություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների հետ:

Շատերին զայրացրեց առաջարկվող այն տարբերակը, ըստ որի՝ «Հայ գրականություն» առարկայի դասագրքի անվանումից հանվում է «հայ» բառը (այն պատճառաբանությամբ, որ հայ գրականությունը համաշխարհային գրականության մաս է կազմում, եւ առարկայի շրջանակում երեխաներն ուսումնասիրելու են նաեւ համաշխարհային գրականություն)։ Ոմանց, հատկապես, եկեղեցականների կողմից էլ վրդովմունքի պատճառ դարձավ Հայ եկեղեցու պատմությունն այլևս որպես առանձին առարկա չդասավանդվելու հեռանկարը:

Թեեւ առարկայական չափորոշիչները դեռ հաստատված չեն, «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ գրականության չափորոշչում նախատեսում են ավելացնել «հայ» բառը, որից հետո վերջ կտրվեն ավելորդ խոսակցություններին:

«Չափորոշիչների մասով շատ էր խոսվում, գոյություն չունեցող մեղադրանքեր էին հնչում, մասնավորապես, օրինակ՝ հայ գրականություն առարկայի անվան մեջ «հայ» բառի բացակայությունը մեկնաբանվում էր ամենաֆանտաստիկ ենթադրություններով: Չեմ ուզում կրկնվել, նույնիսկ ցիտել, որովհետեւ դա մտացածին էր: Մենք ուղղակի «հայ» բառը ավելացնում ենք եւ որեւիցե խնդիր չկա: Այնտեղ լրիվ ուրիշ դրդապատճառներ կային գրականություն անվանման հետ կապված, սակայն որեւիցե նման  թաքնված միտումներ, թաքնված ուժեր, տիեզերական ինչ-որ բաներ գոյություն չունեն, ամեն ինչ պրակտիկ դաշտում է, ամեն ինչ բաց է, եւ որեւիցե խնդիր չկա»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով հայոց եկեղեցու պատմությանը՝ նախարարը նշեց, որ առարկան կմնա ավագ դպրոցում՝ հավանաբար «կրոնի եւ հայ եկեղեցու պատմություն» անվանումով՝ խտացված ժամաքանակով: Ինչ վերաբերում է 5-9-րդ դասարաններին, այստեղ առարկան կլինի ինտեգրված՝ «հայրենագիտություն» հանրակրթական բնագավառում:

Հիշեցնենք, որ հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում են 7 ուսումնական բնագավառներ. «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Հանրակրթության պետական չափորոշիչով պետությունը պարտադիր ուսուցման համար սահմանում է հիմնական հետևյալ առարկաները. «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Օտար լեզու»: 

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13881 դիտում

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը