Երևան
12 °C
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) տարածաշրջանային տնօրեն Թոբիաս Մյունխմայերին։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արման Վերմիշյանը։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունելով հյուրերին՝ նախ շնորհավորել է պարոն Մյունխմայերին Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) տարածաշրջանային տնօրենի պաշտոնում նշանակման առիթով։Ապա արձանագրել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի, և իր՝ նախարարի պաշտոնում նշանակումից ի վեր ևս, մեկնարկել են համատեղ իրականացվող մի շարք կարևոր ծրագրեր։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ CNF-ի օժանդակությամբ համատեղ ծրագրեր են իրականացվում, ակնառու է կառավարման արդյունավետության բարձրացումը, սոցիալական և այլ բաղադրիչների օգտավետ ներդրումը։
Նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում երկկողմ հարաբերությունների խորացմանը, և համագործակցության մակարդակի ավելի բարձր նիշ կսահմանվի։
Նախարարը նաև հեռանկարային է համարել և իր պատրաստակամությունը հայտնել Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող մյուս համակարգային կառույցների հետ էլ համագործակցության նոր ծրագրեր ներգրավել։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պարոն Մյունխմայերն իր հերթին ընդգծել է, որ պաշտոնավարման առաջին իսկ շաբաթներից նկատել է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի համար կարևոր ռազմավարական գործընկեր է, և որ ոլորտում արդեն իսկ նկատելի են մի շարք բարեփոխումներ, մասնավորապես ծառահատումների քանակի նվազում և արգելավայրերի պահպանության ռեժիմի բարելավում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Նախարարը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ծրագրերը, որոնք այժմ ակտիվ ընթացքի մեջ են։
Նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանն իր գոհունակությունն է հայտնել Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Ա․Վերմիշյանին՝ համակարգված և ինստիտուցիոնալ աշխատանքի համար։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Պետրոսյանը գործընկերներին վստահեցրել է, որ Շրջակա մջավայրի նախարարությունը կանի ամեն հնարավորը՝ ակտիվ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունների համար, և իր անունից պատրաստակամություն է հայտնել օժանդակել հիմնադրամին նաև ՀՀ կառավարության այլ գերատեսչությունների հետ անխափան փոխգործակցության հարցում և օգնել հարթել բոլոր տեսակի խնդրահարույց խութերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT