Երևան
12 °C
Չնայած Հանրապետության նախագահի կողմից «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների» չստորագրմանը, իշխանությունները կհասցնեն առաջիկա արտահերթ ընտրությունները կազմակերպել այդ փոփոխությունների հիման վրա, ասել է թե՝ առանց ռեյտինգային ընտրակարգի, միայն համամասնական ցուցակներով:
Երեկ ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ընտրական փորձագետ Դանիել Իոաննիսյանը: Համադրելով ժամկետները՝ վերջինս ասաց, որ եթե նախագահը չի ստորագրում օրենքը, ընդունումից 21 օր հետո այն կարող է ստորագրել ԱԺ նախագահը: «Հանրապետության նախագահը ստացել է «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը» ապրիլի 2-ին, 21 օրը լրանում է ապրիլի 23-ին: Այսինքն շատ շուտով արդեն Ազգային ժողովի նախագահը կստորագրի այդ փոփոխությունները, դրանք կմտնեն ուժի մեջ: Այլեւս անայլընտրանք է դառնում այն, որ գալիք Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով»,- ասաց Իոաննիսյանը:
Դրանց ուժի մեջ մտնելուց հետո հունիսին 20-ին սպասվող ընտրություններին քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում բացի կուսակցություններից ընտրողները կարող էին քվեարկել նաեւ իրենց տարածքում առաջադրված որեւէ թեկնածուի։
Դանիել Իոաննիսյանի համոզմամբ, սակայն, ժամկետների խնդիր կարող է առաջանալ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մեծ փաթեթի դեպքում: Այդ փաթեթում, ինչպես հայտնի է, ներառված է նաեւ անցողիկ շեմի փոփոխություն, բոնուսային համակարգի պարզեցում, կոալիցիաներ կազմելու դրույթների փոփոխում եւ այսպես շարունակ: Այս ամենի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունը հայցել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, եւ արձագանքը սպասվում է այսօր կամ վաղը:
«Եթե Ազգային ժողովը դրանք ընդունի ապրիլի 26-ին կամ 27-ին եւ նախագահը 21 օր սպասացնի, 22-րդ օրը իր չստորագրելու հիմքով Ազգային ժողովի նախագահը ստորագրի, դա համարյա կհասնի մայիսի 20-ի կողմերը, երբ որ արդեն ընտրություններ նշանակված կլինեն: Եվ ընտրությունների նշանակումից հետո չի կարող այլեւս օրենսգիրք փոխվել: Այս առումով շատ կարեւոր է, որ Հանրապետության նախագահը ստորագրի փոփոխությունները նախքան Ազգային ժողովի ընտրությունները նշանակվելը»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ այդ փաթեթում շատ կարեւոր կարգավորումներ կան, որոնք կնպաստեն, որ մենք ունենանք նախորդ ընտրությունների որակից դրական առումով տարբեր ընտրություններ:
Հավանաբար հաջորդ շաբաթ արդեն այդ մեծ փաթեթը քննարկման կդրվի ԱԺ-ում: Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է այս կարճ ժամանակահատվածում ընդունել նաեւ այդ փոփոխությունները, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց` հավանաբար արագացված ռեժիմով կքննարկեն առաջարկվող փոփոխությունները։ Սակայն նույնիսկ այդ պարագայում հնարավոր է որոշ դրույթներ չհասցնեն կիրառել սպասվող ընտրություններում:
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք նախատեսում էինք դա ապրիլի 13-ի լիագումար նիստին ընդունել, բայց ԸՕ փոփփոխությունների նախագծի նախագահի կողմից ստորագրված չլինելը ստիպեց մեզ հետաձգել դա»,- ասաց Դանիելյանը:
Հարցին՝ ընտրությունները չե՞ն հետաձգվի, Համազասպ Դանիելյանը պատասխանեց. «Ոչ, ամենեւին: Եթե կուզեք իմանալ, մենք այդ բաղադրիչը (ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը) մեծ փաթեթից առանձնացրեցինք՝ հենց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ռիսկ կա, որ նախագահը կարող է չստորագրել, որ բավարար ժամանակ լինի այն ուժի մեջ մտնելու համար: Միայն այդ մասը առանձնացրինք, որովհետեւ դրա սահմանադրականությունը վիճարկելու հնարավորություն չէր լինի, եւ նաեւ դա ավելի վաղ արեցինք որպես առանցքային խաղի կանոն, որպեսզի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը նախապես իմանան, թե ինչպես են այդ ընտրությունները անցկացվելու»:
Անհիմն եւ ոչ կառուցողական
Հանրապետության նախագահը, նախօրեին չստորագրելով ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները», եւ ընդգծելով, որ այն սահմանադրականության տեսանկյունից առերևույթ խնդրահարույց չէ, մի շարք դիտարկումներ էր արել: Իմքայլական Համազասպ Դանիելյանը, որ համակարգում էր այդ փոփոխությունները, երեկ լրագրողների հետ զրույցում անհիմն եւ ոչ կառուցողական համարեց դրանք: Ընդգծեց՝ Հանրապետության նախագահը դիտարկումներ անելու լիազորություն չունի, նա պետք է կամ ստորագրեր օրենքը կամ դիմեր ՍԴ:
Այնուհետեւ Դանիելյանը կետ առ կետ անդրադարձավ նախագահի դիտարկումներին: Խոսելով կոնկրետ այն դիտարկման մասին, ըստ որի Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում, պատգամավորը հիշեցրեց, որ նախագծի 4 համահեղինակներից երկուսը նախկինում ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» ցուցակով անցած պատգամավորներ են: «Պնդումը, թե սրան կողմ են միայն մեծամասնության ներկայացուցիչները, սխալ է: Ավելին՝ այս նախագիծը ստացել է զրո դեմ, զրո ձեռնպահ ձայներ, բոլորը կողմ են եղել, ովքեր քվեարկել են: Այսինքն այն խմբակցությունը, որ քննարկման ընթացքում մտահոգություններ է հայտնել նախագծի հետ կապված, անգամ իրենք դեմ չեն քվեարկել ինչ-ինչ պատճառներով. միգուցե չէին ուզում պատմության մեջ մնալ որպես ռեյտինգայինների փաստաթղթավորված պաշտպաններ»,- ասաց Դանիելյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ նախագահի մյուս դիտարկմանը, թե ԸՕ փոփոխություններին պետք է նախորդեին սահմանադրական փոփոխություններ: «Դեռ դեկտեմբերին առիթ եմ ունեցել անձամբ ՀՀ նախագահին ասելու, որ իրենց բոլոր մտահոգությունները, թե աշխատանքային կարգով, թե հրապարակավ պատրաստ ենք լսել և քննարկել: Մինչ այս պահը ստացել ենք ուղիղ զրո մտահոգություն ու դիտարկում»,- ընդգծեց նա:
Դիտարկումը, թե այս փոփոխությունները վտանգավոր են, քանի որ խորհրդարանական երկրի հետ կապված ռիսկեր է տեսնում, Համազասպ Դանիելյանի մոտ զարմանք է առաջացրել. «Որովհետև ընդամենը 3 տարի առաջ, երբ նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը, հետո իր երդմնակալության ժամանակ իր խոսքի մի զգալի մասը նվիրել էր նրան, թե ինչ ճիշտ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարման համակարգ ընտրելիս: Որեւէ մտահոգություն չեմ հիշում խորհրդարանական կառավարման հետ կապված»,- հիշեցրեց պատգամավորը:
Եվ վերջում, անդրադառնալով նախագահի այն մտահոգությանը, որ Վենետիկի հանձնաժողովի մոտեցմամբ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ, Դանիելյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերում շատ հստակ ֆիքսված է, որ այդ ժամկետների սահամանափակումը չի կարող դիտարկվել որպես խոչընդոտ ավելի լավ ընտրական կարգավորումներ ունենալու համար:
Լրագրողների հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորում նախագահի կողմից նման մոտեցումները, Դանիելյանը պատասխանեց՝ նախագահի ինստիտուտը ապաքաղաքական է, հետեւաբար չի կարող քաղաքական պատասխաններ տալ:
Դանիելյանը շեշտեց, որ Սահմանադրությունը նախագահի համար նախատեսում է շատ սահմանափակ լիազորություններ, որոնց մեջ չի մտնում օրենքները մեկնաբանելը. «Հստակ ֆիքսված է, որ եթե ԱԺ-ն ընդունում է օրենքներ, նախագահը այն ստորագրում է, եթե սահմանադրականության հետ կապված խնդիր է տեսնում, ուղարկում է ՍԴ, իսկ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի այս նախագծի հետ կապված սահմանադրականության խնդիր չկա: Դա նաև արտացոլված է իր հրապարակային հայտարարությունում: Իսկ ինչ-որ մեկնաբանություններ տալ, մտահոգություններ հայտնել, այդպիսի լիազորություններ սահմանադրությամբ նաատեսված չէ»,- ասաց պատգամավորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT