Խոշտանգման դեպքերով դատարան ուղարկվող քրեական գործերի թիվը 2 տարում կրկնակի ավելացել է. դատախազությունն ամփոփում է

2020թ.-ի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստվել է 47 նյութ, որը 17.5%-ով ավելի է 2019թ. համեմատ: Դրանց արդյունքում հարուցվել է 37 քրեական գործ, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է շուրջ 11%-ով:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոևր դատախազությունից՝ ներկայացնելով դեպքերի մասին ամփոփ տվյալներ: Դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. 

2020թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննված 6 քրեական գործ՝ 11 անձի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ, եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածով, 4-ը՝ 7 անձի վերաբերյալ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Պահպանվել է արդեն մի քանի տարի շարունակվող՝ նշված հանցակազմերով դատարան ուղարկվող ինչպես գործերի, այնպես է դրանցով քրեական հետապնդման ենթարկվող անձանց թվի ավելացման միտումը՝ վկայելով այս բնույթի հանցագործթյան դեպքերի արձանագրման, բացահայտման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվող քրեական քաղաքականության արդյունավետությունը: Համեմատության համար նշենք, որ 2019թ.-ին դատարան էր ուղարկվել 5 նման քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, իսկ 2018թ.-ին՝ 3 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ: 

Հանցագործության նման դեպքերով քիչ չեն անձանց կողմից իրավունքի չարաշահման դրսևորումները: Տարբեր հանցագործություններ կատարած անձինք մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով դիմում-բողոքներ են ներկայացնում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: 2020թ. խոշտանգման փաստով քննված քրեական գործերի նախաքննության արդյունքներով սուտ մատնության հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 

Դատարանում քննված մեկ քրեական գործով 1 պաշտոնատար անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: 

Այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարի հիմնական խնդիրներից մեկը մնում է կասկածյալների, մեղադրյալների հարցաքննությունների, նրանց մասնակցությամբ կատարվող քննչական այլ գործողությունների հազվադեպ տեսաձայնագրումը: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դեռևս 2017թ.-ի հունիսին ՀՀ դատախազության կողմից ՀՀ նախաքննական մարմինների ղեկավարներին ուղարկվել են հաղորդումներ՝ միջոցներ ձեռնարկելու քննչական պրակտիկայում կասկածյալների և մեղադրյալների հարցաքննությունների, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կատարվող այլ քննչական գործողությունների տեսագրումն ապահովելու ուղղությամբ՝ առնվազն այն դեպքերում, երբ կասկածյալը կամ մեղադրյալը չունի պաշտպան: 

Դատախազության նկատառումների հաշվառմամբ, նաև հիմք ընդունելով «ՀՀ ոստիկանության զարգացման 2020-2023 թվականների ռազմավարությունը»՝ Ոստիկանության մասին ՀՀ օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի՝ ոստիկանությունում խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի  հնարավոր դեպքերի նախականխման և բացառման նպատակով նախատեսվել է ոստիկանության ստորաբաժանումների շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Սահմանվել են տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահպանման կոնկրետ ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու կառուցակարգերը: 

Առանձին դեպքերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները համապատասխան մարմինների կողմից անհապաղ չեն ուղարկվում համապատասխան քննչական մարմնի քննարկմանը: Այդ պատճառով հետագայում քննության ընթացքում խոչընդոտներ են ստեղծվում օպերատիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման առումով, քանի որ հաճախ ենթադրյալ խոշտանգում կատարած անձինք համաձայնեցնում են իրենց ցուցմունքները: Բացի այդ, խոշտանգման ենթարկված անձի հայտնած տվյալները հնարավոր չի լինում ստուգել՝ դեպքից տևական ժամանակ անցած լինելու պատճառով։ 

Այս խնդիրը լուծելու և խոշտանգման վերաբերյալ գործերով քննության արդյունավետության չափանիշները պարտադիր կիրառելի դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ վերջինիս տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնաբերվելու, դրանք  ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով: Զուգահեռաբար ՀՀ ՀՔԾ-ին ուղղված գրությամբ շեշտվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով քննությունները վերը նշված չափանիշներին և Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին համապատասխանության ապահովման շրջանակներում ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելու դրսևորումները բացառելու անհրաժեշտությունը։ Դատախազներին հանձնարարվել է խոշտանգման ենթարկված անձանց բողոքները և պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննական մարմին ուղարկելու հարցը քննարկելու համար։ 

Խնդիր է դրվել նաև բացառել ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումներին զուտ գրությամբ պատասխանելու կամ այլ կերպ անհետևանք թողնելու դեպքերը: Ելնելով նման դեպքերով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու պետության պոզիտիվ պարտականությունից՝ հանձնարարվել է անկախ ներկայացվող հաղորդումներում պարունակվող տեղեկությունների ընդհանրական լինելու հանգամանքից, միայն համապատասխան դատավարական անհրաժեշտ գործողությունները կատարելու արդյունքում որոշել քրեական գործ հարուցելու հարցը: 

Բացի այդ, հանձնարարվել է բացառել ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների հիմնավորվածությունը գնահատելուն ուղղված միջոցների հապաղումը, իսկ հիմքերի ընդհուպ նվազագույն հիմնավորվածության պայմաններում հարուցել քրեական գործ։ 

Խոշտանգման հանցագործության վերաբերյալ ՀՀ դատախազության մոտեցումները բխում են ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ձևավորված այն սկզբունքից, որ դրանք  վաղեմության ժամկետ չունեն: Ելնեով դրանից՝  դատախազությունը մեկ գործով 2020թ., ըստ էության, մերժելով ՀՀ դատական համակարգում ձևավորված պրակտիկան, ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ գտնելով, որ պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքի կամ խոշտանգման գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ անկախ նրանից, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը խոշտանգումը չի ներառում այն հանցատեսակների շարքում, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն կամ կիրառելի են սահմանափակումներով: 

Այս հարցում վերջնական հստակեցում մտցնելու համար ՀՀ վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով Դատախազության բողոքը,  դիմել է ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու այն հարցի վերաբերյալ, թե խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյոք համապատասխանո՞ւմ է Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2953 դիտում

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին անդրադարձել են Հայաստան-Կատար հարաբերությունների հարցերին

Թևոսյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած

Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի

Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար

Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր

Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո

Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը

Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային

Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական ​​գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար

Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած

Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը

Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հարմար է Ռուսաստանին, բայց ոչ Զելենսկիին, նա չի էլ կարդացել. Թրամփ

Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Տոյոտա»-ն հայտնվել է արհեստական լճակում

Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանություն

Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. բարդության 1 Բիս կանչով մեկնել է 3 մարտական հաշվարկ

Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը

Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգը

Բռնցքամարտի ԱԱ. նոր մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ

Գրառման ոչ հայեցի արտահայտություններն ու ձևակերպումները երևի դաստիարակության պակասի արդյունք են. Վարդանյան

Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ

Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու

Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան

Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել

Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե՛ եկեղեցու ներսում, թե՛ դրսում

Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան

Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը

Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ

Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան

Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան

Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան

Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան

«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն

Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում