Պարբերաբար գուժում էին տնտեսական կոլապսի մասին, բայց բյուջեի եկամուտների ցուցանիշները լավն են. տնտեսագետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց տնտեսական կարեւոր լուրով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտները, նախանշված ցուցանիշի համեմատ գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով:

Ավելի կոնկրետ հունվար-մարտ ամիսներին նախատեսված էր հավաքագրել 305 մլրդ դրամ, բայց հավաքագրվել է՝ 332.9 մլրդ դրամ:

Միեւնույն ժամանակ նշենք, որ այս ցուցանիշը նվազել է 2020 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքներից: 2020 թվականի առաջին եռամսյակում հավաքագրվել էր 349 մլրդ դրամ (16.1 մլրդ դրամով ավելի):

Վարչապետը նաեւ նշեց, որ առեւտրի շրջանառությունը առաջին եռամսյակի տվյալներով, ինչպես նաեւ առանձին՝ մարտ ամսվա տվյալներով, էական աճ են արձանագրել: Եռամսյակային տվյալներով աճել է 8 տոկոսով, իսկ մարտին 2020-ի մարտի համեմատ իրացման շրջանառությունն աճել է 26.1 տոկոսով, գործարքների քանակը՝ 23.8 տոկոսով:

Մանրամասները ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ նշելով, որ մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀԴՄ կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն աճել է 8 մլն 647 հազար հատով, որի գումարային տարբերությունն անցած տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ:

Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառությունն ավելի է եղել 116.8 մլրդ դրամով եւ 6 մլն 200 հազար հատ գործարքով:

Խոսելով պետբյուջե հավաքագրված եկամուտների մասին, Հովհաննիսյանն ասաց, որ 332.9 մլրդ դրամի մեջ ներառված է նաեւ դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5.6 մլրդ դրամ: Հետեւաբար՝ նախատեսելով, որ հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական հնարավոր չափը կկազմի 310.6 մլրդ դրամ, հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22.3 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը հավելեց, որ նշված ցուցանիշներից ելնելով՝ կանխատեսում են, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով:

Վարչապետը հայտարարեց, որ եռամսյակի արդյունքներով, ֆինանսների նախարարությունն առաջարկում է պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնել 40 մլրդ դրամով. «Սրանք, կարծում եմ, բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային հետպատերազմական տարվա համար»,- հավելեց Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր հարկ վճարողներին եւ ՊԵԿ-ին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում բոլոր կանխատեսումները եւ կանխատեսումների փոփոխությունները կունենան դրական միտում:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ելնելով տնտեսական այն իրողություններից, որոնք կան այս պահին Հայաստանում՝ բյուջեի եկամուտների ցուցանիշները բավականին լավն են. «Առավել եւս այն կանխատեսումների ֆոնին, որ մեր որոշ գործընկերներ պարբերաբար հնչեցնում են՝ տնտեսական կոլապսի, Կառավարության դեֆոլտի եւ այլ նմանօրինակ սցենարների մասին գուժելով»:

Քթոյանի կարծիքով՝ եկամուտների այս մակարդակը հնարավորություն է տալիս վստահաբար ասելու, որ Կառավարությունն ի վիճակի է կատարել իր պարտավորությունները: Ըստ նրա՝ Կառավարությունը հարկերի առումով տնտեսությունից այսօր վերցնում է այն առավելագույնը, ինչը կարող է հավաքագրվել հետպատերազմյան եւ համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսական անկման ֆոնին բյուջեի եկամուտները նախանշված ցուցանիշից գերակատարվում են, Քթոյանը պատասխանեց, որ եթե խոսում ենք տնտեսական անկման մասին, ապա 2021 թվականի ցուցանիշները պետք է համեմատել 2020-ի հետ, որի ժամանակ անկում է արձանագրվել. «Եկամուտների առումով, եթե 2021-ի առաջին եռամսյակը համեմատենք 2020-ի առաջին եռամսյակի հետ՝ էլի հարկային եկամուտների առումով նվազում կա: Բայց կարելի է ասել, որ ինչ-որ առումով նվազման տեմպն ավելի ցածր է, քան տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը»:

Տնտեսագետի խոսքով՝ պարտադիր չէ, որ պետական բյուջեի եկամուտների նվազումը կամ աճը լինի նույն տեմպով, ինչ տնտեսական աճը կամ անկումն է ունենում. «Ինչպես նախկինում՝ պետական բյուջեի եկամուտները աճում էին ավելի արագ, քան տնտեսական աճն էր, այս դեպքում եւս նմանօրինակ միտում է նկատվում»:

Հարցին՝ տնտեսությունը, բիզնեսը չեն աճում, բայց նրանց վճարած հարկե՞րն են աճում, թե՞ ՊԵԿ-ի աշխատանքն է ավելի արդյունավետ դարձել, նա պատասխանեց, որ այստեղ տարբեր գործոններ կան. «Հարկային եկամուտների հավաքագրման առումով առավել էական նշանակություն ունեցող տնտեսական գործունեության ուղղություններում միգուցե անկումն այդքան մեծ չէ: Հանքահումքային ոլորտում գործող հարկատուների առումով կարելի է կանխատեսել, որ անկումն այդքան մեծ չի լինի, պայմանավորված այն հանգամանքով, որ պղնձի համաշխարհային գները շարունակում են պահպանվել բարձր մակարդակի վրա»:

Ըստ նրա՝ նաեւ ընդհանուր իրավիճակով պայմանավորված գործարար հատվածի քաղաքացիական գիտակցությունն է բարձրացել: Հասկանալով իրավիճակը հարկերի վճարման առումով ավելի պարտաճանաչ վարքագիծ է դրսեւորվում. «Կարելի է խոսել նաեւ ՊԵԿ-ի կողմից հարկային ու մաքսային ավելի արդյունավետ վարչարարության մասին: Այսինքն տարբեր գործոններ կան, որոնց հանրագումարում մենք եկամուտների առումով չունենք այն անկումը, ինչ տնտեսական ակտիվության պարագայում է»:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է նպաստել առեւտրաշրջանառության աճին այս գնաճային պայմաններում, տնտեսագետն ասաց, որ նայած աճի ինչ ցուցանիշ են դիտարկում. «Եթե խոսում ենք ծառայությունների ոլորտի, մանրածախ ապրանքաշրջանառության մասին, այն չի աճել 2020 թվականի համապատասխան ժամանակահատվածի հետ: Ավելին՝ դրանք առավել խոշոր նվազում արձանագրած ուղղություններն են: Բայց առանձին ցուցանիշների առումով, օրինակ՝ տպված ՀԴՄ կտրոնների քանակը աճել է»:

Քթոյանի խոսքով՝ միեւնույն ժամանակ ՀԴՄ կտրոնների միջին արժեքը կարող է նվազում արձանագրել, ինչը նշանակում է, որ առեւտրի 1 կտրոնի ծավալը, որը սպառողը ձեռք է բերում 1 այցելության ընթացքում՝ նվազել է. «Սա բնորոշ է նման ճգնաժամային իրավիճակներին: Ծախսերը որոշ առումով օպտիմալացվում են եւ ձեռք են բերվում առաջին անհրաժեշտության ապրանքներ, ծառայություններ»:

Նա ընդգծեց՝ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող մանրածախ ապրանքաշրջանառությունը բնորոշող ցուցանիշները եւ առանձին ցուցիչների առումով արձանագրված աճը խոսում են՝ որոշակի ինստիտուցիոնալ վերականգնման, վարչարարության արդյունավետության մասին եւ քաղաքացիների իրավագիտակցության ու պարտաճանաչության աստիճանի բարձրացման մասին:

«Սրանք բնականաբար դրական երեւույթներ են, բայց չպետք է այս պահին համարենք, որ խնդիրը հաղթահարված է եւ անելիք չունենք: Այս ոլորտներում անկումը կա եւ մեծ անելիքներ կան տնտեսությունը վերականգնելու առումով»,- ասաց տնտեսագետը:

Քթոյանը նշեց՝ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներում մի վիճակ է, ՊԵԿ-ի հրապարակած տվյալներում բոլորովին այլ: Ըստ նրա՝ այս կառույցներից յուրաքանչյուրը հետապնդում է իր նպատակները, ունի իր գործառույթները ու դրան համապատասխան որոշ տվյալների առումով կարող են տարբերություններ արձանագրվել:

«Այն առեւտուրը, որն արձանագրվում է ՊԵԿ-ի կողմից՝ դրամային առումով որոշակի աճ է արձանագրել, բայց այդ գրանցված առեւտուրը չի ծածկում ամբողջ դաշտը: Այս առումով ՎԿ-ի հրապարակած տվյալներն ավելի լայն շրջանակ են ներառում, որի մեջ որոշակիորեն ընդգրկվում է նաեւ չգրանցված շրջանառությունը: Դրանով պայմանավորված այստեղ որոշ տարբերություններ կան»,- եզրափակեց տնտեսագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2254 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի