Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը դեռ չի կազմավորվել, բայց կազմավորվելու դեպքում այն հավանաբար կղեկավարի Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Տեղեկությունը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վերջինս անլուրջ համարեց այս փուլում ցուցակ գրելը՝ ընդգծելով, որ դեռ վաղ է:
«Բավականին շատ թեկնածուների հետ հանդիպումներ տեղի ունենում են, բայց ցուցակ կոնկրետ գրել՝ չէ»,- մանրամասնեց ընդդիմադիր գործիչը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ դաշինքով մասնակցեն ընտրություններին՝ Մարուքյանը պատասխանեց, որ նման որոշում չկա: Խորհրդակցություններ այդ թեմայով եւս չկան, վստահեցրեց նա:
Էդմոն Մարուքյանը բացառեց կոալիցիան ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Եթե վարչապետ ուրիշ մարդ լինի, միգուցե»,- նկատեց ԼՀԿ առաջնորդը:
Նա խոսեց նաեւ այսօր ԱԺ-ում քննարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի եւ մասնավորապես ռեյտինգային համակարգի վերացման մասին:
«Ինչ է ուզում անի իշխանությունը. իշխանությունը տեսավ, որ Շուշին հանձնելուց հետո ֆրակցիայից 5 մարդ դուրս եկավ, մեծ մասը ռեյտինգային ընտրակարգով ընտրված մարդիկ էին, ովքեր ունեն շրջապատ, շրջապատում իրենց հարգում-սիրում են, գնում են համայնքներ, որտեղից ընտրվել են եւ մարդկանց աչքերի մեջ նայելու խնդիր ունեն: Իրենք հիմա բերում են մի ընտրակարգ, որով ժողովուրդն ընտրում է վարչապետ, վարչապետը նշանակում է պատգամավորներ՝ իր ընկերներին, դասընկերներին, իր մոտ աշխատած լրագրողներին, մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում մենք պետք է ընտրեինք խորհրդարան, խորհրդարանը ընտրեր վարչապետ: Այսինքն՝ իրենք հակառակ ճանապարհով են գնում: Ինչո՞ւ են սա անում, որ վաղը Ստեփանակերտն էլ հանձնեն, մի մարդ դուրս չգա իրենց ֆրակցիայից, բոլորը լուռ ու մունջ նայեն իմաստուն առաջնորդի դեմքին»,- իր կարծիքը շարադրեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցությունն ունի ռեյտինգային ընտրակարգով ընտրված 44 պատգամավոր: Պատերազմից հետո խմբակցությունից դուրս է եկել 5 պատգամավոր, եւս երկուսը վայր են դրել մանդատը:
Լրագրողները Մարուքյանից հետաքրքրվեցին՝ մտավախություն ունի՞, որ եթե ռեյտինգային համակարգը չլինի, չեն անցի խորհրդարան:
«Չէ, ընդհանրապես դրա մասին չէ խոսքը, բոլոր հարցումներով երեւում է, որ մենք անցնում ենք»,- պատասխանեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT