Երևան
12 °C
Երեւանից դուրս ակադեմիական քաղաք ունենալու գաղափարի մասին լուրը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց: Շատերին մտահոգեց, իսկ ոմանց էլ շահարկումների առիթ տվեց վարչապետի այն հայտարարությունը, թե Երեւանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը:
Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ երևանյան բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին: Իսկ նոր կառուցվող այդ քաղաքում կենտրոնացած կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, ու երեխաները բարեփոխված դպրոցից հնարավորություն կունենան գնալ բարեփոխված բուհական համակարգ:
Այսօր հիմնական քննարկումների առանցքային կետը դարձել են այն հարցերը, թե ո՞րն է ակադեմիական քաղաք ունենալու նպատակը, 21-րդ դարի չափանիշներին չհամապատասխանող բուհերի տեղափոխումը ինչպե՞ս կարող է ազդել կրթության բովանդակության վրա, ո՞ւմ պետք է վաճառվեն այդ շենքերը եւ ո՞ր բուհերն են կանգնած տեղափոխման հարցի առաջ: Այս եւ մյուս հարցերի վերաբերյալ խոսել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ.
- Պարոն նախարար, ի՞նչ է ենթադրում ակադեմիական քաղաք ասվածը, ո՞րն է դրա նպատակը եւ ի՞նչ կոնկրետ ծրագրեր են քննարկվում ներկա փուլում:
- Այս պահին ակադեմիական քաղաքի կառուցումը ընդամենը գաղափարի մակարդակում է: Սա բարձրագույն կրթության եւ գիտության զարգացմանն ուղղված առաջմղիչ եւ խթանող գաղափար է: Նպատակը բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի Երևան քաղաքից ոչ շատ հեռու տեղափոխելով՝ ակադեմիական քաղաք ձևավորելն ու կառուցելն է, որն իր միջավայրով, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակային բարձրագույն կրթության եւ գիտության համակարգ: Նպատակը բուհ ծախելը չէ. նպատակը ակադեմիական քաղաքի գաղափարն է, որը շատ առաջադեմ ու տարողունակ գաղափար է: Այդ ակադեմիական քաղաքում կլինի իրապես ակադեմիական, կրթական միջավայր. կլինեն մեծ, ժամանակակից գրադարաններ, սպորտային համալիրներ, նորագույն տեխնոլոգիաներով լսարաններ, դասախոսների աշխատասենյակներ, զարգացած հանրակացարանային ենթակառուցվածքներ և այլն: Ներկա փուլում որեւէ կոնկրետ գործողություն եւ ժամկետ չկա. դեռ պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի դաշտը, ծրագիր կազմվի: Սա այն հարցը չէ, որ մեկ օրում անակնկալ որոշում կայացվի: Այս պահին գաղափարական մակարդակում քննարկվող հարց է, բայց նաեւ Կառավարության կողմից հաստատակամություն կա իրագործել այս գաղափարը՝ ինչպես, երբ, ավելի կոնկրետ թվային տեսքով այս պահին չեմ կարող ասել: Երբ հստակեցվի, կհայտարարվի եւ քննարկում կլինի:
- Իսկ ակադեմիական քաղաքի կառուցումը մայրաքաղաքի բեռնաթափման նպատակ հետապնդու՞մ է:
- Այնպես չէ, որ մայրաքաղաքը բուհերն են ծանրաբեռնում: Նպատակը դա չէ, բայց դա որպես հետեւանք կարող է լինել: Գերնպատակը հրաշալի պայմաններ ապահովելն է բուհական համակարգի գործունեության համար, որի հետեւանքով կարող է նաեւ մայրաքաղաքի բեռնաթափում լինել: Բայց գաղափարը միտված է ոչ թե բեռնաթափմանը, այլ ոլորտի համար հարմարավետ եւ ստեղծագործական միջավայր ապահովելուն: Դա շատ լուրջ եւ կարեւոր աշխատանք է, որը համբերատար մոտեցում եւ լուրջ ներդրումներ է պահանջում:
- Վարչապետի՝ բուհերը վաճառելու եւ դրանց գումարով նոր ակադեմիական քաղաք կառուցելու հայտարարությունը բազմաթիվ շահարկումների պատճառ դարձավ. շատերն ասում են, որ այն բիզնես նպատակ ունի, ի՞նչ կասեք այդ մասին:
- Վարչապետի ասածը շատ պարզ, անկեղծ միտք է եղել, գաղափարը բիզնես նպատակ չի հետապնդում. նման հարց բացարձակապես չի քննարկվել, չի քննարկվում ու կարծում եմ՝ չի քննարկվի: Շահարկումներն իհարկե լրիվ անհիմն են: Բացի դրանից՝ ակադեմիական քաղաք հասկացությունը նոր հայտնագործություն չէ. նման բաներ աշխարհում կան. օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, եվրոպական եւ արեւմտյան զարգացած երկրներում բազմաթիվ առաջատար համալսարաններ այլեւս նման պայմաններ ստեղծել են իրենց համար: Եվ ես կարծում եմ՝ անընդհատ սեւեռվել այդ բուհերի վաճառքի մտքի վրա, ճիշտ չէ: Հավանաբար մարդկանց մոտ այդ միտքը առաջացել է՝ ունենալով անցյալի դառը փորձը. ինչպես, օրինակ, վաճառվեց ԵՊՀ հյուրերի տունը, որին, ի դեպ, ես անձնապես դեմ եմ եղել եւ գիտական խորհրդում արտահայտվել եմ իմ կարծիքը: Երբ դա վաճառվեց, պատճառաբանվեց, որ իբրեւ թե ԵՊՀ-ն հնարավորություն չունի դա վերանորոգելու, այնինչ վերանորոգման հնարավորություն չունեցող բուհը տարեկան մոտ 120 միլիոն դրամ տալիս էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Ուրեմն Հայաստանի երիտասարդական հիմնադրամին 120 միլիոն տալու հանրավորություն ունեին, իսկ այդ հրաշալի կառույցը, որը շատ կարևոր էր ԵՊՀ-ի համար, վերանորոգելու հնարավորություն չունեի՞ն: Հյուրերի տունը մասնավորին տրվեց ինչ-որ անհասկանալի ձեւով, առանց քննարկման: Այ դա բիզնես վաճառք էր: Եթե դա նկատի ունեն ընդդիմախոսները, պետք է միաշանակ ասել, որ նման վտանգ որեւիցե մի բուհ չունի այսօր. չի կարող նման մոտեցում լինել եւ չի լինի:
- 21-րդ դարի չափանիշներին չհամապատասխանող բուհերի տեղափոխումը ինչպե՞ս կարող է ազդել կրթության բովանդակության վրա: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այդ չափանիշները:
- Այսօր գաղտնիք չէ, որ ունենք բուհեր, որտեղ պայմանները բացարձակ չեն համապատասխանում ժամանակակից բուհին անհրաժեշտ պայմաններին: Բազմաթիվ բուհեր այսօր, սկսած սանիտարահիգիենիկ պայմաններից մինչեւ լսարանային պայմաններ, ունեն մի շարք խնդիրներ. չի համապատասխանում տեխնիկական հագեցվածությունը, խախտված է ուսանող - մակերես համապատասխանությունը: Չկան մարզասրահներ, զբոսանքի տարածքներ, գրադարանային համալիր. գրադարանը չի նշանակում գնալ և լոկ գիրք վերցնել, դա պետք է լինի միջավայր, որ ուսանողը կամ դասախոսը, գտնվելով այդտեղ, իր ամբողջ օրը կարողանա հաճելի անցկացնել, լինի տրամադրող, ստեղծագործական միջավայր: Սրա մասին է խոսքը, եւ շատ ողջունելի է, որ Կառավարությունը հաստատակամ է տրամադրված այդ գործին: Ես միայն կարող եմ հաջողություն մաղթել մեզ բոլորիս, որպեսզի այս գաղափարը գաղափարական դաշտից դառնա իրականություն:
- Քննադատողներից շատերը հայտարարում են, որ բուհերի մի մասը պատմամշակութային օբյեկտներ են եւ անթույլատրելի է դրանց վաճառքը: Առանձնացնում են, օրինակ, ԵՊՀ-ն, բժշկական եւ պոլիտեխնիկական համալսարանները: Այս բուհերի տեղափոխությունը ե՞ւս չի բացառվում:
- Այս պահին չկա որեւիցե կոնկրետ բուհի տեղափոխման ծրագիր. վարչապետը հստակ ասաց, որ այդպիսի գաղափար կա: Գործող իշխանությունը նույն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով ԵՊՀ-ին տվեց հատուկ կարգավիճակ: Եվ որեւիցե մեկը չի պատրաստվում վաճառքի կամ աճուրդի հանել ԵՊՀ-ի շենքը: Չի ասվել, որ բոլոր շենքերը կվաճառվեն, այլ նրանք միայն, որոնք նպատահակարմար չեն լինի գործել որպես բուհ կամ բուհի ինչ-որ մաս: Հավանաբար այդ շենքերն է նկատի ունեցել վարչապետը: Մի բան հստակ է. բուհին որեւիցե մեկը դրսում չի թողնի: Կրկնում եմ ՝ ԵՊՀ հյուրերի տան դեպքը չի լինելու: Ես ուղղակի կարծում եմ, որ չպետք է լավի մեջ վատը փնտրել: Բնականաբար մշակութային արժեքները որեւիցե մեկը չի վաճառի, բայց պետք է նախ հասկանալ՝ ինչն է մշակութային արժեք ու ինչը չէ:
- Իսկ կա՞ որոշակի պատկերացում՝ մարդկային ռեսուրսների տեղափոխման հարցը ինչ ձեւաչով է կազմակերպվելու: Գուցե հատուկ տրանսպորտային միջոցնե՞ր լինեն:
- Երբ կառուցվի այդ քաղաքը, հարցերն ինքնաբերաբար կկարգավորվեն եւ որեւիցե խնդիր չի լինի: Ո՞րն է խնդիրը. այսօր մարզերից եկող բազում առաջատար դասախոսներ ունենք, որոնք մայրաքաղաքի բուհ են ամեն օր գալիս ու գնում: Ի՞նչ է Երեւանի բուհերում միայն երեւանցինե՞րն են աշխատում և սովորում: Այսօր հանրակացարանային մշակույթը չկա, որ ուսանողը կամ դասախոսը գա եւ ապրի այդ կամպուսում. գալիս են, վարձով են ապրում: Ուսանողական քաղաք ասածը ենթադրում է, որ պետք է լինեն նաեւ հանրակացարանային համալիրներ, սննդի կենտրոններ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է նպաստավոր միջավայրի ստեղծման համար: Նույնիսկ շատ ավելի հարմարավետ է լինելու այդ քաղաքում, քան այսօր կա: Պետք է միայն ցանկանալ, որ այս գաղափարը դառնա իրականություն:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT