Երևան
12 °C
Այսօր՝ ժամը 14.00-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում նախատեսված էր Դատավորների ընդհանուր ժողովը, որը, սակայն, չկայացավ, քվորում չլինելու պատճառով:
Դատավորների ընդհանուր ժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված նախագծին, որի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար, նշեց.
«Ըստ էության՝ այսպիսի օրենք ընդունելով՝ կարծես թե ԲԴԽ-ն դառնում է չորրորդ ատյան։ Ցանկացած որոշում կայացնելիս կա արդեն այն կանխավարկածը, որ մի կողմը, դժգոհ գնալով, անպայման կդիմի ԲԴԽ՝ հարցը քննարկելու համար։ Արդյունքում կստացվի, որ յուրաքանչյուր կողմ, որը դժգոհ է գնալու դատարանից, ապա ինձ պետք է տանի, կանգնեցնի դատարանի առջև»:
Հարցին՝ դատական համակարգը նախկին և ներկա իշխանություններից անկա՞խ է, Պապոյանը պատասխանեց, որ դատավորի անկախությունը հենց իրենից է կախված. «Միգուցե այլ երկրներում էլ է այդպես, բայց դատավորը, անձը ինքը պետք է փորձի դրանից հեռու մնալ: Ինձ վրա երբևէ չեն եղել ճնշումներ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանության օրոք: Ինչ վերաբերում է ճնշումներին ընդհանուր դատական համակարգի հետ կապված, ես կարող եմ ասել, որ կոնկրետ ճնշումներ մասնավոր անձանց հանդեպ չգիտեմ՝ եղել են, թե ոչ, քանի որ կոնկրետ դեպքի ծանոթ չեմ, բայց հանրային ճնշումներ, իհարկե, լինում են, ինքներդ էլ գիտեք դրա մասին: Դրանք ավելի շատ հանրային ճնշումներ են, որոնք ցանկալի չեն»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիք հնչեցրած անձինք հայտնվում են ազատության մեջ, իսկ նախկին իշխանության օրենք սրա համար կարող էին մինչև 10 տարի ժամկետով պահել անազատության մեջ, դատավորը չհամաձայնեց. «Տարբեր անձինք հայտարարություններ են անում, որ ինչու այս կամ այն դեպքում կալանք չէ։ Կալանքի նպատակը պատիժը չէ, կալանքի նպատակն այլ է, միգուցե չեն եղել այդ հիմքերը, ինչո՞ւ չենք մտածում այդ ուղղությամբ»:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն էլ, անդրադառնալով ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող նախագծին, նշեց, որ չի կարծում, թե նախագծի հեղինակները խոր իրավաբանական գիտելիքներ ունեն կամ գոնե առնվազն հետազոտություններ են իրականացրել նախագիծը կազմելիս.
«Ձևակերպումը մնաց, որ մինչև դատաքննության փուլ մտած գործերը կարող են փոխանցվել այնպիսի դատավորների, ովքեր երևի թե ի վիճակի են կամ հմտություններ ունեն առավել բարդ գործեր քննել: Առավել բարդ գործեր քննելու կատեգորիան, տարանջատումը մեկնաբանման չեն դիմանում, որևէ քննադատության չեն դիմանա, դա ինչ բնորոշում ու դասակարգում է՝ որևէ մեկին հայտնի չէ: Եթե դա ուժի մեջ մտնի, ես չեմ հավատում, թե ԲԴԽ-ն երբևէ կարող է այդ ձևակերպմանը համապատասխան դատավորներին տարանջատել՝ թեթև գործեր քննող դատավորներ, առավել բարդ գործեր քննող դատավորներ»:
Խոսելով դատավորների անկախության և նրանց վրա ճնշումներ գործադրելու մասին՝ Հարությունյանն ասաց. «Ես իմ մասով կարող եմ ասել. նշանակման օրվանից փորձել եմ աշխատել դատավորի երդմանս համապատասխան, և որևէ ճնշում ինձ համար նշանակություն չունի: Ճնշումներ կարող են լինել և լինում են, սակայն կոնկրետ իմ դեպքում այնպիսի ճնշումներ չեն եղել, որի համար անհրաժեշտ լինի, օրինակ, հանցագործության մասին հաղորդում ներկայացնել կամ ԲԴԽ դիմել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT