«Հայ-իրանական բարեկամությունն օրինակ է ամբողջ աշխարհի համար». ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է համագործակցության նոր հուշագրեր կազմելու, իսկ եղածների ժամկետները երկարաձգելու, բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման կարևորությունից: Ընդգծելով նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի փորձը՝ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև այդ բնագավառում համատեղ կրթագիտական ծրագրեր իրականացնելու թեմային: 

«Հայաստանի համար անցյալ տարին շատ բարդ էր, բայց մենք վստահ ենք՝ կկարողանանք հաղթահարել պատերազմի և համավարակի հարուցած դժվարությունները և զարգացման ուղով առաջ ընթանալ: Այս տեսանկյունից կարևորում ենք բարեկամ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը, որը բազմաշերտ է: Համոզված եմ՝ կան բոլոր նախադրյալները հայ-իրանական փոխհարաբերությունները նոր որակական աստիճանի բարձրացնելու և բոլոր ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դրական է արձագանքել ԿԳՄՍ նախարարի առաջարկներին և ընդգծել, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ կրթության և գիտության զարգացումն ինքնըստինքյան դրսևորվում է մյուս ոլորտներում, առհասարակ նպաստում պետության զարգացմանը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ կողմերի՝ կրթագիտական հարաբերություններում եղած բացը հնարավոր է լրացնել միջբուհական համագործակցության ընդլայնման, բուհերի ռեկտորների փոխադարձ այցերի, հարևան երկրներում հայագիտությունն ու իրանագիտությունը զարգացնելու շնորհիվ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նաև համագործակցության համապարփակ հուշագիր ստորագրելու և, ըստ այդմ, երկկողմ փոխգործակցության զարգացման հստակ քայլեր նախանշելու վերաբերյալ: 

«Իրանը ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ և արժևորում է երկկողմ հարաբերությունները: Իրանում մուսուլմանների կողքին ապրում են քրիստոնյա հայերը, Հայաստանում էլ քիչ չեն Իրանի քաղաքացիները: Մեր ժողովուրդների բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ են, և կարծում եմ՝ սա պատմության մեջ խաղաղ համակեցության լավագույն մոդելն է, որը պետք է ներկայացնել ամբողջ աշխարհին՝ այդպիսով նպաստելով բռնությունների կանխարգելմանը»,- ասել է դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: 

Արձագանքելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը նկատել է, որ խաղաղ և բարեկամական համակեցության հիմքը պատմամշակութային խոր կապերն են. «Մշակույթ ունեցող երկիրը չի կարող սպառնալիք լինել նույնպիսի արժեքներ ունեցող մեկ այլ երկրի համար: Մշակույթի ուժը վեր է ամեն տեսակ զենքից»: 

ԿԳՄՍ նախարարը և ԻԻՀ դեսպանը խոսել են նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին: Դեսպան  Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ հարցն իրանական կողմի ուշադրության կենտրոնում է:   

Հանդիպման ավարտին կողմերը, ըստ ոլորտների, աշխատանքային խմբեր ստեղծելու և գործնական քայլերի անցնելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1358 դիտում

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը