Երևան
12 °C
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց երկարաձգել գյուղատնտեսական վարկերին վերաբերող կորոնավիրուսի հակաճգնաժամային երկրորդ միջոցառման ժամկետը:
Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ խոսքը մինչեւ 1 միլիոն դրամի վարկերի սուբսիդավորման ու պրոցեսի շարունակման մասին է:
«Այս վարկերը կազմել են երկրորդ ծրագրի ընդհանուր վարկերի 2/3-ը, այսինքն՝ մոտ 36 հազար վարկից 26 հազարը եղել են հենց այս տիպի վարկեր: Գումարով դա ընդհանուր 63 միլիարդի 1/3-ն է՝ 21 միլիարդ: Բայց քանակով եւ շահառուների թվով դա ամենալայն շերտն է եղել»,- ներկայացրեց նախարարը:
Նրա խոսքով՝ այս տիպի վարկերը փոխարինել են նախկինում Կառավարության կողմից տրված գյուղատնտեսական զանազան աջակցության ծրագրերի՝ պարարտանյութեր, վառելանյութ եւ այլն. «Այսպիսի փոփոխությամբ մենք անցած տարի ազատվել ենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող օգնության ծրագրերից՝ պարարտանյութ, սերմացու, դիզվառելիք եւ այլն»:
Քերոբյանն ընդգծեց՝ հաշվի առնելով, որ այս գործիքի կիրառումը խիստ պահանջված է՝ առաջարկում են երկարաձգել գործիքի կիրառումը մինչեւ հոկտեմբերի 1-ը, մինչեւ ամբողջությամբ վստահ կլինեն, որ գյուղատնտեսությունն ու տնտեսությունը վերականգնվել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչեւ 1 միլիոն դրամ գյուղվարկերի տոկոսները սուբսիդավորում է Կառավարությունը, որպեսզի գյուղացիները կարողանան ստանալ վարկերը 0% տոկոսադրույքով:
«Մենք վիճակագրությունն ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ փոքր գյուղվարկերի ստացման տեմպը այնպիսին չէ, ինչպես նախորդ տարի, որոշեցինք այս գործիքով խթանել, որպեսզի մեր սիրելի գյուղացիներն ավելի լավ պայմաններով վարկեր ստանան, եւ բանկերն էլ որոշակի ապահովություն ունենան գյուղացիներին վարկավորելու առումով»,- ասաց Փաշինյանը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին նշեց, որ այս վարկի առավելությունը նաեւ այն է, որ գրավ չի պահանջվում եւ փոքր գյուղացիական տնտեսությունների համար է. «Գարնանամուտին կարեւոր է, որ գյուղացիները կարողանան իրենց փոքր հողատարածքի համար ձեռք բերել սերմացու, պարարտանյութ եւ անհրաժեշտ այլ պարագաներ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT